12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
Վերանորոգման աշխատանք.

ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԽՍՀՄ - ի փլուզումից և 1991 թվականին այս երկրում անկախ հանրապետության հաստատումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունն ու դրա արդյունքում երկու երկրների  միջև հաստատվեցին քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններ: 1995 թվականի հոկտեմբերի 13-ին (Հիջրայի 1374 թվականի մեհրի 21 - ին) կնքվեց Կապույտ Մզկիթի վերակառուցման և վերանորոգման և ՀՀ- ում ԻԻՀ դեսպանատանը հանձնման պայմանագիր՝ մշակութային օջախ ծառայելու նպատակով

Մզկիթի վերանորոգման աշխատանքներն իրականացվեցին Իրանի իսլամական հեղափոխության ՙՄոսթազաՖան և Ջանբազան՚ հիմնադրամի հանգանակությամբ: Իսկ վերականգնման և վերանորոգման աշխատանքների պատասխանատվությունը ստանձնեցին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահպանության գրասենյակի մասնագետները: Աշխատանքները սկսվեցին 1996 թվականի հուլիսին:

 

1999 թվականի ամռանը Երևանում հիմնվեց ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոն և ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի գրասենյակի և ՙՄոստազաՖան և Ջանբազան՚ հիմնադրամի տնօրենների որոշմամբ մզկիթի պահպանման և վերահսկման պարտականությունը փոխանցվեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնին: