18/10/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Ի՞նչ է աշուրան


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ի՞նչ է աշուրան

 

Իմամ Հոսեյնն իր 72 հավատարիմ դաշնակիցների հետ մի այնպիսի հերոսական առասպել կերտեց« որ դրա մասին ամենափոքր հիշատակումից անգամ կարելի է  պատկերացնել Հոսեյնի շարժման հզորությունը: Այն պատմության ընթացքում դարձավ հետագա սերունդների համար կեղեքման և բռնության դեմ պայքարի խորհրդանիշ: Աշուրայի երևույթի մասին շատ է խոսվել և գրվել« սակայն« դեռ ասելու և գրելու բան շատ կա« քանզի այդ շարժումն այնքան կարևոր« խորը և բազմակողմ էր« որ հնարավոր չէ որևէ ուսումնասիրությամբ կամ հետազոտությամբ ներկայացնել դրա բոլոր կողմերն ու նրբությունները: Աշուրան ոչ թե իրադարձություն« այլª մշակույթ է: Մշակույթ« որը բխում է բուն իսլամական արմատներից և գնում է դեպի հավիտենականությունª իր ճանապարհին հաստատելով խորը արմատներ: Աշուրան երբեք չի սահմանափակվում որևէ ժամանակային կամ աշխարհագրական սահմաններով և հիջրայի 61-րդ թվականից հանդիսանում է անարդարության« բռնության և կեղեքման դեմ պայքարի շիա մահմեդականների ամուր և հաստատուն կամուրջը:  Այն հավերժ կարկաչուն աղբյուր է« որը հագեցնում է արդարության սիրահարների ծարավ սրտերը:

 

Որո±նք են աշուրայի բարոյական արժեքները

Աշուրան ուղակի իրադարձություն չէ« որը տեղի է ունեցել մեկ օրվա ընթացքում: Այն ունի հարուստ նախապատմություն և  մեծ ազդեցություն է թողել մահմեդականների հետագա գործողությունների և մտածոլակերպի վրա: Արդ ազդեցությունը շարունակվում է ընդլայնվել նաև այսօր: Օգտվելով Քյարբալայի ողբերգության բարոյական« դաստիարակչական« ազատական պայքարի և առասպելականության խրատներից և օրինակ վերցնելով Իմամ Հոսեյնից« ներկայիս մահմեդական երիտասարդները կարող են հնարավորինս արդյունավետ կազմակերպել իրենց կյանքն ու բարօրրությունը: Հիմա մոհառամ ամիսն է և տեղին է« որ մեզանից յուրաքայչյուրը մի փոքր խորհի այս մեծ պատմական իրադարձության մասին և ճիշտ եզրակացություն անի: Ստորև հակիրճ կներկայացնենք աշուրայի շարժման կարևորագույն դրույթները« որոնք խրատական և Աստվածահաճո երևույթներ են:

Աշուրայի կարևորագույն խրատական դրույթներից մեկը համբերությունն ու տոկունությունն է« որն անհրաժեշտ է ներքին և արտաքին ճնշումներին դիմակայելու« առկա դժվարությունները հաղթահահրելու և նպատակին հասնելու համար: Առանց համբերության հնարավոր չէ որևէ գործ կատարել կամ ցանկալի նպատակին հասնել: Որպեսզի առօրյա հոգսերն  ու դժվարությունները հաղթահարվեն« մարդը պետք է զինվի անսահման համբերությամբ և տոկունությամբ: Իմամ Հոսեյնը և աշուրայի շարժումը հերոսացան ցուցաբերված տոկունության արդյունքում« քանզի հակառակ դեպքում ոչ մի նահատակություն կամ հերոսություն լինել չէր կարող: Այս առումով Իմամ Հոսեյնն իր դաշնակիցների ասել է հետևյալը© ՙՏոկուն և դիմացկուն եղեք« ով իմ ընկերներ« քանզի մահը դժվարություններից փրկող և դեպի դժոխք տանող միակ ճանապարհն է« որը ձեզ կհասցնի հավիտենական բարիքների՚:

Աշուրայի և Հոսեյնի շարժման հաջորդ կարևորագույն հատկանիշը հանդերձավորումն ու պարկեշտությունն է« քանզի կնոջ պարկեշտությունը հնարավոր է միայն համապատասխան հագուստների շնորհիվ: Սա նաև կրոնական պատգամ է« քանզի կնոջ  պարկեշտությունը կարող է փրկել հասարակությունը բարոյական անառակությունից և ախտից: Աշուրայի շարժման նպատակը կրոնական արժեքների պահպանման համար էր« իսկ կնոջ պարկեշտությունն ու հասարակության բարոյականությունը կարևոր պայմաններ են: Մահմեդական կանանց համար Զեյնաբ Քոբրան և Իմամ Հոսեյնի ընտանիքի բոլոր կանայք պարկեշտության և բարոյականության խորհրդանիշ են: Այս առումով Իմամ Հոսեյնը դիմել է իր ընտանիքի կանանց և ասել հետևյալը© ՙԵթե ես սպանվեմª վշտից չպատառոտեք ձեր հագուստները« լաց լինելիս չբացեք ձեր դեմքն ու ավելորդ խոսքեր չասեք՚:

Աշուրայի շարժման խորհրդավոր դրույթներից է սգապաշտությունը« սրտացավությունն ու միմյանց վշտակցելը: Մարդիկ պետք է դժվարության և վշտի պահերին սատարեն և քաջալերեն միմյանց« քանզի դա ամենամեծ մխիթարությունը: Բարեպաշտ մարդը չպետք է իրեն մյուսներից ավելի բարձր կամ բաժանված դասիª մշտապես պատրաստ լինելով աջակցել և սատարել բոլորին:

Աշուրան անձնազոհության և նահատակության ամենագեղեցիկ և խորհրդավոր տեսարանն է« քանզի Իմամ Հոսեյնն իր կյանքը զոհաբերեց Աստծո ճանապարհին« իսկ նրա թվով 72 դաշնակիցներն ու ընկերները հետևեցին իրենց ընկերոջն ու բարեկամին: Սա նաև մարդկության պատմության միասնականության և միահամուռ պայքարի լավագույն օրինակներից է« իսկ այսօրվա աշխարհը« առավել քան երբևէ« այդ միասնության և համախմբվածության կարիքն ունի:



13:13 - 18/08/2021    /    համար : 773071    /    ցուցադրության քանակը : 71