31/07/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Չեհել Սոթուն


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Չեհել Սոթուն

 

Չեհել Սոթուն (պարսկերեն՝ چهل ستون` «Քառասուն սյուների պալատ»), պարսից շահ Աբաս II-ի պալատը իրանի Սպահան քաղաքում։ XVII դարի պարսկական ճարտարապետության փայլուն նմուշներից։ Կազմում է "Պարսկական այգիներ" կառույցի մի մասը, որի հետ միասին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Տաղավարը կառուցվել է Աբբաս II-ի հրամանով` 1647 թ, որպես հանգստի վայր։ XVII դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերնիեն իր նոթագրություններում բազմիցս նշել է այստեղ անցկացված հանդիսավոր ընդունելությունների մասին։ Ներկայումս այստեղ տեղակայված է հնագիտական թանգարանի ցուցահանդեսը, որում ներկայացված են կերամիկայից հնագույն նմուշներ և գորգեր։

Պալատը ունի 58 մ երկարությոն և 37 մ լայնություն։ Այն տեղակայված է այգու մեջտեղում, որի տարածքը սկզբում կազմում էր 7 հեկտար։ Պալատի գեղեցիկ ճակատն իրենից ներկայացնում է պատշգամբասրահ, որի տանիքը հենված է 20 բարակ ութանկյուն սյուների վրա (3 շարք, յուրաքանչյուրում 6 սյուն և ևս երկուսը`կամարը պահելու համար). Այս 13 մետրանոց սյուները պատրաստվել են Մայրենու ամբողջական բներից։ Կենտրոնական չորս սյուները հենված են քարե հիմքերի վրա, որոնց վրա փորագրված են առյուծներ։ 1707 թ հրդեհից հետո, վերականգնման ընթացքում սյուները պատվել են հայելային խճանկարով։

Պալատի առջևում տեղակայված է քառակուսի լճակ։ Լճում արտացոլվող 20 սյուները ջրում արտացոլանքի մեջ կարծես կրկնակի լինեն և «40 սյուների պալատ» անունը եկել է հենց այդտեղից։

Պալատի սրահները զարդարված են Սեֆեյանների ժամանակաշրջանի մասին պատմող որմնանկարներով, որոնցում երևում է եվրոպական ու հնդկական ազդեցությունը։ Պալատի կենտրոնական մասում տեղակայված է Աբբաս II-ի ընդունելությունների սրահը։ Սրահի պատերն ու առաստաղը զարդարված են կապույտ, կարմիր, զմրուխտե-կանաչ և ոսկեգույն տոներով արված նախշերով։ Պալատի զարդարանքի մեջ օգտագործվել է մի քանի կիլոգրամ ոսկի։ Ժամանակին պալատը զարդարում էին նաև կերամիկական պաննոներ, որտեղ պատկեված էին պատմական իրադարձություններ։ Սակայն հետագայում դրանք ցրվեցին ողջ աշխարհում և այսօր դրանցից շատերը պահվում են եվրոպական թանգարաններում։

Աղբյուրը՝ Վիքիփեդիա 

چهل‌ستون

کاخ چهل‌ستون اصفهان از بناهای تاریخی اصفهان است. کاخ چهل ستون که بالغ بر ۶۷۰۰۰ متر مربع مساحت دارد، در دوره شاه عباس یکم احداث آن آغاز شد و در وسط آن عمارتی ساخته شده بود. شاه عباس اول، کوشکی درمیان باغ بنا نهاد که این کوشک هسته اولیه کاخ را تشکیل داد که تالار میانی کاخ چهل ستون و غرفه‌های چهار گوشه آن را در بر می‌گرفت. در سلطنت شاه عباس دوم، ساختمان تکمیل شد و در ساختمان موجود مرکزی، تغییرات کلی داده شده‌است و تالار آینه، تالار ۲۰ ستون، دو اتاق بزرگ شمالی و جنوبی تالار آینه، ایوانهای طرفین سالن پادشاهی و حوض بزرگ مقابل تالار با تمام تزیینات نقاشی و آئینه کاری و کاشی کاری دیوارها و سقفها افزوده شده‌است در ابتدا بجای آئینه نقاشی هایی وجود داشته ولی بعد از آتش گرفتن کاخ و به هنگام پاکسازی آن از دوده قسمتی از سقف ایوان را آئینه هایی از نقره بجای جیوه استفاده کردند

تالار مرکزی کاخ که اختصاص به میهمانان خارجی و شخصیت‌های کشورهای دیگر داشت حاوی نقاشی‌هایی است که وقایع تاریخی دوران‌های مختلف را بیان می‌دارند. این سالن با شکوه که بر گنبدی منقوش استوار است با لچکی‌های رنگارنگ و طرح‌های طلایی و شفاف از شاهکارهای هنری آن عصر محسوب می‌شوند.

 ساختمان کاخ

ایوان کاخ چهلستون مرکب از دو بخش است یک بخش که بر ۱۸ ستون چوبی و رفیع استوار است چهار ستون وسط که بر روی ۴ شیر سنگی قرار گرفته و حجاری آن‌ها به گونه ای است که دو شیر به یک سر انسان نشان داده می‌شود. از دهان این چهار شیر آب فوران می‌کرد و به حوض مرمری تالار می‌ریخت. قسمت دیگر که کمی مرتفع تر است سردر ورودی تالار را تشکیل می‌دهد و در بعضی منابع آن را تالار آئینه نامیده‌اند. این قسمت بر دو ستون قرار گرفته و سراسر آن مزین به آئینه کاری وسیع و پرکاری است که در آن آئینه‌های ریز و خوش نقش به صورت معرق در کنار آئینه‌های قدی و خشتی به کار رفته‌اند. سقف تالار از قاب‌های چوبی و به اشکال مختلف هندسی ساخته شده‌اند. تصویر قرینه حوض مرمرین وسط ایوان در تزئینات سقف مشاهده می‌شود. این قرینه سازی شباهت بسیاری با ایوان عالی قاپو دارد.

قسمت‌های دیدنی عمارت چهل ستون

·         تالار ۱۸ ستون

·         تالار آئینه

·         شیرهای سنگی چهار گوشه حوض مرکزی

·         تزئینات عالی طلاکاری و نقاشی‌های سالن پادشاهی

·         تصویری از شاه عباس اول با تاج مخصوص

·         آثاری مانند سر در مسجد قطبیه و سر درهای زاویه درب کوشک و آثاری از مسجد درب جوباره و مسجد آقاسی که بر دیوارهای ضلع غربی و جنوبی

          باغ نصب شده‌است.

 منبع: ویکی پدیا

 

 


14:49 - 16/07/2021    /    համար : 771385    /    ցուցադրության քանակը : 16