26/01/2020

հայերեն فارسی

Աստղերի մեջ ի գեր կով կա երկնքում, Մի ուրիշ կով՝ հողի խավար ընդերքում, Ճշմարտատես թե աչք ունես, լավ նայիր, Մի բուռ էշ տես երկու կովի արանքում։ (Օմար Խայամ)
Բովանդակություն
Clock
Օրենք,քաղաքական. իշխան.

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Միապետական վարչակարգի բռնատիրության ամենադաժան օրերին իմամ Խոմեյնիի ներկայացրած՝ կրոնապետության հիմքով իսլամական իշխանության գաղափարը, մահմեդական ժողովրդի մոտ առաջ բերեց հստակ և նոր պատկերացում՝ հարթելով իսլամի գաղափարաբանական պայքարի ուղին, ի մի բերելով երկրի ներսում և արտերկրում ապրող մահմեդական և նվիրյալ մարտիկների ջանքերը։ Շարժումը շարունակվեց այդ ուղիով։ Ի վերջո, քաղաքական ազատությունները խեղդելու դեմ երկրի ներսում ժողովրդի անհանդուր ժողականությունն ու ցասումը, վարչակարգի մութ գործերի բացահայտումը և ժողովրդական պայքարի անդրադարձը արտասահմանում պայքարող հոգևորականության նկատմամբ, հեղափոխականորեն տրամադրված ուսանողությունը քայքայեց իշխող վարչակարգի հիմքերը, որը ստիպված էր բռնել ներքաղաքական լիբերալիզացիայի ուղին։ Այսպիսով վարչակարգը ցանկանում էր բացել ծորակը՝ իր անխուսափելի անկումը կասեցնելու համար։ Սակայն ոտքի կանգնած ժողովուրդը, վստահ իր նպատակներին, իմամ Խոմեյնիի կարծր և աներեր ղեկա- վարությամբ կուռ շարքերով սկսեց համընդհանուր հաղթական ապստամբությունը։