23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
ՍՈՀՐԱԲ ՍԵՓԵՀՐԻ

ՄԵՆՈՒԹՅԱՆ ՆՈՒՐԲ ՃԵՆԱՊԱԿԻՆ

ՍՈՀՐԱԲ  ՍԵՓԵՀՐԻ

 

 

            Պարսկական «Ժամանակակից պոեզիայի» թերեւս ամենաինքնատիպ բանաստեղծներից է Սոհրաբ Սեփեհրին£ Վերջին հիսուն տարիների ընթացքում Իրանի գրականության ու արվեստի ամենաճանաչված դեմքերից մեկը« որի պոեզիան ու գեղանկարչությունը« հատկապես հեղինակի մահից հետո« դուրս եկան համաշխարհային արվեստի ասպարեզ£ 

            Լինելով նաեւ տաղանդավոր գեղանկարիչª Ս© Սեփեհրին փնտրում էր բնապաշտական ու սուֆիստական շքեղ երեւույթների ու վիճակների անզուգական տոնահանդեսը« որն իր լավագույն դրսեւորումն է գտել «Կանաչ ծավալ»« «Մենք ոչինչ« մենք հայացք» ժողովածուներում եւ  «Ջրի ոտնաձայնը»«  «Ճամփորդը» պոեմներում£

 Ս© Սեփեհրին ծնվել է 1928թ© Իրանի Քաշան քաղաքում£  

             Ս© Սեփեհրիի կենդանության օորք թե± պարսկերեն եւ թե այլ լեզուներով հիսունից ավելի հոդվածներ գրվեցին պոեզիայի բնագավառում նրա անուրանալի ձեռքբերումների մասին£ «Ջրի ոտնաձայնը» գրքով կարելի է ասել« որ սկսվում է հեղինակի երկրորդ ստեղծագործական շրջանը£ Նրա լեզուն եւ մտորումները դառնում են առավել պայծառ եւ ինքնատիպ£ Համարյա հենց այս նույն շրջանում Ֆ© Ֆարրոխզադը հասավ իրª « Մի այլ ծնունդ»¬ին (Ֆ© Ֆարրոխզադի 4ևրդ ժողովածուն)£ Այն տարբերությամբ« որ Ֆորուղի նվաճումները ձեռք էին բերվում մեծ թռիչքներով« մեծ տագնապներով ու ջղաձգությամբ« իսկ Սեփեհրին իր գագաթին մոտենում էր բացարձակ մենության« խաղաղության եւ տեսանող ու քննախույզ հայացքով:

 1977թ©  «Ութ գիրք» վերտառությամբ լույս են տեսնում Սեփեհրիի ամբողջական ստեղծագործությունները£

 «Ջրի ոտնաձանը» եւ «Ճամփորդը» կազմում են «Ութ գրքի» հինգերորդ եւ վեցերորդ գրքերը£

             Սեփեհրին սիրում էր ճամփորդել£ Եղել է Բրազիլիայում« Ֆրանսիայում« Հնդկաստանում« Աֆղանստանում« Գերմանիայում« Անգլիայում« իսպանիայում« Հոլանդիայում« Եգիպտոսում եւ այլուր£ Ֆրանսիայում« Բրազիլիայում« ԱՄՆ¬ում« Շվեդիայում եւ Իրանի տարբեր քաղաքներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ£

            Խորապես տիրապետելով անգլերենին« ֆրանսերենին« ինչպես նաեւ որոշ չափով ճապոներենին« նա կարողացավ բնագրով ծանոթանալ համաշխարհային գրականության լավագույն նմուշներին£ Ս© Սեփեհրիի թարգմանությամբ պարսկերեն լույս է տեսել նորվեգացի բանաստեղծ Ռիշարդ Բիլինգերի ¥R© Bilinger¤« ամերիկացի Վիլյամ Կարլոս Վիլյամզի ¥W© Carlos Williams¤« Փիեռ Րեւերդիի ¥P© Revedy¤« ինչպես նաեւ ճապոնացի եւ չին բանաստեղծների ստեղծագործությունները£

            Ս© Սեփեհրիի բանաստեղծություններն ու պոեմներըª կենդանության օրոք եւ հետո բազմիցս թարգմանվել են գերմաներեն« իսպաներեն« անգլերեն« իտալերեն« արաբերեն« ֆրանսերեն« լեհերեն« թուրքերեն®

            Ս© Սեփեհրին կարճ ապրեց£ Ծանր հիվանդությունը նրան գամում է անկողնում© 1980թ© 52 տարեկան հասակում Իրանի «Փարս» հիվանդանոցում վախճանվում է պարսկական ժամանակակից պոեզիայի եւ արվեստի պայծառ դեմքերից մեկը®


   դանլոդ : SOHRAB_SEPEHRI.pdf           ֆայլի ծավալը 754 KB