12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > Իմամ Ջաֆար Սադեղի (վեցերորդ իմամ)-ի կենսագրությունը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իմամ Ջաֆար Սադեղի (վեցերորդ իմամ)-ի կենսագրությունը

Հինգերորդ  իմամի որդի  իմամ Ջա’ֆար բեն Մոհամմադը (Սադեղը) ծնվել է հիջրայի 83 թվականին: Համաձայն շիա  բարեպաշտների ավանդապատումների, հիջրայի 148 թվականին,  Աբբասյան Մանսուր  խալիֆայի  կարգադրությամբ, թունավորվել և նահատակվել է:

Վեցերորդ իմամի  իշխանության օրոք իսլամական  երկրներում տեղի  ունեցած հեղափոխությունները,  Օմայյեների  խալիֆայության տապալման համար կազմակերպված ապստամբությունը,  ինչպես նաև տեղի ունեցած արյունահեղ պատերազմները հանգեցրել էին խալիֆայության անկմանն ու Օմայյան իշխանության տապալմանը: Հինգերորդ իմամի ջանքերով նրա  իշխանության  20 տարիների ընթացքում  ստեղծվել էին  մի  շարք բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ մարգարեի գերդաստանի և յուրայինների  իսլամական լուսավորության  և ճշմարտությունների գաղափարների տարածումը վեցերորդ իմամի համար  դարձել էր ավելի  դյուրին, և վերջինիս համար ստեղծվել էին ավելի բարենպաստ պայմաններ՝ զբաղվելու կրոնական կրթության խնդիրներով:

Իմամ Ջա’ֆար բեն Մոհամմադը (Սադեղը),  իր իմամության   մինչև վերջին շրջանը, որ  համընկել է Օմայյեների խալիֆայության  անկման և Աբբասյանների  խալիֆայության սկզբնավորման  հետ,   մշտապես  զբաղվել  է  կրոնական կրթության հարցերով: Նրան հաջողվել է դաստիարակել տրամաբանական և  հասարակական  գիտությունների   բնագավառների բազմաթիվ գիտական կադրեր, որոնց շարքին են դասվել Զորառեն (Զորառիյե աղանդի հիմնադիրը, հիջրայի 150 թ.), Մոհամմադ  իբն  Մուսլեմը,   Մո’մենթաղը,  Հոշամ  բեն Հոքամը, Աբան բեն Թաղլեբը, Հոշամ բեն Սալեմը, Հարիզը, Հոշամ Քալբի Նասաբեն, Ջաբեր բեն Հայան  Սուֆի Շիմիային և այլք, հասարակական գիտությունների   բնագավառում  Սոֆիյան  Սուրին, Հանիֆա աղանդի առաջնորդ Աբու Հանիֆան, Ղազի Սոքունին, Ղազի Աբոլբախթարին և այլք: Հայտնի է, որ վեցերորդ իմամին աշակերտել են չորս հազար գիտնականներ ու գյուտարարներ:

Հինգերորդ և վեցերորդ իմամներից  ավանդված ավանդապատումների թիվը գերազանցում է Մոհամմադ մարգարեի և մյուս 10 իմամներից մեզ ավանդված ավանդապատումների ընդհանուր թվին:

Վեցերորդ իմամը իմամության վերջին շրջանում ենթարկվել է Աբբասյան  խալիֆա  Մանսուրին, գտնվել է վերջինիս վարչակարգի խիստ  հսկողության  ներքո: Մանսուր   խալիֆայի   օրոք տիրում էր ավելի  անարդար քաղաքականություն, քան այն տի- րել է Օմայյեների տիրապետության տարիներին: Մանսուր  խալիֆայի  հրամանով իմամ Ալիի կողմնակից  սեյյեդները ենթարկվել  են խոշտանգումների,  սպանվել են նրանցից շատերը: Բանտախցերում իմամ Ալիի կողմնակից բազմաթիվ սեյյեդներ  խոշտանգումների  ենթարկվելով,  դիմել   են ինքնասպանության:  Նրանցից  շատերին թաղել են ողջ-ողջ, շատերին գլխատել, ոմանց  էլ   տեղադրել են կառուցվող շինությունների հիմքերում ու պատերի մեջ:

Մանսուր   խալիֆայի  հրամանով,  վեցերորդ իմամը (իմամ Ջա’ֆարը) Մադինայից  բերման է ենթարկվել (վեցերորդ իմամը նախկինում մեկ  անգամ Աբբասյան  Սաֆահ  խալիֆայի   հրամանով բերման էր ենթարկվել  Իրաք, մեկ անգամ էլ  հինգերորդ իմամի ներկայությամբ,  Օմավիների  խալիֆա  Հոշամի  հրամանով, բերման էր ենթարկվել Դամասկոս):

Իմամ Ջա’ֆարին որոշ  ժամանակ պահել  են հսկողության ներքո. մի քանի անգամ նրա  դեմ կազմակերպել են մահափորձ, նրան մեղադրել են տարբեր առիթներով: Եվ միայն որոշ ժամանակ անց նրան  թույլատրել են վերադառնալ Մադինա: Մադինայում  կյանքի մնացած  տարիները անց է կացրել  մենակյացության մեջ, բարեպաշտներին չի ներկայացրել իր գաղափարներն ու համոզմունքները: Թունավորվել և նահատակվել է Մանսուրի կողմից հյուսված  դավադրության շնորհիվ:

Մանսուր  խալիֆան, վեցերորդ իմամի նահատակման լուրը լսելուց հետո, Մադինայի  կառավարչին գրավոր կարգադրել է, որ նա,   իմամի հարազատներին  ուշադրություն  ու սիրալիրություն ցուցաբերելու պատրվակով, իմամի տուն գնա, պահանջի իմամի կտակը, կարդա այն ու տեղնուտեղը գլխատի վեցերորդ իմամի կողմից նախատեսված նոր իմամի թեկնածուին:

Մանսուր  խալիֆան այս  հրահանգով ցանկացել է իսպառ վերացնել  իմամությունն  ու վերջ  տալ շիաների մրմունջին: Սա- կայն  հակառակ խալիֆայի  ցանկությանը, երբ Մադինայի  կա- ռավարիչը   ծանոթացել է  իմամի կտակի  բովանդակությանը, տեսել  է, որ  կտակում  նշված են խալիֆայի,  Մադինայի  կառավարիչի, վեցերորդ իմամի ավագ որդի Աբդուլլահ Աֆթայի, կրթսեր որդի Մուսայի և Համիդեի անունները որպես հաջորդ իմամի թեկնածուներ: Այսպիսով` հօդս է ցնդել խալիֆայի երազանքը:

 

Աղբյուրը՝ Շիան իսլամում գրքից

 

به مناسبت شهادت امام جعفر صادق (ع)

جعفر بن محمد معروف به امام جعفر صادق(ع) (۸۳-۱۴۸ق) ششمین امام شیعیان اثنی عشری بعد از پدرش امام باقر(ع) است. وی به مدت ۳۴ سال (۱۱۴ تا ۱۴۸ق) امامت شیعیان را بر عهده داشت که با خلافت پنج خلیفه آخر اموی یعنی از هشام بن عبدالملک به بعد و دو خلیفه نخست عباسی سفاح و منصور دوانیقی هم‌زمان بود. امام صادق(ع) به جهت ضعف حکومت اموی، فعالیت علمی بسیار بیشتری نسبت به دیگر امامان شیعه داشت.

شمار شاگردان و راویان او را ۴۰۰۰ نفر دانسته‌اند. بیشتر روایات اهل بیت(ع)، از امام صادق(ع) است و از این‌رو مذهب شیعه امامی را مذهب جعفری نیز می‌خوانند. امام صادق(ع) در میان پیشوایان فقهی اهل سنت نیز جایگاه بالایی دارد.

ابوحنیفه و مالک بن انس از او روایت کرده‌اند. ابوحنیفه او را عالم‌ترین فرد در میان مسلمانان دانسته است. امام صادق با وجود ضعف حکومت اموی و درخواست شیعیان، برضد حکومت قیام نکرد. او درخواست‌های ابومسلم خراسانی و ابوسلمه را برای برعهده‌گرفتن خلافت رد کرد. امام صادق(ع) در قیام عمویش زید بن علی شرکت نکرد و شیعیان را نیز از قیام پرهیز می‌داد؛ بااین‌همه روابط حسنه‌ای با حاکمان زمان خود نداشت. وی به جهت فشارهای سیاسی حکومت‌های اموی و عباسی از روش تقیه استفاده می‌کرد و به یارانش نیز چنین توصیه می‌کرد. امام صادق(ع) به‌منظور ارتباط بیشتر با شیعیان، پاسخ به سؤالات شرعی آنها، دریافت وجوه شرعی و رسیدگی به مشکلات شیعیان، سازمان وکالت را تشکیل داد.

فعالیت این سازمان در زمان امامان بعد گسترش پیدا کرد و در غیبت صغرا به اوج رسید. در زمان او فعالیت غالیان گسترش یافت. ایشان با اندیشه غُلُوّ به شدت برخورد و غالیان را کافر و مشرک معرفی کرد. در برخی منابع آمده است امام صادق(ع) به علت احضار حکومت، به عراق سفر کرده و به کربلا، نجف و کوفه رفته است. وی قبر امام علی(ع) را که تا پیش از آن پنهان بود، به یارانش نشان داد. برخی از علماء شیعه معتقدند که امام صادق(ع) به دستور منصور دوانیقی و بر اثر مسمومیت شهید شده است. برطبق منابع روایی شیعه، وی امام کاظم(ع) را به عنوان امام بعد از خود به اصحابش شناسانده بود؛ اما به‌منظور حفظ جان وی، پنج نفر، از جمله منصور خلیفه عباسی را وصی خود معرفی کرد. پس از شهادت امام صادق(ع) فرقه‌های مختلفی در شیعه شکل گرفت که اسماعیلیه، فَطَحیه و ناووسیه از آن جمله‌اند.

 


13:17 - 06/06/2021    /    համար : 769982    /    ցուցադրության քանակը : 18