31/07/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Եռալար իմ թառ - Շահրիար


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Եռալար իմ թառ - Շահրիար

 

Եռալար թառս այս գիշեր հառաչում է ինձ համար,

Նա, որ սփոփանքն է իմ՝ գիշերներում այս խավար:

 

Սիրտ, հավատա հավատարիմ տղերքից,

Թառից բացի ոչ ոք չեղավ ինձ եղբայր...

 

Ողջ աշխարհից խիստ մոռացված թախիծիս այս անկյունում,

Ես իմ սազի սրտակիցն եմ, նա՝ թախծակից ինձ հարմար:

 

Արցունքները իմ վտակ են ու հառաչանքը թառիս,

Գիշերն ի լույս եղանակն է այդ վտակի՝ խիստ վարար:

 

Նշտըրակ եմ, հավերժափայլ լուսնկայի ժպիտին,

Երանի էր թարթիչներիդ մերկ դաշույնին, անուշ յար:

 

Ինձ երկինքներ հասցնող լուսինն անհետացավ, հեռացավ,

Տեղը տվեց արտասուքիս աստղաբույլին անսպառ...

 

Ախր վարսիդ խոստումը ինձ՝ սա չէր, դու սիրտ իմ սրտի.

Խաղաղություն դու իմ սրտի, որ թոնիր է բոցավառ...

 

Քո կարոտով պիտի մեռնեմ ու գիտեմ, դու՝ ոչ բարիդ,

Այն օր պիտի բարիանաս, որ էլ պետք չէ ինձ համար...

 

Քո աչքից, ախ, դու սեւ սիրտ ես վարկ տալիս,

Մի՞թե  կուզես գրավ տանել կյանքիս օրերը անճար...

 

Աստղը ննջեց, մարեց մոմը, բայց եւ այնպես ողջ գիշեր,

Կոպը կոպին չեկավ մի պահ, գիշերապահ աչքիս քար...

 

Ես կատարի արծիվն եմ վես ու հեզ փասիանը հողի,

Բախտավոր չէ, որ որս անի՝ թեկուզ ճագար, ոչ թէ գառ...

 

Կյանք վառեցի սիրո ոսկու մշտաբորբոք հնոցում՝

Սեղանավորն արժեքս ասի /տա/ չափի կեռատս պայծառ...

 

Սրտիս միայն արյուն ուզեց հեղինակը վառ արփու,

Որ աշխարհի էջին մնա հիշատակս՝ լոկ մի բառ...

 

Թույնի ժանգը ես ըմպեցի ու խլուկը ալ սրտի,

Որ ցոլցլա ինձնից պատկեր ու մնա նախշս անչար՝ անչար...

 

Թե որ անցնես հոգուս թախծոտ ու անծանոթ պարտեզով,

Զգուշացիր, ով վարդերես, ծակող փշի խայթից չար...

 

Քերթողության անդաստանի արքան էի ես՝ Շահրիար,

Սակայն միայն արտասուքի թանկ ակն եղավ ինձ յար... 


Թրգ. Վարանդ

شهریارمترجم: واراند 


 

سه تار من - شهریار

 

نالد به حال زار من امشب سه تار من

این مایه تسلی شب های تار من

ای دل ز دوستان وفادار روزگار

جز ساز من نبود کسی سازگار من

در گوشه غمی که فراموش عالمی است

من غمگسار سازم و او غمگسار من

اشک است جویبار من و ناله سه تار

شب تا سحر ترانه این جویبار من

چون نشترم به دیده خلد نوشخند ماه

یادش به خیر خنجر مژگان یار من

رفت و به اختران سرشکم سپرد جای

ماهی که آسمان بربود از کنار من

آخر قرار زلف تو با ما چنین نبود

ای مایه قرار دل بیقرار من

در حسرت تو میرم و دانم تو بی وفا

روزی وفا کنی که نیاید به کار من

از چشم خود سیاه دلی وام میکنی

خواهی مگر گرو بری از روزگار من

اختر بخفت و شمع فرومرد و همچنان

بیدار بود دیده شب زنده دار من

من شاهباز عرشم و مسکین تذرو خاک

بختش بلند نیست که باشد شکار من

یک عمر در شرار محبت گداختم

تا صیرفی عشق چه سنجد عیار من

جز خون دل نخواست نگارندهٔ سپهر

بر صفحه جهان رقم یادگار من

زنگار زهر خوردم و شنگرف خون دل

تا جلوه کرد این همه نقش و نگار من

در بوستان طبع حزینم چو بگذری

پرهیز نیش خار من ای گلعذار من

من شهریار ملک سخن بودم و نبود

جز گوهر سرشک در این شهریار من


11:36 - 16/07/2021    /    համար : 771380    /    ցուցադրության քանակը : 15