19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Ճակատագրի հաշիվը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ճակատագրի հաշիվը

Հին ժամանակներում այնպես պատահեց, որ ծովային մի ճամփորդություն տեղի ունեցավ: Նավը մեկնարկեց ափից, որի ուղևորներից մի քանիսը առևտրի գնացող վաճառականներ էին, իսկ մի խումբն էլ աշխարհե-աշխարհ ման եկող ճանապարհորդներ: Հենց նավը հեռացավ ափից, ուղևորներից մի խումբ տախտակամած բարձրացավ և սկսեց դիտել ծովը:

Երբ մի քանի հոգի նոր են հանդիպում միմյանց և չունեն զրույցի առանձնահատուկ թեմա, հենց որ մեկնումեկը խոսք է բացում ինչ-որ խնդրից, բոլորի զրույցները դրա շուրջ են պտտվում, ամեն ոք ուզում է ներկայանալ և արտահայտել իր տեսակետն ու ճաշակը:

Այդ ժամանակ ճամփորդների ուշադրությունը գրավեց նավի հետևից եկող փոքր մակույկն իր երկու ուղևորներով հանդերձ: Նայողներից մեկն ասաց .

-Սրանք ինչպիսի սխալ են գործում, որ այս փոքր նավակով բաց ծով են դուրս գալիս: Եթե ծովում փոթորիկ բարձրանա, շատ վտանգավոր կլինի նրանց համար:

Այս խոսքով զրույցի կծիկը բացվեց, և ինքնարտահայտման առիթ ստեղծվեց: Ամեն մարդ սեփական կարծիքն ուներ: Մեկը հավատացած էր ճակատագրին ու բախտին" մարդկային կամքը համարելով փուչ և ունայն: Մյուսը մարդու ճակատագիրը համարում էր խելքի, իմացության և դաստիարակության արդյունք: Բոլորն էլ ուզում էին ինչ-որ բան ասել: Մյուս զրուցակիցներն էլ սկսեցին խոսել ու արտահայտել հետևյալ մտքերը.

-Ինչ ես ասում... Ճիշտ է, որ մարդ արարածը տեղյակ չէ ամեն ինչից, սակայն յուրաքանչյուր մարդ պետք է որքան հնարավոր է հաշվարկի իր քայլերը: Անմտությունից է, որ անհաջողություն է ծնվում:

-Եթե ճիշտը խոսենք, բոլորս էլ հիմա մեր խանքի հետ ենք խաղ անում: Խելոք մարդը չի ելնի իրար հանգուցված այս տախտակների ու գերանների վրա և ճանապարհ չի ընկնի դեպի անծայրածիր ջրերը:

-Բան ես ասում, հու ... այդպես հո չի լինի... ամեն մարդ իր զբաղմունքն ու գործն ունի, մեկր առևտրական է և պետք է իր առքի ու վաճառքի հետևից գնա, մյուսը պրպտող է և գնում է տեսնելու, զննելու և ճանաչելու աշխարհը:

-Եթե ամենքը վախենան ծովից ու մնան տանը, աշխարհի գործերը կանգ կառնեն: Իհարկե, ամեն մի աշխատանք ձեռնարկելիս պետք է ընտրել լավագույն ուղին: Երբ ծովային ճամփորդության ես մեկնում, պետք է ընտրես լավագույն նավը, այսինքն հենց այն գործը, որ մենք ենք արել:

-Ավելի լավ կլինի, որ ծովային ճանապարհորդը լողալ իմանա:

-Տո, հեր օրհնած... Եթե ծուխ ալեկոծվի, նավը բեկվի ու խորտակվի, ծովում լողալն այլևս ինչ օգուտ կունենա:

-Չէ, չէ՛, այդ խոսքը անփորձությունից ես ասում: Ամեն մի բանի իմանալն ավելի լավ է, քան չիմանալը: Լող չիմացողը շատ շուտ կխորտակվի, իսկ լող իմացողը կարող է ինքն իրեն ջրի երեսը պահել, մինչև փրկության միջոցր հայտնվի:

-Ես էլ հենց դա էի ասում, որ նավ նստողը, եթե նույնիսկ լողալ գիտի, պետք է ափեզրի մոտերքով շարժվի:

-Ես ուրիշ բան էի ասում, ափին մոտ կամ հեռու գտնվելը դրա հետ կապ չունի: Եթե մարդու կյանքի հաշիվը չի սպառվել, ապա նա կենդանի կմնա թեկուզ հրդեհի մեջ կամ ծովի ալիքներում, թե չէ իր տան անկողնում էլ կարող է մեռնել:

-Չէ՜, սիրելիքս, այդպիսի բան մի ասա, կյանքի հաշիվս որն է: Մարդու կյանքի հաշիվը հո ամբողջովին կույր ու խուլ ճակատագրի ձեռքում չէ, դա մեծ մասամբ հենց իր ձեռքում է: Եթե մեկյր գնա ու ընկնի հրդեհի մեջտեղը, և հագին չլինեն հրակայուն շորեր, անպայման կայրվի: Եթե մարդու վանքը ճակատագրից կախված լիներ, այդ դեպքում ոչ ոք անվտանգության միջոցներ չէր ստեղծի: Ես որ հենց հիմիկվանից սկսում եմ վախենալ, հատկապես, այդ մակույկի վրա գտնվող մարդկանց համար:

-Պետք չէ վախենալ: Գուցե նրանք ինձանից ու քեզանից ավելի ճարպիկ են: Ի՞նչ գիտես, գուցե լավ լողորդներ են: Ինչպես ասում են" ամեն մի խենթ իր աշխատանքում խելքը գլխին է: Եթե ինչ-որ բանի պետք ունենան, կկապվեն մեր նավի հետ:

-Սրանք դատարկ խոսքեր են միայն... Աստված չանի վատ դեպք պատահի, թե չէ ոչ ոք չգիտի ինչով կվերջանա:

Այսպես զրուցում, քննարկում էին, երբ քիչ-քիչ սկսեց փչել հյուսիսի քամին" տատանելով ծովի ջրերը: Փոքր ալիքները իրար վրա դարսվեցին, և ավելի մեծ ալիքները շառաչեցին: Ծովը ալեկոծվել էր, իսկ նավը աջ ու ձախ էր օրորվում, ծովը երերում էր ուղևորների ոտքերի տակ, որոնք բռնել էին նավի կայմից ու թոկերից" փորձելով ամուր պահել իրենց: Մեծ նավի հետևից ընթացող փոքրիկ նավակը հաղթահարեց մի քանի ալիք, բայց ի վերջո ամեհի մի ալիքից շուռ եկավ: Երկու մակույկավարները ջուրն ընկան և ծովի երեսին ձեռք ու ոտք շարժելով" հեռու մնացին մակույկից:

Բոլոր ականատեսներն ախ քաշեցին, իսկ վաճառականներից մեկը, ով բարի սիրտ ուներ, բայց ինքն անձամբ լողալ չգիտեր, բացականչեց.

-Հիմա էս խեղճ մարդիկ կխեղդվեն: Ո՛վ կարողանա մի բան անել և այս երկուսին փրկել, նրան 100 ոսկեդրամով կպարգևատրեմ: Ամեն մեկի փրկության համար" հիսուն ոսկեդրամ:

Ծառայող նավաստիներից մեկը, որ եկել էր նավի կայմը բացելու, լսելով այս խոստումը" հայտարարեց.

-Սա իմ գործն է, ուրիշ ոչ մեկը չի կարող կենդանի դուրս գալ այս ալիքների միջից:

Այդ ասելով" հանեց հագուստը և ջուրը թռավ, մեծ ջանքերով երկուսից մեկին կարողացավ փրկել ու նավ բարձրացնել, սակայն մյուսը անհայտացավ ծովի ալիքների երախում:

Զրուցակիցներից առաջինն ասաց.

-Ա՜յ, ես էլ հենց սա էի ասում, հիմա տեսաք, որ ճիշտ էի:

Երկու հոգի նրան արձագանքեցին.

-Մենք էլ էինք հենց սա ասում: Այն մարդու վերջը եկել էր" խեղդվեց ծովում, իսկ այս մեկի կյանքի մատյանը դեռ չէր փակվել, ուստի փրկվեց: Ոչ ոք ոչնչից լուր չունի, և ամեն մարդու ճակատին գրված է նրա վերջը:

Մի երկու-երեք հոգի էլ այսպես մեկնաբանեցին կատարվածը.

-Մենք էլ էինք հենց այս բաներն ասում: Ո՞վ հիսուն ոսկի նվեր ստացավ: Նա, որ լողալ գիտեր: Այս երիտասարդ նավաստին մի օր ջանք է թափել, լող սովորել և այսօր իր ձեռք բերած հմտության շնորհիվ օգուտ է քաղում:

Մեկ այլ ճամփորդ կրկնեց իր մտահոգությունը.

-Ես էլ էի էսպիսի բաներ կանխատեսում, որ հենց սկզբից վախենում էի: Տեսաք, թե ոնց անհետ կորավ մյուս մարդը:

Այդ ժամանակ նավաստի ծառայողը, ով փրկել էր նավաբեկվածներից մեկի կյանքը և լուռ հետևում էր այս խոսակցությանը, հայտնեց իր կարծիքը.

-Ճիշտ է, ծովը վտանգ ունի, և կյանքը լի է չհաշվարկված դեպքերով, բայց այստեղ կա նաև մեկ այլ հաշիվ: Պարգևը հասավ ինձ, քանի որ լողալ գիտեի: Սա իմ իմացության և հմտության հատուցումն էր: Եթե մեկ ուրիշն էլ կարողանար օգնել, մյուս մարդու կյանքն էլ կհաջողվեր փրկել, բայց իմ ուժը չէր պատում երկուսին էլ նավ բերել: Եթե երկուսին բռնեի, նրանք մահվան վախից կկառչեին ինձ, ներքև կքաշեին և գուցե ինձ էլ ջրահեղձ անեին: Նրանք երկու եղբայրներ էին և մեր թաղի տղաներից: Հենց ջուրը թռա, ամեն ինչ հիշեցի" նրանցից մեկը մանկության օրերին խաղի ժամանակ ինձ ապտակել էր, իսկ մյուսը մի անգամ անապատում հոգնած ժամանակ ինձ իր ուղտին նստեցրել: Նրանք սեփական ձեռքերով էին կերտել այսօրվա իրենց ճակատագիրը: Այսօր ես կարող էի փրկել միայն մեկնումեկին և պետք է ընտրություն կատարեի: Սիրտս ուզեց, որ սրան ընտրեմ: Ո՛վ էլ լիներ իմ փոխարեն նախ կփրկեր նրան, ումից լավություն էր տեսել: Ես էլ այդպես վարվեցի:

Նավի ուղևորները, սակայն, շարունակեցին իրենց բանավեճը" կրկնելով սեփական պնդումները.

-Եթե այս նավաստին չճանաչեր նրանց, ընտրություն չէր լինի:

-Եթե երկու եղբայրները ծով դուրս չգային, ոչ մեկն էլ չէր խեղդվի:

-Եթե մեր նավից հեռու լինեին, ոչ մեկն էլ չէր փրկվի:

-Եթե...


Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար

Մեհդի Ազարյազդի

Գոլեստանի և մոլեստանի հեքաթներ

 


09:09 - 14/02/2020    /    համար : 745471    /    ցուցադրության քանակը : 30