18/10/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Օգոստոս 23-ը Իրանում հառչակվել է Ավիցենայի մեծարման օր


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Օգոստոս 23-ը Իրանում հառչակվել է Ավիցենայի մեծարման օր


Միջնադարյան անվանի բժիշկ, իմաստասեր Ավիցենան 
Իրանի ժողովուրդն աշխարհին շատ մեծ մարդիկ է տվել: Նրանց թվում է միջնադարյան անվանի բժիշկ, իմաստասեր Ավիցենան՝ Աբու Ալի ալ-Հուսեյն իբն Աբդալլահ իբն Սինա ալ-Բալխին: Ավիցենան հեղինակել է ավելի քան 450 գիտական աշխատություն:
Իսկ նրա գլուխգործոցը՝ «Կանոն բժշկության» ձեռնարկը, հարյուրամյակներ շարունակ անփոխարինելի աշխատություն էր ոչ միայն բժիշկների, այլև մյուս գիտական հաստատությունների համար: Ավիցենան ծնվել է 980 թ., Միջին Ասիայում՝ Բուխարայի մոտ գտնվող Աֆշանա գյուղում: Հայրը Բուխարայի խանության տիրակալ Սամանիդների տոհմի ֆինանսական գործերի կառավարիչն էր: Ապագա բժշկապետը նախնական կրթությունը ստացել է Բուխարայի մզկիթներից մեկում: Նա մանկուց արտակարգ ունակություններ էր դրսևորում և արդեն 10 տարեկանում տիրապետում էր երկրաչափությանը, աստղագիտությանը, լուրջ ուսումնասիրություններ էր կատարում ժամանակի իմաստասիրության ոլորտում: Արդեն 15 տարեկանում Ավիցենան հրապուրվում է բժշկությամբ և ուսումնասիրում Հիպոկրատի, Գալենի աշխատությունները: Տակավին պատանի՝ Բուխարայում բուժում է ծանր հիվանդ էմիր Նուխբինին, ինչը մեծ հռչակ է բերում ապագա բժշկապետին: Ի հատուցումն բուժման՝ էմիրը թույլ է տալիս երիտասարդ բժշկին օգտվել պալատական հարուստ գրադարանից: Դա, իհարկե, նոր հորիզոններ բացեց ուսումնատենչ պատանու համար: Եվ նա երկու տարվա մեջ արդեն կարդացել էր ժամանակի գիտական բոլոր աշխատությունները: «Երբ լրացավ իմ 18 տարին, ես արդեն ուսումնասիրել էի այդ բոլոր գիտությունները, և դրանից հետո ինձ համար ոչ մի նոր բան չհայտնվեց։Տարբերությունր միայն այն էր, որ այդ ժամանակ ես ավելի արագ էի ըմբռնում գիտությունները, իսկ հետո դրանք ավելի հաստատ էին ամրապնդվում իմ մեջ, և ես հիմա ավելի հիմնավոր ու ավելի պարզ գիտեմ այդ գիտությունները»,- իր ինքնակենսագրության մեջ գրել է Ավիցենան: 999 թ. Սամանյան խանությունն անկում է ապրում, և Բուխարայում հաստատվում է թուրքերի տիրապետությունը: Գահ բարձրացած նոր սուլթան Մահմուդը հետապնդում է նախկին սուլթանի պաշտոնյաներին, այդ թվում՝ Ավիցենայի հորն ու ընտանիքին: Ավիցենան ստիպված էր խույս տալ սուլթանի հետապնդումներից և տեղափոխվել Խորեզմի սուլթանություն: Այստեղ նա վայելում է Խորեզմի շահ Մամունի հովանավորությունն ու զբաղվում գիտական ուսումնասիրություններով: Խորեզմում ավելի քան 10 տարի ապրելուց հետո Ավիցենան 1012 թ. Միջին Ասիայից տեղափոխվում է Իրանի Խորասան գավառ: Բուխարայի Մահմուդ Ղազնևի էմիրը Խորեզմի շահից պահանջում էր վերադարձնել Խորեզմում հաստատված գիտնականներին, այդ թվում՝ Ավիցենային: Սակայն բժշկապետը խույս է տալիս՝ կտրելով Կարակումի անապատը: Փաստորեն, նա թշնամանում է նաև Խորեզմի սուլթանի հետ: Խույս տալով Խորեզմի և Բուխարայի սուլթանների հետապնդումներից՝ Ավիցենան թափառական կյանք է վարում՝ շարունակ ճամփորդելով: Նա բնակվել է Իրանի Ուրգենչ, Գուրգան, Ռեյ, Համադան, Սպահան քաղաքներում: Ի վերջո, 1015 թ. հաստատվում է Համադան քաղաքում` լավ ընդունելություն գտնելով Համադանի խանի մոտ: Ուսումնատենչ այս տիրակալը Ավիցենային նշանակում է իր խանության գլխավոր վեզիր և իր անձնական բժիշկ: Թափառական կյանքի տարիներին Ավիցենան պարսկերեն և արաբերեն հարյուրավոր աշխատություններ հեղինակեց: Արժեքավոր է հատկապես արաբերենով գրված «Գիրք ապաքինության» աշխատությունը, որ 18 առանձին հատորներից է բաղկացած: Իսկ պարսկերեն «Գիրք գիտության» աշխատության մեջ անդրադարձել է մաթեմատիկային, մետաֆիզիկային, տրամաբանությանը, աստղագիտությանը: Ավիցենան առանձին աշխատություններում անդրադարձել է նաև քիմիային, կենդանական աշխարհին, բուսականությանը: Նա քիմիայի բնագավառում մի քանի հայտնագործությունների հեղինակ է. մասնավորապես՝ առաջինն էր, որ հայտարարեց` ոսկին առանձին տարր է և հնարավոր չէ ստանալ այլ տարրերի միացությունից: Բժշկության մեջ առաջինն էր, որ հայտնեց ինֆեկցիոն հիվանդությունների մասին, առաջինն է գրել միկրոբների, մարդու հիգիենայի կարևորության մասին: Ավիցենան հասկանում էր, որ մարդու բուժման համար անհրաժեշտ է նախ զննել նրան, և սկսեց թաքուն դիահերձումներ կատարել, ինչն իսլամական իրականության մեջ մեծ առաջընթաց էր: Հետագայում, ստացած արդյունքներն ի մի բերելով, նա կարողացավ տեղի մահմեդական խաներից և հոգևորականներից ստանալ հերձումներ կատարելու իրավունք և լծվեց մարդու անատոմիայի ուսումնասիրության գործին: Աչք փակելով Ավիցենայի «ոչ աստվածահաճո» այդ գործի վրա՝ տեղի աշխարհիկ և հոգևոր տերերը մեծ նպաստ բերեցին ժամանակի գիտության զարգացմանը: Ավիցենայի բժշկագիտական աշխատությունները դեռ XIV-XV դարերում թարգմանվել են եվրոպական մի քանի լեզուներով և բազմիցս հրատարակվել: Հայ միջնադարյան բժիշկներ Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին բարձր են գնահատել Ավիցենայի բժշկագիտական հայացքները և նրան համարել մեծ իմաստասեր: Իսկ իմաստասիրության ասպարեզում Ավիցենան հեղինակել է «Գիրք հրահանգների և խրատների» աշխատությունը: Ի դեպ, նա քաջածանոթ է եղել V դարի հայ իմաստասեր Դավիթ Անհաղթի գործերին, մեկնաբանել է նաև Արիստոտելի «Պոետիկա» գործը: Ավիցենայի «Բժշկական տերմինների բառարանը» բաղկացած է հինգ գրքից, («Գիրք ապաքինության»` 17 հատորով, «Կանոն բժշկության»` 5 հատորով, «Մեկնություն Արիստոտելի» 20 հատորով և այլն)։ Ավիցենան նաև պարսկերեն և արաբերեն գեղարվեստական ստեղծագործություններ ունի: Նա իր գրվածքներում, ժխտելով իսլամի հիմնարար դրույթները, խոսում է մարդկային հոգու և մտքի ազատության մասին՝ արտահայտելով վաղ վերածննդի գաղափարները: Նա նաև գողտրիկ քառյակների ու գազելների հեղինակ է: Մեծ գիտնականը մահացավ 1037 թ. հունիսի 17-ին,Պարսկաստանի Համադան քաղաքում: Ավիցենայի աշխարհայացքը, աշխարհընկալումը կարելի է բնութագրել իր իսկ դարձվածքներով. - Մի քիչ գինին դեղ է, շատը՝ մահ։ - Ով ծեր է, նա չի կարող երիտասարդական կրակով այրվել։ - Անխելք չեն նրանք, Ովքեր չեն գոռում, Ում ներսն է դատարկ, Նա է որոտում։ - Չափավոր և ժամանակին ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդը կարիք չի զգում հիվանդության վերացմանն ուղղված որևէ բուժման։ - Չափից դուրս վայելքները քայքայում են մարդու առողջությունը։ Անընդհատ կերուխումը, չափից առատ սեղաններն ու հաճույքները չեն ստեղծում առողջ կյանք։
Source: Parstoday.com   

    
1 شهریور؛ روز بزرگداشت ابوعلی سینا و روز پزشک

ابوعلی سینا حکیم، فیلسوف، طبیب و دانشمند بزرگ ایرانی که در جهان غرب به نام(Avicenna) و با لقب "امیر پزشکان" شناخته شده است، در ۳۷۰ قمری (۱ شهریور ۳۵۹) در شهر بخارا به دنیا آمد.
روز پزشک
در ایران، اول شهریور ماه، همزمان با زادروز بوعلی سینا، به پاس تألیفات و خدمات وی، به علوم پزشکی و فعالیت وی در این رشته، و تجلیل از پزشکان، روز پزشک نام گذاری شده‌است. در کشورهای دیگر، روزهای دیگری، با توجه به رویدادهای محلی برای این مناسبت در نظرگرفته شده‌اند.


 
 


12:57 - 23/08/2021    /    համար : 773154    /    ցուցադրության քանակը : 58