12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > ՙԽՈՌԴԱԴԻ՚ ՇԱՐԺՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՙԽՈՌԴԱԴԻ՚ ՇԱՐԺՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ

Իրանական տարին սկսվում է գարնան զարթոնքով, որի երրորդ ամիսը կոչվում է խոռդադ: Այդ ամիսը Իրանի հերոսական ժողովրդի պայքարի ելակետն է, որը լուսահոգի առաջնորդ Էմամ Խոմեյնու ղեկավարությամբ և նրա հետևորդ հոգևորականների, մտավորականների ու ժողովրդի  համառ պայքարով  շարունակվեց և հասավ իր վերջնակետին:   Խոռդադ ամսվա 15-ը  այն օրն է, երբ Էմամ Խոմեյնու Իրանի շահի դեմ սկսած պայքարը նոր փուլ թևակոխեց, այդ իսկ պատճառով այն  պատմական  օր է համարվում Իրանի պատմության մեջ:

Խոռդադի 15-ը  հիշեցնում է  Իրանի ժողորվրդի շահի վարչակարգի դեմ արյունալի մի շարժում, որը տեղի ունեցավ հանուն իսլամի և իսլամի դրոշի ներքո:

Խոռդադի 15-ը ընդդեմ բռնատերերի իսլամական սրբազան շարժման սկիզբն է: Շարժում, որը Իրանի ժողորվրդին համախմբեց շահի բռնատեր վարչակարգի դեմ:  

1342 (1963) թվի  Խոռդադի 15-ին«  շահի վարչակարգի վարձկանները ներխուժեցին Էմամ Խոմեյնու բնակարան /Ղոմ քաղաքում/«նրան ձերբակալեցին ու արգելափակեցին Թեհրանի կալանավայրերից մեկում:

Էմամ Խոմեյնին այդ դեպքից  երեք օր առաջ նույն քաղաքի Ֆեյզիե հոգևորական դպրոցում ելույթի ժամանակ քողազերծել էր շահի և նրա ամերիկյան ու իսրայելյան տերերի  ոճրագործությունները` Իրանի ժողովրդի դեմ:

Էմամ Խոմեյնու ձերբակալությունից  մի քանի ժամ անց Ղոմ քաղաքի փողոցները ողողվեցին ցուցարարներով, որոնք պահանջում էին ազատ արձակել Էմամ Խոմեյնուն:

Այդպիսի ցույցեր տեղի ունեցան նաև Թեհրանում ու  մի շարք այլ քաղաքներում:

Այդ օրը հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու իրենց  արյամբ բացեցին Իրանի պատմության մեջ պանծալի մի էջ:

Հարյուրավոր մարդիկ կալանավորվեցին, նրանցից ոմանք մահվան կամ երկարատև բանտարկության դատապարտվեցին:

Իրանի ժողովուրդը այդ քայլով ապացուցեց, որ ցանկանում է երկրում հաստատել  իսլամական պետություն, որը  վերջ կդնի շահի վարչակարգին:

Խոռդադի շարժումը պետք է համարել որպես Իրանի իսլամական հեղափոխության սկզբնաղբյուր, որն իր հաղթանակով երկրում վերջ դրեց գերտերերի իշխանությանը:  

ՄԻՀՐ Հանդես #91

 

قیام ۱۵ خرداد

قیام ۱۵ خرداد (۱۳۴۲ش)، تجمع و راهپیمایی مردم برخی از شهرهای ایران در اعتراض به دستگیری امام خمینی از علما و استادان حوزه علمیه قم بود. تظاهرات در قم، تهران و ورامین به خشونت کشیده شد و تعدادی از مردم کشته و مجروح شدند. دستگیری آیت الله خمینی بخاطر سخنرانی او در مدرسه فیضیه علیه رفتارهای محمدرضا پهلوی شاه وقت ایران بود. در این سخنرانی حکومت وقت به حکومت یزید تشبیه شده بود. آیت الله خمینی، به‌دلیل کشته شدن جمعی از مردم، این روز را برای همیشه عزای عمومی اعلام کرد. ۱۵ خرداد در تقویم جمهوری اسلامی ایران تعطیل رسمی است.

 

 

 


22:37 - 04/06/2021    /    համար : 769921    /    ցուցադրության քանակը : 16