18/10/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Օգոստոսի 27-ին նշվում է «Ռազիի օրը»՝ որպես դեղագործության օր


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Օգոստոսի 27-ին նշվում է «Ռազիի օրը»՝ որպես դեղագործության օր

 Աբու Բաքր Մուհամադ Զաքարիա Ռազի Աբու Բաքր Մուհամադ Զաքարիա Ռազի  հայտնի է նաև լատինացված Rhazes կամ Rasis անունով, կարևոր դեմք բժշկագիտության պատմության մեջ։ Գրել է նաև տրամաբանության, աստղագիտության, լեզվաբանության վերաբերյալ աշխատություններ[։ Լինելով հանրագիտակ մտածող՝ Ռազին հիմնարար ու մշտամնա ներդրումներ է կատարել տարբեր բնագավառներում և հատկապես բժշկության ասպարեզում, որտեղ իր դիտարկումների շնորհիվ արժեքավոր գյուտեր է կատարել։ Փորձարարական բժշկության ջատագով լինելով՝ դարձել է հաջողակ բժիշկ, ղեկավարել Բաղդադի, Ռեյի հիվանդանոցները։ Հեղինակել է երկու հարյուրից ավելի աշխատություն։ Իր հարուստ փորձը սիրով հաղորդել է սաներին։ Սրտացավորեն խնամել է հիվանդներին՝ անկախ նրանից՝ հարո՝ւստ են, թե՝ աղքատ։ Բրիտանական հանրագիտարանի (Encyclopædia Britannica, 1911) համաձայն՝ նա եղել է առաջիններից մեկը, ով կիրառել է հումորալ տեսությունը՝ վարակիչ հիվանդությունները մեկը մյուսից զանազանելու նպատակով։ Նաև՝ առաջիններից մեկն է աշխատություն գրել ջրծաղկի ու կարմրւկի մասին՝ տալով դրանց կլինիկական բնութագրերը։ Բացի այդ՝ հայտնաբերել է մի շարք միացություններ ու քիմիական նյութեր, դրանց թվում՝ էթիլ սպիրտը, ծծմբական թթուն։ Ռազիի բժշկագիտական աշխատությունները թարգմանությունների միջոցով տարածվել են միջնադարյան Եվրոպայում, զգալի ազդեցություն գործել պրակտիկ բժշկության ու բժշկագիտական կրթության վրա Արևմուտքի այն երկրներում, որտեղ լատիներենը գիտության ու կրթության լեզու էր։ Նրա Al-Mansuri, «Վիրաբուժության մասին» «Ընդհանուր գիրք բուժման մասին» աշխատությունների առանձին հատորներ արևմտյան համալսարանների բժշկագիտական ծրագրերի բաղկացուցիչ մասն են դարձել։ Բրիտանացի անվանի իրանագետ Էդվարդ Բրաունը Ռազիին համարում է «մուսուլման բժիշկներից թերևս մեծագույնն ու առավել ինքնատիպը, ով նաև առավել բեղուն հեղինակներից էր» ։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա համարվում է «մանկաբուժության հայր» և մանկաբարձության, ակնաբուժության նախակարապետներից մեկը։ Մասնավորապես՝ նա առաջինն է բացահայտել աչքի բիբի ռեակցիան լույսին։ Իրանում Քարաջ քաղաքի վակցինների ու շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը և Քերմանշահ քաղաքի համալսարանը կոչվել են Ռազիի անվամբ։ Այդ երկրում ամեն տարի օգոստոսի 27-ին նշվում է «Ռազիի օրը»՝ որպես դեղագործության օր։ 2009 թվականի հունիսին Իրանը Միավորված ազգերի կազմակերպության՝ Վիեննայի գրասենյակին նվիրել է «Գիտնականների տաղավար» («Չարթագի»), որը ներկայումս տեղադրված է Վիեննայի միջազգային կենտրոնի կենտրոնական հուշահրապարակում։ Տաղավարում տեղ են գտել Ռազիի, Ավիցեննայի, Աբու Ռայհան ալ-Բիրունիի և Օմար Խայամի արձանները։ Ամերիկացի անվանի քիմիկոս և գիտության պատմաբան Ջորջ Սթարտոնը Ռազիին համարում է «իսլամի և միջնադարի մեծագույն բժիշկը»[25]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուլետենի (The Bulletin of the World Health Organization) 1970 թվականի մայիսյան համարում շեշտված է, որ «ջրծաղկի ու կարմրուկի մասին Ռազիի աշխատություններն ի ցույց են դնում նրա առաջամարտիկ լինելը, ինքնատիպությունը, ճշգրտությունը, և ընդհանրապես՝ վարակիչ հիվանդությունների մասին նրա մատյանները այդ թեմայով գրված առաջին գիտական գործերն են»։

5 شهریور روز بزرگداشت محمد بن زکریای رازی ـ روز داروسازی  است

زکریای رازی ابوبکر محمّد بن زَکَریا رازی (۲۵۱ ه‍. ق – ۳۱۳ ه‍.ق معادل ۲۴۳−۳۰۴ ه‍.ش) همه‌چیزدان،پزشک، فیلسوف و شیمی‌دان ایرانی است. رازی آثار ماندگاری در زمینهٔ پزشکی و شیمی و فلسفه نوشته‌است و به‌عنوان کاشف الکل، جوهر گوگرد (اسید سولفوریک) و نفت سفید مشهور است. وی همچنین دربارهٔ کیهان‌شناسی، منطق و ریاضیات نیز آثاری دارد. به‌گفتهٔ جرج سارتن، (پدر علم تاریخ ) رازی «بزرگترین پزشک ایران و جهان اسلام در زمان سده‌های میانه بود». پرویز اذکایی و جوئل کریمر در کتاب احیای فرهنگی در عهد آل بویه رازی را شخصیتی دانسته‌اند که بر قلهٔ انسان‌گرایی ایرانی ایستاده‌است. به پاس زحمات فراوان رازی در داروسازی روز پنجم شهریورماه (۲۷ اوت)، روز بزرگداشت رازی شیمی‌دان بزرگ ایرانی و روز داروساز نام‌گذاری شده‌است. از ویکی‌پدیا، دانشنامهٔ آزاد


11:20 - 27/08/2021    /    համար : 773187    /    ցուցադրության քանակը : 53