26/02/2020

հայերեն فارسی

Կյանքի բովում առաջատար պիտի լինել, Ցավի հանդեպ համբերատար պիտի լինել, Այս հեքիաթը հենց այնպես զուր չի ավարտվի, Մեծ գործ է սա, ՄԱՐԴ ու հանճար պիտի լինել: (ԱԹԹԱՐ ՆԵՅՇԱԲՈՒՐԻ)
Բովանդակություն
Clock
News > Իրանում մայրության տոնի առթիվ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանում մայրության տոնի առթիվ

 

 

 

ԹԱՀԵՐԵ ՍԱՖԱՐԶԱԴԵ

ՍՊԱՍՈՒՄ 1

 

Մշտապես սպասում եմ քեզ

Նստակյացության լճացմանը

Չենթարկվելով

 

Մշտապես սպասում եմ քեզ

Քանզի

Մշտապես ճանապարհին եմ

Մշտապես շարժման մեջ եմ

Մշտապես դիմահար

 

 

Դու լուսնի պես

Աստղի

Արևի

կաս մշտապես

Եվ շողում ես լիալուսնից

Եվ հասնում ես Քյաբե 2

Եվ Քուֆեն հենց Թեհրանն է

Որ գալիս ես առաջին անգամ

Եվ բացում ես զոլֆաղարըդ 3

Եվ փակում անիրավությունը

 

 

Մշտապես սպասում եմ քեզ

Ով խոստացված արդարություն

Այս փողոցը

Այս պողոտան

Այս պատմությունը

Մի գիծ ունի քո սպասումից

 

 

 

Եվ հոգնած է

Դու վկա ես

Դու գիտես

Հայտնվիր

Հայտնվիր քանզի սպասում եմ քեզ Հայտնվիր քանզի սպասում եմ քեզ

 

1. բանաստեղծությունը գրված է առանց կետադրական նշանների:

2. Մեքքայի տաճարը ուր գտնվում է նվիրական սև քարը, որը ըստ մահմեդական

    ավանդության Գաբրիել հրեշտակը բերել է երկնքից, բայց սևացել է մարդկանց մեղքերից:

3. Իմամ Ալիի սուրը:

 

 

 

ՑԱՎԻ ԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ

Երբ  ամեն  կողմից

Շանթ է թափվում

Ինչպես այբուբենի խառնաշփոթությունը

Կարգավորեմ

Հիշողության տառերը

Ցրված են

Մենք մնացել ենք ավերակի տակ այս բոլոր

Անգրագետների դրացիության ավերակ

Անհավատների դրացիության ավերակ

Չարակամների դրացիության ավերակ

 

 

Մենք ջղակծկումի միջադեպի բնակիչներ ենք

Ով լուռ զարկերակներ

Եվ ով փշրված քունքեր

Մենք սրտաբեկներ ենք

Մենք ժառանգորդներս

 

 Այս հոգնաբեկ ոսկորները

Այս ոսկրացավը

 

 

Դրացիության պարտադրանքից անհավատների

Մեզ նստեցրել  է կողքին հողի

Դուք  թռիչքից բարձր եք ավելի

Դուք  ինքը թռիչքն եք

Եվ մենք այս ամբողջ ավերակի տակ

Խեղվել ու անդամալույծ ենք դարձել

Երբ  ամեն  կողմից շանթ է թափվում

Ցավի այբուբենի խառնաշփոթության մեջ

Հիշողության տառերը ցրիվ են

Ինչպես գրեմ

Ինչպես գրեմ 

Պարսկերենից թարգմանեց

Էդուարդ Հախվերդյանը

 

 

 

 

 


12:42 - 14/02/2020    /    համար : 745488    /    ցուցադրության քանակը : 11