19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Ծեր օձը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ծեր օձը

 

Ծեր օձը նստել էր լճակի ափին և ափսոսանքով ու կարոտով իր գլխով անցածն էր հիշում. «Երանի՜ այն օրերին, երբ երիտասարդ էի" օրը մի քանի գորտ էի բռնում-ուտում: Հիմա ծերացել եմ, ձեռ ու ոտից ընկել ու էլ չեմ կարողանում կեր ճարել: Բայց ոչինչ, եթե երեկ երիտասարդ էի և ուժեղ, ապա այսօր ծեր եմ ու իմաստուն: Եվ հենց այդ իմաստնությանս ու փորձառությանս հաշվին էլ պիտի գլուխս պահեմ»:

Այս մտքերի մեջ էր ծեր օձը, երբ հանկարծ մի գորտ գլուխը ջրից հանում է ու հարցնում.

- Ի նչ է պատահել, ինչու ես այդքան մտահոգ ու տխուր:

Օձի գլխում անմիջապես մի միտք է ծագում:

-  Քանի դեռ անեծքի տակ չէի ընկել, կյանքս անցնում էր գորտ ուտելով,- պա­տասխանում է նա: Հիմա արդեն չեմ կարողանում գորտ բռնել, եթե անգամ բռնում էլ եմ" չեմ կարողանում պահել, փախչում են:

Գորտն ուրախ-ուրախ իրենց թագավորի մոտ է գնում ու այդ լավ լուրը հայտնում նրան: Նորությունը շատ է հետաքրքրում թագավորին գլիս է օձի մոտ ու հարցնում.

-  Ո՞վ է քեզ այդպես անիծել:

Օձը հառաչում է ու ասում.

 

- Վերջերս մի գորտ էի ուզում բռնել: Փախավ, մի աղքատի տուն մտավ: Ես էլ նրա ետևից ներս մտա: Տունը մութ էր: Մթան մեջ աղքատի քնած երեխային խայթեցի" գորտի հետ շփոթելով: Խե՜ղճ երեխան ցավից ճչաց ու մե­ռավ: Աղքատը, լույսը վառեց թե չէ, ինձ տեսավ: Իմանալով, որ տղային խայթել եմ, մա­հակն առավ ու անիծելով ինձ վրա հասավ: Ես փախ­չում էի ու նրա անեծքը լսում. «Աստված անի" այնքան թուլանաս ու տկարանաս, որ գոր­տերի թագավորը քեզ հեծնի ու քշի, այնքա՜ն ծերանաս, որ էլ չկարողանաս որս անել և միայն գորտերի թա­գավորի ողորմածությամբ ապրես»: Ահա այդ օրից, ով արքա, չեմ կարողանում որս անել, գորտ բռնել: Հիմա հաշտվել եմ ճակատագրիս հետ, ուզում եմ, որ ինձ հեծնես ու քշես:

Գորտերի թագավորը, որ միայն երազում կարող էր վիթխարի օձին հեծնել, հավատում է նրա խոսքերին ու գնում նստում մեջքին:

Եվ օձը սկսում է նրան ման ածել:

Մի օր, երբ օձն արդեն սովից տանջամահ էր լինում, դիմում է թագավորին.

- Թագավորն ապրած կենա, որ կարողանամ քեզ ծառայել, ինձ մի կտոր հաց տուր" ուտեմ, չսատկեմ:

- ճիշտ ես ասում, - ասում է գորտերի թագավորը,- կհրամայեմ, որ քեզ օրը երկու գորտ տան" ուտես, ուժ հավաքես, որպեսզի կարողանաս ինձ տեղից տեղ տանել, ման տալ:

Ինչ-որ ժամանակ օձը, առանց գլխացավանքի, օրը երկու գորտ էր ուտում: Սակայն այն միտքը, որ իրեն հեծնում են, այն էլ" գորտերի թագավորի նման ինքնահավան ու գոռոզ մեկը, ոչ մի վայրկյան նրան հանգիստ չէր տալիս:

- Այն ժամանակ, երբ սովից չսատկելու համար այս խաղը սարքեցի, - շարունակ մտածում էր նա, - գլխովս բոլորովին չէր անցնի, թե որքա՜ն ծանր ու ամոթալի կլինի այս խայտառակությունը հանդուրժել:

Մի օր էլ օձը դառնում է գորտերի թագավորին ու ասում.

- Ինչպմս ես կարողանում ամեն անգամ երկու անմեղ գորտ զոհաբերել, ինչ է թե ինձ հեծնես: Չէ՞ որ դու նրանց կյանքի երաշխավորն ես:

Լռիր, խղճուկ, թագավորական գործերին խառնվելը քեզ նմանների խելքի բա­նը չէ,- գոչում է գորտերի թագավորն ու ձեռքի գավազանը ամբողջ թափով օձի գլխին իջեցնում:

Օձը, որի համբերության բաժակն արդեն լցվել էր և այլևս նման ստորացում հանդուրժելու ուժ ու կարողություն չուներ, կայացնում է իր կյանքի ամենակարևոր վճիռը, թափ է տալիս, մեջքից դեն նետում գորտերի փառասեր թագավորին և միանգամից կուլ տալիս:

Հետո քաշվում է անտառի մի անկյուն, որ իր մնացած օրերը հանգիստ խղճով ապրի:

 

Թարգմանությունը՝ Գևորգ Ասատրյանի

ՔԱԼԻԼԱ ԵՎ ԴԻՍՆԱ Առակներից

Գիրքը հարտարակվել է Իրանի Իսլամական Հանրապետության

դեսպանատան մշակույթի կենտրոնի մասնակի օժանդակությամբ

 

 


11:01 - 14/02/2020    /    համար : 745484    /    ցուցադրության քանակը : 91