Իրանի Իսլամական Հանրապետությունը զբաղեցնում է 1.648.195 կմ2 ընդհանուր տարածք և գտնվում է հարավ-արևմտյան Ասիայում։ Նրա ստրատեգիական դիրքը, բնական ռեսուրսները և օգտակար հանածոների պաշարները, բնական գազն ու ապարները, մոտ 80 մլն բնակչությունը և յուրահատուկ մշակութային կյանքը երկրի համար ունեն կարևոր նշանակություն։ Իրանը ունի 7744 կմ ցամաքային և ծովային սահման։ Հյուսիսում Իրանը սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենիստանին, արևելքում՝ Աֆղանստանին և Պակիստանին, արևմուտքում՝ Թուրքիային և Իրաքին, իսկ հարավային ափերը ողողում են Պարսից Ծոցն ու Օմանի ծովը։
Իրանի հյուսիսային ափերը՝ Կասպից ծով (Մազանդարան) ծովի երկայնքով ձգվում են շուրջ 664 կմ իսկ հարավային ափերը՝ Օմանի ծովի և Պարսից Ծոցի երկայնքով 1952 կմ։
Իրանը գտնվում է ՚Մետաքսի ճանապարհիՙ վրա և դա կարելի է համարել այս երկրի տնտեսական
և մշակութային զարգացման լավագույն գրավականը։
Հնագույն պատմությունն ու աշխարհագրական դիրքը Իրանը դարձնում են այցելուներով և զբոսաշրջիկներով
լի մի երկիր։
Այս հարցում առաջնային են պատմամշակութային և ճարտարապետական կոթողներն ու բազմաբնույթ կլիման։
Հյուսիսային ափամերձ շրջանները՝ հարուստ թավշյա անտառներով, հարավային ափերը՝ կանգնած ջրերով լի անտառներով, անապատները՝ պարուրված հեքիաթային հանգստությամբ, հրաշագեղ լճերը, ինչպիսիք են Ուրմիան, Համուն, Փարիշանը, Նեուրը, Սաման և Զարիվարը, ձյունածածկ լեռները ինչպիսիք են Դամավանդը՝ Իրանի ամենաբարձր գագաթը (5612 մ.), Դենան, Քարքասը, Սաբալանը և Թոչալը բնության հրաշքներից և գեղեցկություններից են։
Իրանը ունի բազմաբնույթ և հարուստ կլիմա՝ մերձարևադարձայինից մինչև մերձբևեռային։
Կասպից ծովի շրջաններում այն մեղմ է և խոնավ, միաժամանակ խոնավ և տաք հարավային գոտում£ Հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան գոտիները սառն են և չորային, իսկ միջին գոտին ունի անապատային կլիմա։
Զագրոսի և Էլբրուսի բարձրավանդակներում աշնանը մեղմ եղանակ է։
Ունենալով այսպիսի բազմաբնույթ կլիմա Իրանը կարող է ունենալ 4 եղանակ՝ միաժամանակ։
Միաժամանակ հյուսիսային լեռներում ոմանք կարող են դահուկով սահել, իսկ հարավային ջրերում լողալ։
Բուսական և կենդանական աշխարհը նույնպես շատ բազմազան է։ Վայրի կենդանիներից են ընձառյուծը, արջը, մուֆլոնը, քարայծը, վայրի ավանակն ու վարազը։ Լճերը հարուստ են կոկորդիլոսներով և գորտերով, իսկ ափամերձ գոտիները բազմապիսի և բացառիկ սողունների տեսկաներով։ Պարսից ծոցում կա ավելի քան 200 ձկնատեսակ։ Կասպից ծովում եղած 30 ձկնատեսակներից մեկը թառափն է։
|