18/10/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Թաազիա` սգո արարողություն և իրանական երաժշտություն


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Թաազիա` սգո արարողություն և իրանական երաժշտություն

Թաազիան մի ներկայացում էª Մոհամմեդ մարգարեի կյանքի« կենսագրության և տոհմի պատմության մասին« որտեղ առավել շեշտադրված են մոհառամ ամսին Քյարբալայի անապատում Իմամ Հոսեյնի և նրա դաշնակիցների հետ տեղի ունեցած դեպքերը: Հին ժամանակներում գոյություն ունեին խմբեր« որոնք փողոցներում սգո արարողություններ էին կազմակերպում« շղթաներով իրենց հարվածում« կուրծք ծեծում« միասնաբար լալիս և բարձրաձայն երգելով ներկայացնում պատերազմի և նահատակության տեսարանները: Հետագայում երգերը կրճատվեցին և միայն երկու հոգի էին բարձր ձայնով ներկայացնում Քյարբալայում տեղի ունեցած ողբերգական տեսարանները: Նրանց ուղեկցում էին թմբուկների շեփորների ձայները« իսկ բոլորը մարդիկ լուռ լալիս և սգում էինª ձեռքերով հարվածելով իրենց կրծքին ու գլխին: Որոշ ժամանակ անց այդ տեսարանները բարձրաձայն նկարագրող մարդիկ սկսեցին սգո հանդերձանք հագնել և դեկորացիաներով իրավիճակը նմանեցնել Քյարբալայի իրականությանը: Նրանց անվանում էին նմանակողներ: Նմանակողներից հետո ասպարեզ եկան դերասանները: ՍեՖյան շրջանի վերջին հիսուն տարիներին թաազիան վերջնական փոփոխության ենթարկվեց և մինչ օրս նույնն է: Պարկեշտության պահպանման նպատակով փողոցներում անցկացվող սգո արարողությանը մասնակցում էին միայն տղամարդիկ« իսկ կանանց դերերը ստանձնում էին պատանիները:

Ղաջարական շրջանի սկզբում թաազիան թագավորների« քաղաքական և առևտրականների աջակցության շնորհիվ, ավելի մեծ տարածում գտավ: Հետագայում այդ բեմադրությունը ներկայացվում էր ՙթակիեում՚  կամ ՙհոսեյնիեում՚ : Հիշյալ թատրոններից մեկի` Նուռուզխանի, ստեղծման տարեթիվը վերագրվում է 1798թ.: Դրանք Ֆաթհալիշահի թագավորության առաջին տարիներն էին: Սկզբնական շրջանում նաղղալները  խաղիկների և ներկայացումների տեսքով թաազիային զուգընթաց ներկայացում էին նաև բազմաթիվ այլ կրոնական և ոչ կրոնական թեմաներ« որոնք փոփոխում էին թաազիաի բուն իմաստն ու բովանդակությունը: Ղաջարական Նասրըդդին շահի օրոք թաազիան հասավ իր ծաղկման և շքեղության գագաթնակետին: Թաազիան ներկայացնելու համար տրամադրվեց պատմական նշանակությամբ քառահարկ սյունազարդ կարևորագույն շինություններից մեկը: Հետագայում թաազիան ներկայացվեց նաև այնպիսի կարևորագույն պալատներում և թատրոններում« որոնցից էին Նուռուզխանը« Սարչեշմեն« Չեհելթանը« Էզաթօլդովլեն« ՙՍեփահսալարը և այլն:Թաազիաի տեքստը չափածո էր« իսկ լեզունª խոսակցական: Նասրըդդին շահի թագավորության տարիներին թաազիայի չափածո տեքստին ավելացվեց նաև նախաբան« որը ներկայացվում էր նախերգանքի տեսքով: Գնալով թաազիան սկսեց երգիծական բնույթ կրել: Երգիծական  բնույթի թաազիան անվանվում էին  ՙգուշե՚: Գուշեն նույնպես կրոնական իսլամական թեմատիկա ուներ և ներկայացվում էին իսլամական կրոնական առասպելներ և ավանդազրույցներ: Թաազիայի ամբողջական սցենարը ներկայացվում էր ՙմեջլիսի՚ª գլխավոր դերասանի կողմից« իսկ մյուս դերերն ստանձնում էին նմանակողները: Բեմադրիչին անվանում էին ՙթաազիագյարդան՚: Նասերըդդին շահից հետո թաազիայի դերն ու նշանակությունն աստիճանաբար նվազեց« սակայն« ընդհանոր առմամբ պահպանվեց: Մոհամմադ շահի և Ահմադ շահի օրոք թաազիան զրկվեց թագավորի և իշխանների աջակցությունից: Թաազիա ներկայացման մեջ մեծ դեր ունի երաժշտությունը, որից որոշ տարրեր  անցել են Իրանի ավանդական երաժշտությանը: Թաազիայի երաժշտական առանձնահատկություններից մեկն էլ այն էր« որ երաշժտական հատվածներն ու մուղամները համապատասխանում էին կերպարների և թեմաների հետ: Երաժշտական խմբերը բաղկացած էին 7-8 երաժիշտներից« իսկ ընդունված նվագարաններից էին` շեփորը« սրինգը« բլուլը« դհոլը« թմբուկը« քոռնան (զուռնա) և ծնծղան:

Իրանական ավանդական երաժշտության վրա թաազիայի գործած կարևորագույն ազդեցությունը երաժշտական հատվածների բազմազանությունն է: Թաազիայի ընթացքում ընդունված է յուրաքանչյուր նոր պատմություն սկսել նոր երաժշտական ՙռադիՖով՚« որոնցից են չհարգահը« հոռը կամ արաղը:

Թաազիայի կամ կրոնական երգեցողության մեջ առավել ընդունված են ՙդաշթի՚ և ՙշուշթարի՚ մեղեդիները: Բացի կենտրոնական նահանգից և մայրաքաղաքից թաազիան լավագույնս ներկայացվում էր նաև Ֆարսում« Գիլանում« Մազանդարանում« Ատրպատականում« Լոռեստանում« Բուշեհրում և Քերմանշահում« որտեղ թաազիայի բուն երգերին և երաժշտությանն ավելացվում էին նաև տեղի ժողովրդական երգն ու երաժշտությունը: Ցանկացած ոք կարող է թաազիայի մեջ լսել տարբեր նահանգներին և բնակավայրերին հատուկ տարբեր մեղեդայնությամբերաժշտություն:

تعزیه در لغت به معنای سوگواری و عزاداری است و در تعریف عام‌تر به تئاترهای مذهبی که درباره واقع کربلا هستند، گفته می‌شود. نام اصلی تعزیه، شبیه خوانی یا شبیه‌گردانی است، یعنی اینکه افراد اجرا کننده، شبیه و بازی کننده نقش شخصیت‌های اصلی هستند.


10:40 - 11/08/2021    /    համար : 771933    /    ցուցադրության քանակը : 73