18/10/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
Աշխարհագրություն

Աշխարհագրություն
Հայաստանը գտնվում է Անդրկովկասում`   Սև ծովի և Կասպից ծովի միջև, սակայն չունի ելք դեպի ծով։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանի, արևելքից`   ԼՂՀ-ի, և Ադրբեջանի հետ, հարավից`   Իրանի, իսկ արևմուտքից`   Թուրքիայի հետ։

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա: Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է`   4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը`   375մ։ Ամենաերկար ձգվածությունը`   հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք`   200 կմ։ Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%`   անտառային, 7.7%`   հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%`   այլ հողեր։ Բարձր լեռնագագաթներն են`  

  • Կապուտջուղ - 3.906
  • Աժդահակ - 3.598
  • Սպիտակասար - 3.555
  • Իշխանասար - 3.552
  • Վարդենիս - 3.522 և այլն։
Հայաստանի սահմաններում գտնվող ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի ամենաերկար գետերն են`   Արաքս գետը, Ախուրյան գետը, Դեբեդ գետը, Որոտանը, Հրազդան գետը, Աղստևը, Արփա գետը, Քասախը և այլն։