18/10/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Ի՞նչ է աշուրան


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ի՞նչ է աշուրան

Աշուրայի կեսօրն անցել է և արևը կարծես արյան գույն է  ստացել: Թշնամին շրջափակել է իմամ Հոսեյնին: Իմամը վերջին անգամ հրաժեշտ է տալիս ընտանիքին, գրկում իր նորածին որդուն և ձեռքը բարձրացնում, ասելով. «Ես այս ճանապարհին ինձ հետ բերել եմ իմ ամենակրտսեր զավակին»: Սակայն թշնամին իր նետը խրում է նորածնի կոկորդին: Իմամ Հոսեյնը սրտի կսկիծով  իր որդու կարմիր արյունը ցողում է դեպի երկինք և   Աստծուն  հայցում է ընդունել այդ զոհը: Այս պահը շատ սարսափելի է: Եվ որքան իմամը մոտենում է նահատակությանը, նրա հոգին ավելի է լցվում սիրով: Այնպես է պատերազմում, ասես Աբու Թալեբն է, նույն խիզախությամբ: Նա իր վերջին նամազը կարդում է  նետերի հեղեղի տակ: Եվ երբ նրա բոլոր  ուղեկիցները զոհվում են ու նա մենակ է մնում հրապարակում, նետով հարված է ստանում ձեռքին, ապա՝ ուսին: Իմամը կորցնում է իր ուժն ու բազմաթիվ վերքերով ընկնում ձիուց: Սակայն  թշնամին շարունակում է սարսափել նրա վեհությունից և ոչ ոք չի համարձակվում գլխատել  նրան: Ի վերջո, մի անխիղճ անձ, իր թուրն իջեցնում է իմամի վրա և գլխատում նրան: Արյունը հոսում է, սակայն այդ ժամանակ իմամը խոսում է և ասում. «Ով Տեր, գոհ եմ քո գոհունակությամբ և հնազանդ՝ քո հրամանին»: Յազիդի զորքի հրամանատար Օմար Սաադը գոռում է. «Իջեք ու վերջ տվեք Հոսեյնի  կյանքին»: Սանան Բեն Անասը ձիուց իջնում է, մոտենում իմամին, իր թուրը դնում նրա վզին ու ասում. «Ես գլխատում եմ քեզ, և գիտեմ, որ դու մարգարեի զավակն ես ու քո ծնողները լավագույնն են աշխարհում»: Երկինքը մթագնում է և Հոսեյնը, ծարավ շուրթերով Ղուրան է կարդում: Այդպիսով, Աշուրայի հերոսապատումը հասնում է իր գագաթնակետին:

parsToday.com


09:48 - 19/08/2021    /    համար : 773079    /    ցուցադրության քանակը : 65