26/02/2020

հայերեն فارسی

Կյանքի բովում առաջատար պիտի լինել, Ցավի հանդեպ համբերատար պիտի լինել, Այս հեքիաթը հենց այնպես զուր չի ավարտվի, Մեծ գործ է սա, ՄԱՐԴ ու հանճար պիտի լինել: (ԱԹԹԱՐ ՆԵՅՇԱԲՈՒՐԻ)
Բովանդակություն
Clock
News > ԱՄՆ նոր ռազմավարությունն ընդդեմ Իրանի


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ԱՄՆ նոր ռազմավարությունն ընդդեմ Իրանի

Նախաբան

 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո Սպիտակ տան քաղաքականության մեջ առկա բացասական տեսակետներն Իսլամի եւ Իրանի նկատմամբ ուժգնացան: Դեպքերը Միացյալ Նահանգներում հանգեցրին քաղաքական առկա երեք գլխավոր հոսանքների ազդեցության խիստ խորացմանը: Հոսանքներ, որոնք ԱՄՆ կառավարող շրջանակներում զգալի ազդեցություն ունեն: Դրանք են` նոր պահպանողականները, քրիստոնյա սիոնիստները  (ծայրահեղական բողոքականներ) եւ սիոնիստների լոբբիստական շրջանակները: Հետեւաբար Իրանի եւ Իսլամի հանդեպ Միացյալ Նահանգների տեսակետների որեւէ ուսումնասիրություն անիմաստ եւ դատարկ բան կլինի, եթե հաշվի չառնվի վերոհիշյալ խմբերի կարեւոր դերը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ: ԱՄՆ-ում Ռոնալդ Ռեյգանի նախագահության շրջանից ի վեր, սեպտեմբերի 11-ի դեպքերի շնորհիվ, դրանց ստեղծած նպաստավոր պայմանների բերումով, նոր պահպանողականներին հաջողվեց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ կրկին ազդեցիկ դեր ստանձնել: Նրանք հավատացած էին, որ Միացյալ Նահանգներն աշխարհում ՙբարության խորհրդանիշ՚ է համարվում, ուստի պետք է բոլոր օրինազանց եւ չարության խորհրդանիշ երկրների դեմ ամենայն խստությամբ պայքար մղի: Նոր պահպանողականները սեպտեմբերի դեպքերից հետ ընդդեմ մահմեդական աշխարհի լայնածավալ հոգեբանական արշավանք սկսեցին: Աշխարհը բաժանելով երկու հակադիր` ՙբարու եւ չարի՚ աշխարհների, նրանք նոր ժամանակաշրջանում Միացյալ Նահանգների առաքելությունը Միջին Արեւելքի երկրներում, այդ թվում Իրանում, ժողովրդավարության եւ բարու խորհրդանիշի տարածում են համարում: Նրանք հավատացած են, որ ԱՄՆ-ը, օգտագործելով ստեղծված նոր առիթը, պետք է ընդդեմ այն երկրների, որոնք չեն քայլում Միացյալ Նահանգների հետ համընթաց, գործի դնի ուժի ու քարոզչական բոլոր միջոցները, որպեսզի այդ երկրներում իշխող դարձնի ամերիկյան արժեքները: Նրանց կարծիքովª Միացյալ Նահանգները, իր նպատակներն իրագոծելու ընթացքում, կարող էր գործել միայնակ, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույատվության եւ առանց այլ տերությունների համաձայնությունը ձեռք բերելու ուղղությամբ ջանքեր գործադրելու: Հենց այս տեսակետի հիման վրա էլ իրականացվեց Աֆղանստանի վրա հարձակումը:

ՙՆախահարձակողական պատերազմ՚  հայեցակարգը չափազանց կարեւորվեց Կրտսեր Ջորջ Բուշի թիմի ռազմավարության մեջ: Այնուհետեւ Իրաքի վրա Պենտագոնի հարձակումով ու այդ երկրի գրավումով, փաստորեն, կատարելագործվեց Միացյալ Նահանգների ՙմիակողմանիությունը՚,  ինչը

նշանակում էր, որ Պենտագոնի ՙարծիվները՚ հաղթել են պետքարտուղարության ՙաղավնիներին՚: Նոր պահպանողականները սերտ հարաբերություններ ունեն Իսրայելի ՙԼիկուդ՚ կուսակցության եւ սիոնիստական շրջանակների հետ: Նրանք համոզված են, որ աշխարհում ահաբեկչության աղբյուրն իսլամն է, ուստի Ամերիկան պետք է միջոցներ ձեռնարկի արեւմտյան արժեքներին համապատասխան տարածաշրջանի մշակույթը փոփոխության ենթարկելու, այն բարեփոխելու ուղղությամբ: Այս առնչությամբ առաջարկվում է կիրառել ռազմական միջամտություն, իշխանափոխություն, զինված ուժերի կիրառում, դիվանագիտական միջոցների օգտագործում, ժողովրդավարության տարածման ուղղությամբ ջանքերի գործադրում, ՙժողովրդավարացում՚  ամերիկյան տարբերակով: Հարկ է նշել նաեւ, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում իր գործունեությունն օրինականացնելու նպատակով, Միացյալ Նահանգները մշտապես ձգտել է, Իսլամի (իսլամականության) վտանգը չափազանցնելով, այն նախկին ԽՍՀՄ-ի սպառնալիքին համարժեք փոխարինող ներկայացնել:

Մյուս կողմից նոր պահպանողականները ՙքաղաքականացված իսլամը՚ Միացյալ Նահանգների գլխավոր թշնամին են համարում եւ համոզված են, որ Իրանն է այդ գաղափարախոսության ներկայացուցիչը: Բացի այդ, ԱՄՆ-ում նշյալ քաղաքական հոսանքի մշակած ՙԱմերիկայի ազգային անվտանգության ռազմավարության՚ մեջ լուրջ սպառնալիք է համարվել եւ առանցքային տեղ է տրվել իսլամական վարչակարգն այլ երկրների համար օրինակ դառնալուն եւ Իրանի կրոնական իշխանության գաղափարի տարածմանը: Հենց այդ պատճառով էլ նոր պահպանողականների համար լավագույն իրավիճակը համարվում է Իրանում իշխանափոխությունը կամ էլ առնվազն մինչեւ 2025թ. դրա էության փոփոխությունը: Նրանք թալիբների եւ Սադամի վարչակարգերի ոչնչացումից հետո, տարածաշրջանում Իրանի գերտերություն դառնալը դիտում են իբրեւ Միացյալ Նահանգների համար գլխավոր վտանգ: Ուստի, ընդդեմ այդ սպառնալիքի, նոր պահպանողականներն անհրաժեշտ են համարում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Միջին Արեւելքում, միաժամանակ Իրանի վրա շարունակական ճնշումների գործադրումը:

 

 

Սեպտեմբերի 11-ից հետո Ամերիկայի իշխող շրջանակների վրա, նոր պահպանողականներից զատ, զգալի ազդեցություն են ունեցել ՙարմատական բողոքականները՚, որոնք իրենց ՙարմագեդոնյան՚  մտածելակերպի բերումով կոչվել են ՙքրիստոնյա սիոնիստներ՚: Վերջիններս, որոնց արմատները գտնվում են ՙԱվետարանական եկեղեցում՚, հավատացած են, որ միայն Հիսուսի հայտնությունը եւ նրա հրահանգների կատարումը կարող են Միացյալ Նահանգներին փրկել ներփակ վիճակից եւ բարու խորհրդանիշը վերադարձնել Ամերիկայի հասարակությանը: Այս խումբն ամերիկյան հասարակության փրկությունը տեսնում է Իսրայելին հովանավորելու մեջ, քանի որ համոզված է, որ Քրիստոսը հայտնվելու է Երուսաղեմում` Ալակսա մզկիթում, ուստի գտնում են, որ պետք է նրա հայտնվելու համար նախապատրաստական աշխատանքներ կատարել: ՙՔրիստոնյա սիոնիստների՚ կարծիքովª Իսրայելն իրենց ցանկությունների` Քրիստոսի հայտնության, իրականանալու հարցում խիստ կարեւոր դեր ունի: Նրանց համոզմամբ հակաիսլամականությունը, իսլմական աշխարհի հետ տարաձայնությունների ծավալումը, մահմեդականների եւ հրեաների ու քրիստոնյաների միջեւ հակամարտությունների զարգացումը այն դեպքերի թվում են, որոնք նախորդելու են Քրիստոսի երկրորդ գալստյանը: Այս առումով Իսրայելի իշխանությունները եւ սիոնիստական գաղափարները զգալիորեն կարող են աջակցել քրիստոնյա սիոնիստներին: Այլ կերպ ասած`մահմեդականների եւ հրեաների միջեւ ապագա պատերազմը, որը բռնկվելու է Իսրայելի կողմից Ալակսա մզկիթի ոչնչացումով, կլինի ՙպահպանողական քրիստոնյաների՚ եւ ՙհրեա սիոնիստների՚ մերձեցման գլխավոր գործոններից:

Քրիստոնյա սիոնիստների տեսանկյունից մահմեդականները հրեաների եւ քրիստոնյաների ընդհանուր թշնամին են եւ որ նրանց միջեւ առկա հակասությունները մշտապես պետք է սաստկացնել: Այն, որ Ամերիկան մահմեդական պաղեստինցիների դեմ իրականացվող ցեղասպանության հարցում չի հակադրվում Իսրայելին եւ զինում է միջուկային եւ սովորական զենքերով, ինչ-որ տեղ բխում է արմատական բողոքականների համոզմունքներից: Նշյալ խմբի կարծիքովª իսլամական իշխանությունները, ինչպես, օրինակª Իրանը, Սաուդյան Արաբիան եւ ... չպետք է տարածաշրջանային գերտերություն դառնան, որպեսզի տարածաշրջանում ու աշխարհում իսլամական գաղափարախոսության ընդարձակվելու հնարավորությունը չընձեռնվի:

ՙՍիոնիստական լոբբիզմը՚ ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ներգործող ամենահզոր ու ամենաազդեցիկ լոբբիստական խումբն է համարվում, իսկ սեպտեմբերի 11-ից հետո նրա ազդեցությունն այդ երկրի դիվանագիտական գերատեսչությունում էլ ավելի է ընդարձակվել: Սիոնիզմի լոբբիստական կազմակերպություններից ամենակարեւորը Այփակն  է (Ամերիկայի եւ Իսրայելի ընդհանրուր հարցերի կոմիտե), որը խիստ կարեւորում է հօգուտ Իսրայելի Միացյալ Նահանգների լայնածավալ, ակտիվ եւ կոպիտ միջամտությունները տարածաշրջանում: AIPAC-ը շեշտում է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Միջին Արեւելքում եւ Պարսից ծոցում անհրաժեշտ է հակաիսրայելական իշխանություններն արաբական երկրներում փոխելու համար, քանզի ահաբեկչության արմատները տարածաշրջանում պետք է վերացվեն: Այփականականները հավատացած են, որ քաղաքականացված իսլամը Թել Ավիվի եւ Վաշինգտոնի քաղաքական գոյության գլխավոր սպառնալիքն է եւ, որ Իրանի վարչակարգն ստանձնել է իսլամական աշխարհի քաղաքական առաջնորդությունը: Այն, որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ընդդեմ Իսլամական Հանրապետության պայքարն ակնհայտորեն ուժեղացել է, Պենտագոնում եւ Սպիտակ տանը սիոնիստական հզոր լոբբիստական խմբի առկայության մասին է վկայում:

Համենայնդեպս, թվում է, թե նոր պահպանողականների, պահպանողական քրիստոնյաների եւ սիոնիստական լոբբիստների եռանկյունը խիստ կարեւոր դեր ունի Իրանի եւ իսլամի նկատմամբ Միացյալ Նահանգների որդեգրած դիրքորոշումների եւ ռազմավարությունների հարցում: 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից մինչեւ 2003թ. մարտը` Իրաքի զավթումը, կարելի է համարել Իրանի եւ իսլամի դեմ պայքարում նշյալ եռամիասնության գագաթնակետը:

ՙԻսլամական հեղափոխությունը եւ ապագայի հեռանկարները՚ համաժողովի հոդվածների ժողովածու

1. Նոր պահպանողականները

Նոր պահպանողականները սեպտեմբերի 11-ից հետո Միջին Արեւելքի նկատմամբ Միացյալ Նահանգների ռազմավարության մշակման հարցում նշանակալից դեր են ունեցել: Սեպտեմբերի 11-ի դեպքերը պատճառ դարձան, որպեսզի նոր պահպանողականները Ամերիկայի արտաքին քաղաքականության ասպարեզում էլ ավելի հզորացնեն իրենց դիրքերը: Նրանց կարծիքովª ամերիկյան արժեքները պետք է աշխարհում իշխող դառնան, իսկ դրանց կյանքի կոչելու հարցում կիրառելի են անխտիր բոլոր միջոցները: Սեպտեմբերի 11-ից հետո նրանք Միացյալ Նահանգների իշխանություններին խորհուրդ տվեցին որդեգրել քաղաքական միակողմանի ուղղվածություն: Նոր պահպանողականները, Նյու Յորքում Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների փլուզումից հետո, իշխանություններին առաջարկեցին բռնություն կիրառել միջազգային ասպարեզում ՙօրինազանց՚, ՙչարիքի՚ երկրների դեմ պայքարում: Նոր պահպանողականների կարծիքովª սեպտեմբերի 11-ը Միացյալ Նահանգների համար պատեհ առիթ է ստեղծել, որպեսզի իր հեգեմոնիան, գերիշխանությունը հաստատի աշխարհում եւ ամրագրի միաբեւեռ աշխարհակարգը: Այս տեսակետի կողմնակիցները, որ հայտնի են ՙնոր պահպանողականներ՚ անունով (օրինակ, Փոլ Վոլֆովիցը, Ռիչարդ Փերլը, Դուգլաս Ֆիթը, Լույիս Լիբին, Էլիոթ Աբրամսը, Ջոն Բոլթոնը, Մայքլ Լըդին, սենատոր Սամ Բրաուն Բեկը, Մարկ Գրեշթը, Վիլիամ Քրիսթոլը, Դեյվիդ Ֆրամը, Գերի Շմիթը, Նորման Փուր Հուրվցը եւ …) սեպտեմբերի 11-ը դիտարկում են Վաշինգտոնի համար իբրեւ ճակատագիր, իբրեւ մեծ հնարավորություն: Նրանք, համայնավարական համակարգի փլուզումից հետո, Ամերիկայի հզորագույն մրցակիցը եւ արեւմտյան ազատական ժողովրդավարության գաղափարի համար ամենամեծ սպառնալիքը համարում են քաղաքականացված իսլամը: Ուստի, ըստ այդ գաղափարի կրողների` կա°մ Իրանի իսլամական վարչակարգը պետք է էապես փոխվի, կա°մ էլ իշխանափոխություն տեղի ունենա: Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նոր պահպանողականների տեսակետների փոփոխություններն ակնհայտորեն տեսանելի են Մայքլ Լըդինի, սենատոր Սամ Բրուան Բակի եւարտահայտած մտքերում: Վաշինգտոնում, ծայրահեղական մտածելակերպ ունեցող այդ խումբը, 2001թ. սեպտեմբերի 11-ի ժամանակաշրջանից մինչեւ Իրաքի գրավումը (2003թ. մարտը) Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում իրենց դիրքերը խիստ ուժեղացել էին: Սակայն, թվում է, թե Իրաքը զավթելուց հետո, այդ երկրի վերակառուցման եւ վերանորոգման ժամանակահատվածում առ այսօր լուրջ անհաջողություններ կրելով, Սպիտակ տանը զգալիորեն կորցրել են իրենց իշխանությունն ու ազդեցությունը: Այսուհանդերձ, խնդրո առարկա մտածելակերպի կողմնակիցները ՙհանրային դիվանագիտության՚  կիրառումը դիտում են իբրեւ Միջին Արեւելքի իսլամական երկրներում լավագույն տարբերակ: Նրանք կարծում են, թե տարածաշրջանի արժեքների համանմանեցումն արեւմտյան, մասնավորապես ամերիկյան արժեքներին, խիստ ազդեցիկ գործոն է, որը նշանակալից դեր ունի  իսլամ-արմատականության տկարացման հարցում, ուստի կարգելակի քաղաքականացված իսլամի հզորացմանը տարածաշրջանում: Նոր պահպանողականները նշում են, որ այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա հասարակության հենքի վրա, ՙկրթությունը՚ համարելով լավագույն հիմքը, ինչի վրա իրենց ցանկացած արեւմտյան քաղաքական մշակույթի ՙժողովրդավարացումը՚ Միջին Արեւելքում կարելի է իշխող դարձնել երկարաժամկետ ընթացքով:

1-1.Նոր պահպանողականների քաղաքական հայացքները

Նոր պահպանողականները, որոնք հայտնի են ՙբազեներ՚ կամ ՙարծիվներ՚ անվամբ, համոզված են. ՙԱշխարհի առաջ երկու ճանապարհ կա. կա°մ լիովին ենթարկվել Ամերիկային, կա°մ` ընկղմվել խառնաշփոթի ու խռովությունների մեջ՚: Ըստ ՙարծիվների՚, համաշխարհային արժեքները, դրանք Ամերիկայի շահերն են, ուստի այդ շահերը պահպանելու նպատակով պետք է պաշտպանել նշյալ արժեքները: Նրանք ընդգծում են, որ Քլինթոնի, Քարտերի ու նրանց նմանների քաղաքականությունը եւ Քիսինջերի դիվանագիտական ուղիները լոկ ժամանակի վատնում են, ուստի ի զորու չեն ԱՄՆ շահերը պաշտպանել: Մինչդեռ Ռոնալդ Ռեյգանի նման մարդկանց քաղաքականությունն ընդունելի եւ օրինակելի են համարում, ովքեր ժամանակ չկորցնելով եւ միջոցների մեջ խտրություն չդնելով, անգամ պատերազմի գնով պաշտպանել են ԱՄՆ շահերը: Նրանց տեսակետովª բազմաբեւեռ  աշխարհակարգն անընդունելի է, իսկ համաշխարհային արժեքները` անիմաստ: Երկբեւեռ այդ ճակատամարտում Ամերիկան մի կողմից հակադրվում է համաշխարհային արժեքներին, մյուս կողմից` ապականված եւ վտանգավոր աշխարհին: Նոր պահպանողականների տեսանկյունից ամեն ինչ բաժանվում է երկու մասի`ՙբարու՚ եւ ՙչարի՚: Ըստ նրանց, Վաշինգտոնը ՙբացարձակ բարու՚ խորհրդանիշի օրինակն է, մյուս կողմում ՙբացարձակ չարն՚ է, ուստի երկակի այդ չափանը կամ երկբեւեռությունը չեն կարող փոխկապակցված լինել: Նրանք համոզված են, որ այդ վիճակը երկարատեւ չի կարող լինել, հետեւաբար, եթե Միացյալ Նահանգները գործի չանցնի, ապա հակարծակիի է գալու:

Նոր պահպանողականները հավատացած են նաեւ, որ սեպտեմբերի 11-ի դեպքերը լավագույն առիթ են ստեղծել իրենց գաղափարների ծաղկման, հասարակական կարծիքին եւ Սպիտակ տան քաղաքական գործիչներին ընդունելի դառնալու համար: Իրականում մինչեւ սեպտեմբերի 11-ի դեպքերը նոր պահպանողականները ծայրահեղական հետազոտողների համբավ ունեին, ովքեր առանձնակի ուշադրության չէին արժանանում: Նրանք Ամերիկայի ժողովրդին բացառիկ են համարում, որը պատմական առաքելություն ունի: Շեշտելով, որ այդ առաքելությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ են որոշակի քայլեր.

1.ԱՄՆ-ի վերազինումը,

2. ԱՄՆ-ի հետ այլ երկրների մրցակցության կանխումը եւ պայքարը նրանց դեմ,

3.աշխարհի մակարդակով բռնապետական վարչակարգերը թիրախ դարձնելը:

Նոր պահպանողականները դեմ եմ ՙփոխզիջման մշակույթին՚, շեշտելով, որ չարագործներին պետք է վերացնել, ՙդեւին՚ փաղաքշելու փոխարեն պետք է ոչնչացնել նրան: ԱՄՆ-ում քաղաքական նշյալ հոսանքն ընդգծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աստիճանաբար պետք է կորցնի հզորությունն ու ազդեցությունը, քանզի Միացյալ Նահանգների համար ընդունելի է լոկ այնպիսի ՄԱԿ, որը Կարմիր խաչի օրինակով միայն մարդասիրական միջոցառումներ է իրականացնում: Նրանք նշում են, թե ընդհանրապես Անվտանգության խորհրդի գոյությունն է անիմաստ, քանզի նրա անդամներից Չինաստանը բռնապետական է, Ռուսաստանը լի է գլխացավանքներով, իսկ իդեալիստական Ֆրանսիան ի զորու չէ միջազգային բազում լուրջ խնդիրների համար պատասխանատվություն կրել: Նրանք ընդգծում են, թե ՄԱԿ-ն ընդամենը խամաճիկ է, որն այսօրվա աշխարհում չի կարող դերակատար լինել, ինչպես որ ի վիճակի չեղավ Ռուանդայում ու Բալկաններում որեւէ դեր ստանձնել: Հետեւաբար պետք է շուտափույթ կերպով ձերբազատվել ՄԱԿ-ի գոյությունից: Նոր պահպանողակաների կարծիքովª միաբեւեռ աշխարհում միջազգային կազմակերպությունների համար պետք է ընդունել նոր սահմանումներ: Այսօրվա աշխարհը երեկվանը չէ, ուստի անհրաժեշտ է ստեղծել աշխարհում առկա նոր պայմաններին համապատասխան գործող կազմակերպություններ, ինչը, անշուշտ, քրտնաջան աշխատանք եւ երկար ժամանակ է պահանջում: Քաղաքական այս հոսանքը Ֆրանսիային դիտում է իբրեւ հին աշխարհակարգի ներկայացուցիչ եւ Շիրակին խորհուրդ է տալիս ըմբռնել եւ ճանաչել նոր աշխարհակարգը: Նրանք, Փարիզի բազմաբեւեռ աշխարհակարգի տեսության պաշտպանությունը ծաղրուծանակի ենթարկելով, նույն տոնով հարցնում են` Ֆրանսիան ո±ր բազմաբեւեռությունն ի նկատի ունի: Նոր պահպանողական խմբի անդամներից շատերն ազգությամբ հրեա են, ուստի թվում է, թե սույն փոքրաթիվ, սակայն շատ հզոր խմբի գլխավոր պարտականությունն Իսրայելի շահերի պաշտպանությունն է:

Հաշվի առնելով վերը նշվածը, նոր պահպանողականների հիմնական տեսակետները կարելի է համարել հետեւյալներ.

1.Նոր պահպանողականների տեսանկյունից բազմաբեեւռ աշխարհակարգը տեղ չունի, իսկ համաշխարհային արժեքները չեն կարող իմաստավորված լինել: Նրանք պնդում են, որ Վաշինգտոնը ՙբացարձակ բարու՚ օրինակը, խորհրդանիշն է, որը պետք է ողջ աշխարհում իր տիրապետությունը հաստատի:

2.Նրանք գտնում են, որ Ամերիկան պետք է որդեգրի միջամտության, ակտիվ, միաուղղվածության քաղաքականություն, ինչի նպատակն այդ երկրի իշխանության տարածումն է, աշխարհում հնարավոր մրցակիցների ճնշումը եւ դաշնակիցների, մասնավորապեսª Իսրայելի հզորացումը, ռազմական պայքարը թշնամիների դեմ եւ Միացյալ Նահանգների կայսրության ստեղծումը:

3.Նոր պահպանողականներն աշխարհը բաժանում են երկու`ՙբարու՚ եւ ՙչարի՚ բեւեռի, այլ կերպ` ՙսեւի՚ եւ ՙսպիտակի՚, կամ էլ ՙքաղաքակիրթի՚ ու ՙոչ քաղաքակիրթի՚: Նրանք հավատացած են, որ ՙչարիքի՚ դեմ պայքարի ծախսերը բազմակի անգամ զիջում են նրա դեմ չպայքարելուն:

4.Ահաբեկիչների, չարիքի երկրների հետ սակարկումն ապարդյուն եւ անիմաստ է, ուստի լավագույն տարբերակը նախահարձակ լինելը եւ հանկարծակիի բերելն է:

5. Ջանքեր են գործադրում տեսականորեն ԽՍՀՄ-ի վտանգը իսլամով փոխարինելու ուղղությամբ: Այդ պատճառով իսլամին համարում են չարիք արտադրող ու տարածող, ՙԹուրքիային՚ ներկայացնելով իբրեւ իսլամական աշխարհի համար չափան: Ուստի Իսրայելի գոյությունն իսլամական երկրների սանձահարման առնչությամբ համարում են անհրաժեշտություն:

 

2-1. Իսլամը նոր պահպանողականների տեսանկյունից

Նոր պահպանողականներն ամերիկյան ժողովրդավարությունը համարժեք են համարում ՙբացարձակ բարուն՚, որը մտշապես հարվածի, հարձակման սպառնալիքի տակ է գտնվում: Նրանք նշում են, որ մինչեւ Խորհրդային Միության փլուզումը հենց նա էր բարության թշնամին, այսօր` ՙարմատական իսլամը՚, իսկ վաղը, բացառված չէ նաեւ, որ հզորացած Արեւմտյան Եվրոպան սպառնա այդ բարությանը: Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ՙմարտնչող իսլամն՚ է փոխարինում նախկին Խորհրդային Միությանը: Նոր պահպանողականները ՙմարտնչող իսլամ՚ տերմինը գերադասում են ՙահաբեկչությունից՚: Ուիլիամ Քոհենը այն պահպանողականների թվին է դասվում, ովքեր պատերազմական ռազմավարության ասպարեզում հմուտ մասնագետներ են համարվում: Հենց նա էր, որ 2001թ. սեպտեմբերյան դեպքերից հետո, առաջին անգամ ՙՉորրորդ աշխարհամարտ՚ տերմինը գործածության մեջ դրեց: Ըստ Քոհենի, Երրորդ աշխարհամարտը դա Սառը պատերազմն է, որն ավարտվել է Միացյալ Նահանգների հաղթանակով: Իսկ Չորրորդ համաշխարհային պատերազմը տեղի կունենա ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների եւ իսլամի միջեւ: Այդ պատերազմը, փաստորեն, հաթինգթոնյան միջկրոնական պատերազմի հեռանկարի նկարագրությունն է:

CIA -ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) նախկին տնօրեն Ուելսին, որը նոր պահպանողականներից է, ընդգծում է, որ Չորրորդ աշխարհամարտն սկսվել է իրաքյան պատերազմով, իսկ Բաղդադի գրավումը` շղթայական այդ բախումների սկիզբն է: Նրա կարծիքովª այս պատերազմի ընթացքում տարածաշրջանում արաբական որոշ վարչակարգեր պետք է խորտակվեն, որպեսզի ՙիսլամը՚ դրանցում բարգավաճելու, ծաղկելու հնարավորություն չստանա: Այս առումով, Իրաքը ո°չ վատթարագույն վարչակարգն է, ո°չ էլ բոլորից առավել է հովանավորել  ահաբեկչությունը, այլ  նշյալ շղթայական գործընթացում ՙպարզագույն նպատակն է՚: Դա է պատճառը, որ Չորրորդ աշխարհամարտում իսլամական աշխարհի թուլացումը նրանց համար գերագույն նպատակ է:

 

3-1. Նոր պահպանողականների տեսակետներն Իրանի մասին

Թեհրանի նկատմամբ նոր պահպանողականների քաղաքականության մեջ առկա է երկու տեսակետ.

1.Նոր պահպանողականների մի մասը դեմ է Միացյալ Նահանգների ռազմական գործողություններին Իրանում եւ այն Իսլամական հեղափոխության դեմ պայքարի լավագույն միջոց չի համարում: Նոր պահպանողականների այս թեւը, որ հայտնի է ՙազգայնական նոր պահպանողականներ՚ անվամբ, համոզված է, որ Իրանը ներքին քայքայումով փլուզվում է, ուստի այդ երկրի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չկա: ՙԱզգայնական նոր պահպանողականների՚ թվին են պատկանում Դիկ Չեյնին, Ռամսֆելդը, Ջիմ Ուելսին: Վերջինս 2002թ. հոկտեմբերի 1-ին Ֆիլադելֆիայի Արտաքին քաղաքականություն կենտրոնում ունցած ելույթում նշել է. ՙՔաղաքացինների բողոքի ցույցերը ընդդեմ հոգեւորականների իշխանության եւ խռովությունների աճն ապացուցում են, որ Իրանի վրա հարձակվելու անհրաժեշտություն չկա՚:

Ռամս‎‎‎‎‎‎‎ֆելդի եւ Միացյալ Նահանգների կառավարական շրջանակներում ռազմատենչ այլ գործիչներից շատերի համոզմամբ, իրանցիներից շատեր են իսլամական վարչակարգի խորտակումը ցանկանում: Իսկ Պենտագոնի խորհրդականների կոմիտեի նախագահի կարծիքով. ՙԻրանում հասարակությունն ակնհայտորեն հոգնել է կառավարությունից եւ ես հավատացած եմ, որ սա Իրանի իսլամական վարչակարգի փլուզման սկիզբն է՚:

Պաշտպանության նախարար Ռամս‎‎‎‎‎‎‎ֆելդը, ի պատասխան մի լրագրողի այն հարցի, թե ինչպե±ս եք լուծելու Իրանի խնդիրը, նշել է. ՙ Վերջին հաշվով Իրանի ժողովուրդը պետք է փոփոխության ենթարկի երկրում տիրող իրավիճակը: Իրանցիները ճնշվում են: Նրանք զրկված են այն իրավունքներից, որոնցից մարդիկ օգտվում են աշխարհի այլ երկրներում, ուստի կարծում եմ, թե այդ երկրի ղեկավարությունն առաջիկայում դժվարին իրավիճակի մեջ է հայտնվելու՚:

2.Նոր պահպանողականների երկրորդ թեւը, որը ՙերիտասարդ նոր պահպանողականներ՚ է կոչվում, հորդորում է Իրանի դեմ ՙռազմական գործողություններ՚ իրականացնել: Փոլ Վոլֆովիցը եւ Ռիչարդ Փերլը , ովքեր սերտ կապեր ունեն սիոնիստական շրջանակների, ինչպես օրինակ, Իսրայելի ՙԼիկուդ՚ կուսակցության հետ, հավատացած են, որ Իրանում բարեփոխումների գործընթացն անարդյունավետ է, եւ որ այդ երկրում առկա քաղաքական երկու հոսանքներն էլ նույն քաղաքականությունն են որդեգրել Միացյալ Նահանգների համար կարեւոր հարցերի, այն է` Իսրայելի, զանգվածային ոչնչացման զենքերի եւ ահաբեկչության նկատմամբ:

ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին խորհրդական Ռիչարդ Փերլը Երուսաղեմում տեղի ունեցած համաժողովին իր ելույթում շնորհավորել է Արիել Շարոնին, հավանության արժանացնելով Դամասկոսի մոտակայքում գտնվող օբյեկտների վրա Իսրայելի օդանավերի հարձակումը: Միաժամանակ Ամերիկայից պահանջել է, որ հարձակվի Իրանի, Լիբանանի եւ Սիրիայի վրա: Ըստ նրա, Իրաքի գրավումից հետո, Միջին Արեւելքի ողջ տարածաշրջանի դեմքը լիովին փոխելու նպատակով, հիշյալ երեքը հենց այն երկրներն են, որոնցում հարկադրաբար պետք է տեղի ունենա իշխանափոխություն:

Իսկ 2002թ. հունիսին ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին հայտարարեց. ՙԻրաքյան պատերազմը պլատֆորմ էր ամերիկյան արժեհամակարգին ընդունելի արժեքներով Միջին Արեւելքում համակողմանի փոփոխություններ իրականացնելու համար՚:

Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականցաման կողմնակից է նաեւ ՙԲըրոքինս՚ հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ռաուլ Գըրերթը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը այդ երկիր, ընդդեմ իշխանությունների ապստամբության պատճառ կդառնա, իսկ վերջիններիս հավատարիմ ուժերն ի զորու չեն լինի ճնշել խռովությունները: Ըստ նրա, ՙԱմերիկան պետք է հովանավորի իրանցիների բողոքի ցույցերը: Հոգեբանական բնույթի այդօրինակ հովանավորությունը կենսական նշանակություն ունի նրանց համար, ովքեր ձգտում են կործանել իշխող վարչակարգը՚:

Պենտագոնի ավագ խորհրդականներից Ջորջ Ֆրիդմանը նշում է. ՙԻրանի վրա հնարվոր հարձակման ժամանակ վերապահումներ չենք ունենա եվրոպացիների տեսակետներին՚:

Թվում է, թե Իրանի վրա հարձակվելու խնդիրը, ամերիկացի պաշտոնատարների եւ վերլուծաբանների շրջանակներում, հազվադեպ է քննարկման առարկա դառնում: Սակայն նշյալ փաստերը ԱՄՆում սիոնիստական շրջանակների լուրջ ազդեցության մասին են վկայում, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտում են իբրեւ Իսրայելի քաղաքական գոյության մեծագույն վտանգ:

 

2.Քրիստոնյա սիոնիստներ

Ամերիկյան բողոքականների շրջանակներում վերջին մեկ դարում չափազանց հզորացել է նոր` քրիստոնյա սիոնիստների հոսանքը: Նորաստեղծ այդ ուղղությունն ՙավետարանի քարոզիչներն՚ է: Երկրորդ աշխարհամարտից առաջ արմատականի համբավ ունեցող նորելուկ այդ ուղղության կարգախոսն էր վերադարձ դեպի Ավետարանի արժեքներ: Նրանց նպատակը հասարակության վերափոխումը, մշակութային խորքային փոփոխությունները եւ Միացյալ Նահանգների իշխանության ուղղվածությունը Ավետարանի հիմունքների վրա տեղափոխելն էր:

Այս խումբը նպատակամղված է Ավետարանի օրենքների հիման վրա վերափոխել Ամերիկայի հասարակությունը, որպեսզի ՙհասարակության բարությունը՚ ամրագրվի ՙհասարակության չարիքի՚ փոխարեն, ինչն իշխող է Ամերիկայի հասարակության մեջ: Նրանց համոզմունքների համաձայնª ՙհասարակության չարիքի՚ խորհրդանիշները, օրինակª արհեստական վիժումը, համասեռականությունը, ֆեմինիզմը, սեքսն ու բռնությունն ամերիկյան ԶԼՄ-ներում իրենց տեղը պետք է զիջեն ՙհասարակության բարությանը՚, այն է` ավանդական ընտանիքին, դպրոցներում աղոթելուն, քարկոծումը օրինականացնելուն, անառակությունը, համասեռականությունը եւհանցանք համարելուն:

ՙԱվետարանի քարոզիչները՚ աղանդներից որեւէ մեկին կամ բողոքական եկեղեցուն կից հոսանք չէ, այլ վերջինիս բոլոր աղանդները անդամագրված են նշյալ հոսանքին: Նրանց նպատակներից է նաեւ լայնածավալ քարոզչության միջոցով քրիստոնյա դարձնել ոչ քրիստոնյա ազգերին: Ամերիկացի հայտնի քարոզիչներ Բիլլի Գրահամը , Ջերրի Ֆալվելը , Փեթ Ռոբերթսոնը , Հալլ Լինդեսին  եւ Մայք Էվանսը  այս հոսանքին են պատկանում, ովքեր համաշխարհային ճանաչում եւ Սպիտակ տան ու Պենտագոնի գործիչների վրա զգալի ազդեցություն ունեն:

Քրիստոնյա սիոնիստների առանձնահատկություններից է սիոնիզմի հանդեպ մոլեռանդությունն ու անվերապահ հավատը: Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո արմատական բողոքականների դերը Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարության ոլորտում զգալիորեն բարձրացել է: 2003թ. ապրիլի 9-ին, այս առնչությամբ, Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի քարտուղար Ռիադ Ջաջուն Լիբանանում հայտարարել է, որ քրիստոնյա արմատականների կամ քրիստոնյա սիոնիստների գաղափարախոսության ազդեցությունն ակնհայտ է Սպիտակ տան եւ Պենտագոնի գերակշիռ մասի վրա:

 

 

 

2-1. Քրիստոնյա սիոնիստների գաղափարական հիմունքները

1.Հավատ Քրիստոսի երկրորդ գալստյան եւ ՙհին ժամանակի ավարտի՚  նկատմամբ, որոնք համարվում են իբրեւ հասարակության բարեփոխման միակ ուղին:

2.Նրանց կարծիքովª Քրիստոսի երկրորդ գալստյան համար անհրաժեշտ նախապայմաններ են համարվում հրեաների մի տեղ հավաքվելն ու Իսրայելի պետության հիմնադրումը եւ հրեա ցեղի հին տաճարների վերականգնումը: Ուստի, հստակ կարելի է նշել, որ Իսրայելին հովանավորելու եւ նրա հետ սերտ կապեր հաստատելու քրիստոնյա սիոնիստների գլխավոր գործոնը կրոնն ու կրոնական դրդապատճառներն են: Ըստ նրանց, պետություն եւ իշխանություն ունենալը Իսրայելի իրավունքն է, իսկ պաղեստիցիներն իրավասու չեն պետություն ձեւավորելու, քանզի նրանց տեսանկյունից Աստված Իսրայելի երկիրը նվիրել է Իսահակի որդիներին (քրիստոնյաններին ու հրեաներին) եւ ոչ թե Իսմաիլի` ովքեր մահմեդական են:

3. Քրիստոսի երկրորդ գալստյան համար անհրաժեշտ է յոթ փուլ: Այժմ 6-րդ փուլն է, որը կոչվում է եկեղեցի: 7-րդ փուլը ՙհին ժամանակի ավարտն՚ է եւ տեւելու է 7 տարի: Այս փուլում տարածում է գտնելու հակաքրիստոնեությունը եւ ի հայտ է գալու հրեա սուտ փրկիչ, ով Միջին Արեւելքում խաղաղություն հաստատելու հավակնություն կունենա: ՙԺամանակի ավարտի՚ փուլի երկրորդ կեսում հակահրեականությունը տարածում կգտնի եւ դրանով մարդկության մեղքերի հավաքածուն կդառնա կատարյալ: Այդ ժամանակաշրջանում Երուսաղեմը չար ուժերի շրջապատման մեջ է հայտնվելու եւ վերածվելու է ռազմական թատերաբեմի, այն է`ՙԱրմագեդոնի՚:  Դրանից հետո Քրիստոսը Երկիր է վերադառնալու` ոչնչացնելով չար ուժերին եւ հազար տարի իշխելու է Երկրի վրա:

 

4.ՄԱԿ-ի եւ նրա գլխավոր քարտուղարի գործունեությունը քրիստոնյա սիոնիստները դիտում են իբրեւ դեպի գլխավոր ճակատամարտ գնալու ընթացքը դանդաղեցնող քայլ, ուստի դատապարտում են այն:

5. Քրիստոնյա սիոնիստների համոզմունքներից են միջազգային մակարդակով կրոնական ազատությունները: Ընդ որում, քրիստոնյաները կրաող են մահմդականություն ընդունել եւ ապրել մահմեդականների հետ: Քանզի, ի վերջո մահմեդականներին էլ քրիստոնյա են դարձնում, նրանք առավելապես ընդունում են իսլամի սուֆիստական եւ դերվիշական ուղղությունները:

6. Քրիստոնյա սիոնիստները շեշտում են, որ Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ աշխարհում խաղաղությունն անիմաստ է: Հետեւաբար քրիստոնյաները Հիսուսի երկրորդ գալուստն արագացնելու նպատակով պետք է աշխարհի ոչնչացման, արմագեդոնյան ճակատամարտի համար նախադրյալներ ստեղծեն:

7.Հրեաները Երուսաղեմում պետք է հիմնահատակ ավիրեն մահմեդականների համար սրբավայր համարվող երկու` Ալակսա եւ Սախրա մզկիթները եւ դրանց տեղում կառուցեն Մեծ տաճարը: Քրիստոնյա սիոնիստների համոզմամբ, Իսրայելը Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի աջակցությամբ ոչնչացնելու է նշյալ երկու մզկիթները եւ կառուցելու է Մեծ տաճարը, ինչը նրա սուրբ առաքելությունն է: Քրիստոսի իշխանության կենտրոնանիստը Մեծ տաճարն է լինելու:

Քիրստոնյա սիոնիստները նշյալ հավատամքի հիման վրա գտնում են, որ 2000թ.-ից հետո մինչեւ 2007թ. Պաղեստինում բնակվող ծայրահեղական հրեաները պետք ավիրեն Ալակսա եւ Սախրա մզկիթները եւ դրանց տեղը կառուցեն Մեծ տաճարը: Նրանց կարծիքով սիոնիստների կողմից այդ մզկիթների ոչնչացմամբ սկսվելու է Արմագեդոնի պատերազմը:

 

2-2. Քրիստոնյա սիոնիստների հայացքներն իսլամի հանդեպ

Սեպտեմբերի 11-ից հետո իսլամի եւ մահմեդականների նկատմամբ անհարգալից, վիրավորական վերաբերմունքը դարձել է քրիստոնյա սիոնիստների քննարկումների անքակտելի մասը: Արմագեդոնի հարցում նրանց համոզմունքներից բխող այդօրինակ վարվելակերպը խոսում է արմատական բողոքականների եւ հրեա սիոնիստների ու Իսրայելի քաղաքական շրջանակների հետ չափազանց սերտ կապերի մասին: Ծայրահեղական քրիստոնյաներն իրենց գլխավոր առաքելությունը համարում են Արմագեդոնի համար նպաստավոր հող եւ նախադրյալներ ստեղծելը: Այդ է պատճառը, որ նրանք հրեաների եւ քրիստոնյաների ընդհանուր, գլխավոր թշնամին համարում են մահմեդականներին, վերջիններիս դիտելով իբրեւ Քրիստոսի երկրորդ գալստյան գլխավոր արգելքը, որոնց պետք է ոչնչացնել միջուկային պատերազմի ընթացքում:

Քրիստոնյա սիոնիստներն իրաքյան պատերազմը մահմեդականների դեմ պատերազմի սկիզբ համարելով, ընդգծում են, թե Ամերիկան պետք է Իսրայելին աջակցի, որպեսզի վերջինս կյանքի կոչի ՙՆեղոսից մինչեւ Եփրատ՚ երկիր ստեղծելու գաղափարը: Ահա թե ինչու, քրիստոնյա սիոնիստներն Իրաքի դեմ Միացյալ Նահանգների պատերազմը ՙՍուրբ՚ պատերազմ են կոչում: Քրիստոնյա սիոնիստների հովանավորությանն արժանացած այդ պատերազմի պատճառով, նրանք լիովին հովանավորում են նաեւ Կրտսեր Ջորջ Բուշին, այնպես, որ Փեթ Ռոբերտսոնը հայտարարել է.ՙԱստված սիրում է Ջորջ Բուշին, ուստի, եթե մենք նրա դեմ դուրս գանք, ապա ընկղմվելու ենք խռովությունների գիրկը՚:

Մայքլ Էվանսը, ՙՆոր փուլ Իրաքից հետո՚ գրքում, ավերածությունն ու ոչնչացումը Հին կտակարանիª Թալմուդի պահանջն է համարում եւ նշում է.ՙՄիացյալ Նահանգները Տիրոջ կամքը կատարելուց զատ այլ բան չի արել՚: Խնդրո առարկա գրքում շեշտվում է. ՙՊաղեստինցիները սատանա են, քանզի պատնեշում են Աստծո կամքը կատարելու ճանապարհը՚: Նա Ջորջ Բուշին առաջարկում է հրաժարվել Պաղեստինի պետություն ստեղծելու գաղափարից. ՙՊետք է հրաժարվել մոլորված ազատականներին հետեւելուց: Թալմուդը միակ ճշմարիտ քարտեզն է, որովհետեւ դեմ է պաղեստինցիների վերադարձին, ավելին` կողմնակից է մնացածների արտաքսմանը՚:

Ծայրահեղ պահպանողական Էվանսը Միացյալ Նահանգների պատերազմն ընդդեմ Իրաքի գնահատում է իբրեւ Թալմուդի խոստումներից մեկի իրականացումը, որի արդյունքում Երուսաղեմը վերածնվելու է Բաբելոնի (այժմ` Իրաք) մոխիրներից` Քրիստոսի գալստյան պայմաններ ստեղծելու համար, ինչը քրիստոնյաները համարում են Հիսուսի երկրորդ գալուստը, իսկ հրեաները` առաջինը: Սա էր պատճառը, որ Էվանսի գրքի լույս տեսնելու առիթով Շարոնը պաշտոնապես շնորհավորել էր նրան:

Իսլամական սրբություններին վիրավորանք հասցնելը, դրանց հասցեին զազրախոսությունը վերածվել է քրիստոնյա սիոնիստների քննարկման գլխավոր թեմայի: 2001թ. հոկտեմբերի 6-ի կրոնաքաղաքական այս հոսանքի պարագլուխներից Ջերրի Ֆավելը ՙCBS՚ հեռուստատեսության ՙ60 րոպե՚ ծրագրում հայտարարել է.ՙԵս կարծում եմ, որ Մոհամեդն ահաբեկիչ էր: Նրա կյանքի եւ գործունեության վերաբերյալ բավական լուրջ ուսումնասիրություններ եմ կատարել մահմեդականների եւ ոչ մահմեդականների աշխատություններում եւ հանգել այն եզրակացության, որ նա բիրտ, ռազմատենչ մարդ է եղել: Ըստ իս Քրիստոսը եւ Մովսեսը սիրո օրինակ են, մինչդեռ Մոհամեդըª դրանց հակառակի չափանը՚:

Ֆավելն ամերիկացիների նկատմամբ Տիրոջ բարեգութ լինելը պատճառաբանում է նրանով, որ նրանք հրեաների եւ Իսրայելի հանդեպ գթառատ են եւ գտնվում են մահմեդականների ու այլոց հակադիր ճակատում:

Սիոնիստական քրիստոնյաների առաջնորդներից ՙ700 ակումբ՚-ի սեփականատեր Պատրիկ Ռոբերտսոնը, մահմեդականների Աստծուն բիրտ անվանելով, ընդգծում է.ՙՆախ Սուրբ գրքի աստվածը սիրո եւ ճշմարտության աստված է, որն իր որդուն այս աշխարհ ուղարկեց, որպեսզի հանուն մեր մեղքերի մահանա: Մինչդեռ Ղուրանի աստվածը (Ալլահը) մարդկանց ասում է, որ իրենց զոհաբերեն հանուն ճշմարտության եւ հանուն իրեն: Սակայն նրա մեջ ճշմարտության որեւէ իմաստ չկա՚:

Այդօրինակ տեսակետները ոչ միայն իսլամական սրբությունների ու արժեքների նկատմամբ ծայրահեղական քրիստոնյաների թշնամանքի ու քինախնդրության վառ ապացույցն են, այլեւ վկայում են իսլամի հարցում նրանց անգրագիտության մասին: Օրինակ, Ռոբերտսոնը խոսելով մահմեդականների ՙԱլլահի՚ եւ քրիստոնյանների Աստծու(God) միջեւ տարբերությունների մասին, նշում է` քանի որ Մեքքայում ՙԱլլահը՚ լուսնի աստվածն էր, իսլամում առկա է մահիկը: Թուրքիայի դրոշի վրա մահիկն է, որի մեջ տեղադրված է մեկ աստղ: Հետեւաբար իսլամում լուսինը հանուն այն բանի է, որ ՙԱլլահը՚ լուսնի աստվածն է եղել, հենց այսքանն ու վերջ: Մինչդեռ մենք երբեք լուսնի աստծուն չենք պաշտում: Մենք պաշտում ենք արարիչ Աստծուն, որն արարել է ամեն բան: Նրանց ՙԱլլահը՚ եւ մեր Աստվածը (God) բնավ նման չեն միմյանց: ՙԱլլահը՚ իբրեւ Աստված թարգմանելը սխալ է: Երբ դուք որեւէ բան եք տեսնում, որ կոչվում է ՙԱլլահ՚, հենց ՙԱլլահ՚ էլ թարգմանեք: Դրան Աստված մի կոչեք: Քանզի նրանք տարբեր են` Աստված արարիչ է:

 

3-2. Քրիստոնյա սիոնիստները, Արմագեդոնը  եւ սիոնիստական վարչակարգին հովանավորելը

Քրիստոնյա սիոնիստների սկզբունքային հավատամքներից է բարու եւ չարի միջեւ պատերազմը: Այն միջուկային պատերազմ է հրեաների եւ մահմեդականների միջեւ, որը տեղի է ունենալու Պաղեստին հյուսիսում, մեկնաբանվելով իբրեւ Արմագեդոն, ինչը Քրիստոսի երկրորդ գալուստն է ավետելու: Եվ, քանի որ նրանք հավատացած են, թե Քրիստոսի երկրորդ գալստյան ՙիջնելու վայրը՚ Իսրայելն է, ձգտում են Իսրայելի պաշտամունքը կրոնական ծեսի վերածել: Այդ ուսմունքի համաձայն, Իսրայելի նոր պետության ստեղծումը հրեաների Ավետյաց երկրում (Նեղոսից մինչեւ Եփրատ), դիտում են որպես Քրիստոսի երկրորդ գալստյան համար անառարկելի փաստ: Նշյալ պատճառաբանությամբ, արմատական բողոքականների կարծիքով, Իսրայելը լինելով Աստծո կամքի իրականացնողը, իրավասու է Ավետյաց երկիրը գրավելու նպատակով դիմել ցանկացած քայլի: Հենց այդ գաղափարն էլ պատճառ է դարձել, որ դեպի Իսրայել ներհոսեն հսկայական քանակի ֆինանսներ ու զենք:

Քրիստոնյա սիոնիստները համոզված են, որ մարդկության պատմությունն իր վերջակետին կհասնի ՙվերջին ժամանակներում՚, Արմագեդոնի պատերազմում, որի գագաթնակետը Քրիստոսի երկրորդ գալուստն է: Այդ պատճառով բողոքական քարոզիչները մշտապես ջանքեր են գործադրում մարդկանց համոզելու, որ խաղաղություն ցանկանալու փոխարեն ձգտեն դեպի պատերազմ: Նրանց տեսանկյունից մարդկությունը պատրաստ է վերջնական պատերազմին, ինչը նպաստավոր հող է պատրաստելու Խաղաղարարի երկրորդ գալստյան համար: Խնդրո առարկա մեծ պատերազմը տեղի է ունենալու գրավյալ Պաղեստինի հյուսիսում` ՙՀարմեջդո՚ անվամբ լեռան մոտակայքում, Հորդանանի արեւմտյան ափին: Մահմեդականների ու հրեաների միջեւ ծանր ճակատամարտում շատ-շատերն են զոհվելու: Նրանք իրենց այդ տեսակետն ապացուցում են Եզեկիել մարգարեի գրքով, որտեղ պատերազմի մասին գրված է. ՙԱյն հորդառատ անձրեւներ, կարկուտ, ծծումբ ու խոշոր հրդեհներ, մեծ երկրաշարժեր է առաջացնելու, լեռները խորտակվելու են, ժայռերը ընկնելու են, փլուզվելու են երկրի վրա առկա բոլոր պարիսպները՚:

Արմատական քարոզիչներն այդ նկարագրությունները վերագրում են միջուկային զենքերի օգտագործման տակտիկային: Նրանք նշում են, որ առաջին հարվածը հասցնելու է Քրիստոսը: Նա կիրառելու է նոր զենք, որի ավերածությունները նման են լինելու նեյտրոնային ռումբի հետեւանքներին:

Զաքարիա մարգարեի գրքում նշվում է.ՙՆրանց մարմնի մասերը թափվելու են կանգնած վիճակում, աչքերը վառվելու են ակնախոռոչներում, նրանց լեզուները բերաններում կարճվելու են՚:

Ըստ քրիստոնյա սիոնիստների, վերջին պատերազմի ընթացքում տեղի կունենա նաեւ ճակատամարտ արաբների, Ռուսաստանի, Իրանի եւ Իսրայելի ուժերի միջեւ, ինչի ընթացքում Եփրատ գետն Իրաքի տարածքում կչորանա:

Նրանց կարծիքովª այդ պատերազմի սկիզբը կլինի ծայրահեղական մի հրեայի կողմից Ալակսա մզկիթի պայթեցումը: Նրանք նպատակամղված են Ալակսա մզկիթը վերացնելու եւնրա տեղում կառուցելու Սողոմանի տաճարը: Ասվածը հիմք ընդունելով, քրիստոնյա սիոնիստները կարծում են, որ Ամերիկան եւ Մեծ Բրիտանիան պետք է Իսրայելին աջակցեն այդ ՙսուրբ առաքելությունը՚ կյանքի կոչելու հարցում: Նրանք հավատացած են, որ Արմագեդոնի պատերազմից առաջ Ամերիկայի հասարակությունը պաշտպանական դիրք է ընդունելու, այստեղ ահն ու սարսափը համատարած են լինելու: Ըստ նրանց, Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ աշխարհում խաղաղությունը միանգամայն անիմաստ է, ուստի քրիստոնյաները Փրկիչի գալուստն արագացնելու նպատակով պետք է Արմագեդոնի պատերազմի, աշխարհի ավարտի համար նախադրյալներ ստեղծեն, որպեսզի Քրիստոսի գալուստով աշխարհում իրական խաղաղությունն իշխող դառնա:

Վերը նշվածի հիման վրա կարելի է ասել, որ Իսրայելի ցանկությունը Քրիստոսի ցանկությունն է եւ միջինարեւելյան խաղաղության բանակցություններն անիմաստ են: Այդ հարցում հրեա եւ քրիստոնյա սիոնիստների միջեւ առկա է լիակատար միասնություն ու համերաշխություն: Իսրայելը քրիստոնյա սիոնիստների գաղափարախոսության մեջ հույժ կարեւոր տեղ է զբաղեցնում:

Քրիստոնյա սիոնիզմի հիմնադիրներից Ջորջ Բուշի խորհրդական Ջերրի Ֆալովելը նշում է.ՙՈվ Իսրայելի դեմ դուրս գա, Աստծո դեմ է դուրս գալիս: Իսրայելը սուրբ երկիր է: Հրեա ազգն այն ազգն է, ում հետ Աստված ուխտ է կապել՚:

Իսկ Փեթ Ռոբերտսոնը նշում է.ՙԻսրայելն աշխարհի հոգեւոր մայրաքաղաքն է: Աստված հին աշխարհում նրան հիշատակել է իբրեւ Երկրագնդի կենտրոն: Իսրայելն Աստծո դիտակետն է եւ պետք է մնա՚: Նա շեշտում է, որ եթե Ամերիկան Երուսաղեմի բաժանման, Պաղեստինի պետության ձեւավորման, Յասեր Արաֆաթին եւ մի խումբ ահաբեկիչներին հանձնելու հարցում որեւէ դեր ունենա, ապա այն, սահմռկեցուցիչ փոթորիկների բաժին դառնալով, ավերակների կվերածվի: Եթե Միացյալ Նահանգները դույզն անգամ նպաստի ՙճանապարհի քարտեզ՚ նախագծի իրականացմանը, ապա մեզ սպասում է վատթարագույն իրավիճակ:

ՙԻսրայելը մի երկիր է, որն Աստված Աբրահամին տվել է իբրեւ մշտական բնակավայր: Այն լիովին Իսրայելի պետությանն է պատկանում: Հետեւաբար, նրա սահմանների ներսում որեւէ բան Պաղեստինի պետություն անվամբ երբեւէ գույություն չի ունեցել: Այժմ մենք սուրբ գրքից շեղվելու ճանապարհին ենք: Եթե կանգնենք Աստծո դեմ, խանգարենք նրա ծրագրերի իրականացմանը, ապա խորտակվելու ենք խառնաշփոթի հորձանուտում: Կարծում եմ, որ բոլորս պետք է ուշադիր լինենք այս նախազգուշացման հարցում՚,- նշում է Ռոբերտսոնը, ապա ավելացնում, որ ՙճանապարհի քարտեզ՚ նախագիծը մշակել են ՄԱԿ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը, որոնք Իսրայելի թշնամին են: ՙՀետեւաբար, եթե Միացյալ Նահանգներն Իսրայելի թշնամիների հետ դաշնակցի, նշանակում է գործել Աստծո կամքին հակառակ, իսկ ես չէի ցանկանա, որ Ամերիկան այդ քայլին դիմի՚:

 

2-4.Պահպանողական քրիստոնյաների տեսակետներն Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ

Զավթիչ վարչակարգի հովանավորումը, իսլամի եւ նրա հետնորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը քրիստոնյա սիոնիստների օրակարգային հարցերն են: Նրանց տեսանկյունից Իսրայելն է Միացյալ Նահանգների կարեւորագույն բարեկամը Միջին Արեւելքում, նույնիսկª ողջ աշխարհում: Այս սկզբունքը, որ նրանց հայեցակարգում նշանակալից դեր ունի եւ բխում է, այսպես կոչված, կրոնական համոզմունքներից, հիմնված է Իսրայելին ԱՄՆ-ի համակողմանի հովանավորելու քաղաքականության վրա: Նրանք նշում են, որ Իսրայելը պետք է հզոր լինի համակողմանի, անգամ զինվի միջուկային զենքով, որպեսզի Արմագեդոնում կիրառի ընդդեմ թշնամու: Քրիստոնյա սիոնիստներն Իսրայելի, ինչպես նաեւ քրիստոնյաների ու հրեաների ընդհանուր ամենաոխերիմ թշնամին իսլամն են համարում եւ համոզված են, որ Իսրայելի առաքելությունը մահմեդականներին պարտության մատնելն է, ինչը Քրիստոսի երկրորդ գալստյան նախապայմանն է:

Նրանց կարծիքով, վերջին ճակատամարտում կամ Արմագեդոնում արաբական երկրները, գրավյալ Պաղեստինի հյուսիսում, Իսրայելի դեմ պատերազմի մեջ են մտնելու: Այդ իսկ պատճառով Իսրայելը պետք է արժանանա Սպիտակ տան եւ Պենտագոնի ռազմատնտեսական աջակցությանը, որպեսզի թշնամիները չկարողանան վնասել քրիստոնյա սիոնիստներին: Մյուս կողմից է Միացյալ Նահանգները պետք է լուրջ ճնշումներ գործադրի ընդդեմ Իրանի եւ արաբական աշխարհի, վերջիններիս զրկելով միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից: Բացի այդ, պետք է լուրջ ջանքեր գործադրվեն մահմեդական երկրների եւ Իրանի հզորացումը տարածաշրջանում պատնեշելու ուղղությամբ: Այլ կերպ ասած` չպետք է թույլ տալ, որ Իրանը Միջին Արեւելքում գերտերություն դառնա:

Ահա թե ինչու ենք ականատեսը ՄԱԳԱՏԷ-ում Իրանի վրա Ամերիկայի կրկնակի ճնշումներին: Կրտսեր Բուշի վարչակազմի ճնշումներն Իրանի վրա չեն սահմանափակվում քրիստոնյա սիոնիստների պահանջներով, այլեւ այդ հարցում դերակատար են նաեւ նոր պահպանողականներն ու սիոնիստական լոբբիզմը: Բայցեւայնպես, Իրանի միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերումն արգելակելու, տարածաշրջանում գլխավոր պետություն դառնալու ճանապարհը պատնեշելու Բուշի ռազմավարությունը բխում է նաեւ քրիստոնյա սիոնիստների ճնշումներից:

Բուշի ելույթների նախկին հեղինակ Դեյվիդ Ֆորումը, որը ՙչարիքի առանցք՚ տերմինը նրա բերանով շրջանառության մեջ դրեց(Իրանը դասվեց չարիքի առանցք երկրների թվին), նշում է, որ ՙբարու՚ եւ ՙչարի՚ գիտակցությունը, բնականաբար, բխում է Բուշի կրոնական դոկտրինայից եւ արմատական բողոքականների մեթոդիստական աղանդին կապվածությունից:

Քրիստոնյա սիոնիստները նշում են, որ Իրաքի վրա հարձակումը մահմեդականների դեմ ոչ թե պատերազմի ավարտն է` այլ սկիզբը: Իսկ հաջորդ փուլում ԱՄՆ-ն պետք է հարձակումներ իրականացնի մահմեդական այլ երկրների, ինչպես, օրինակª Իրանի, Սիրիայի, Լիբանանի եւվրա, որպեսզի վրա հասնի ահեղ դատաստանի օրը:

 

3.Սիոնիստական լոբբիստների դերը Միացյալ Նահանգներում

ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում ամենակարեւոր եւ ամենաազդեցիկ լոբբիստական  խումբը հրեաներինն է: Ամերիկյան սիոնիզմի գլխավոր եւ որոշիչ առանձնահատկություններից է ծագումով հրեա խոշորագույն կապիտալիստների խմբի առկայությունը, որը ֆինանսական հսկայական աջակցություն է տրամադրում սիոնիստներին եւ նրանց վրա զգալի ազդեցություն ունի: Հրեաներն Ամերիկայի բնակչության 2-3 տոկոսն են կազմում, սակայն նրանցից շատ փոքրաքանակ մի խումբ ուղղկի կամ անուղղակի տնօրինում է Միացյալ Նահանգների հարստության ավելի քան 80 տոկոսը:

Այսօր հրեաների եւ սիոնիստների ազդեցությունն Ամերիկայի նախագահների վրա դարձել է բացահայտ եւ անժխտելի փաստ, ԱՄՆ քաղաքական մշակույթումª իբրեւ անառարկելի իրականություն: Ամերիկայի բնակչության միայն 3 տոկոս կազմող հրեաների ձայնը, այդ երկրի նախագահական ընտրություններում, որոշիչ է, իսկ նրանց աջակցությունը թեկնածուներին` կենսական:

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում սիոնիստների որոշիչ դերով է պայմանավորված նրանց եւ հրեական կազմակերպությունների զգալի ազդեցությունը երկրի նախագահի վրա, հանգմանք, որի շնորհիվ էլ նրանք ի զորու են դառնում ազդել արտաքին քաղաքականության ձեւավորման հարցում: Ասվածի վառ ապացույցն են Իսրայելին ԱՄՆ-ի քաղաքական հովանավորությունը, խոշոր վարկերի եւ ֆինանսատնտեսական հսկայական օգնության ցուցաբերումը: Վաշինգտոնի արտաքին օգնությունների 30 տոկոսը տրամադրվում է Իսրայելին, որի 70 տոկոսը` պետական անհատույց միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ հրեաների հարստությունը, տնտեսական հզոր կարողությունները եւ Ամերիկայի ԶԼՄ-ների վրա ունեցած գերիշխանությունը, մյուս կողմիցª Միացյալ Նահանգների հասարակության մեջ նրանց զբաղեցրած կարեւոր դիրքն ու դերը, բացի դրանից, իբրեւ ճնշման լծակ, երկրի նախագահի վրա գաղափարական այդ հոսանքի ազդեցությունը հրեա լոբբիստական շրջանակներին դարձրել են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ձեւավորման հարցում լուրջ ազդեցություն ունեցող ոչ պաշտոնական գործոններից մեկը:

 

3-1. Սիոնիստական լոբբիստների հայացքներն իսլամի նկատմամբ

Սիոնիստական լոբբիստական խմբերը սերտ կապեր ունեն արմատական բողոքականների (քրիստոնյա ծայրահեղականներ, քրիստոնյա սիոնիստներ) եւ նոր պահպանողականների հետ: Մի շարք հարցերում նրանց տեսակետները լիովին համընկնում են:

Իսլամը քրիստոնյաների ու հրեաների ընդհանուր թշնամին է, ուստի պետք է կանխել նրա տարածումն ամերիկյան հասարակության մեջ: Ըստ նրանց, իսլամը չարիք, ագրեսիա եւ բռնություն է քարոզում: Միացյալ Նահանգներում իսլամի կամ այդ երկրում դրա հետնորդների մասին արտադրված գեղարվեստական ֆիլմերը խոսուն վկա են սիոնիստների հզոր ազդեցության, իսլամը բացասական ներկայացնելու հարցում: Ցայտուն օրինակ է, 1998թ. ՙ20-րդ դարի Ֆոքս՚ ընկերության արտադրած ՙՇրջափակում՚ ֆիլմը, որտեղ մահմեդականները ներկայացված են իբրեւ ահաբեկչության ու բռնության խորհրդանիշ: Այնպես որ, Միացյալ Նահանգներում ցանկացած ահաբեկչության դեպքում կալանավորվում են մահմեդականները եւ հենց վերջիններիս են մեղադրում ռումբի ցանկացած պայթյունի դեպքում: Նշվում է, որ խնդրո առարկա ֆիլմը լրջորեն նպաստել է, որպեսզի Միացյալ Նահանգների հասարակության հոգեբանության համար ընդունելի դառնա սեպտեմբերի 11-ի պայթյուններում ՙԱլ Կայիդայի՚ ձեռագիրը տեսնելը: Այլ կերպ ասած` սիոնիստները, սեպտեմբերի 11-ի դեպքերից առաջ, ամերիկացիներին ներշնչել էին, որ այդօրինակ դեպքերի հեղինակ կարող են լինել միայն մահմեդականները, քանզի նրանք իրենց բնույթով ամերիկացիների եւ հրեաների թշնամին են: Հետաքրքրական է այն, որ ՙՇրջափակում՚ ֆիլմում հրեաներն ահաբեկչությունների ու ռումբերի պայթեցման թիրախ են դառնում, ներկայացվում են որպես ճնշված, իսկ մահմեդականները` իբրեւ չարիք ու բռնություն տարածողներ:

Թվում է, թե սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, սիոնիստական լոբբիստական կազմակերպությունները, ինչպես օրինակ AIPAC-ը   (Ամերիկայի եւ Իսրայելի ընդհանուր հարցերի կոմիտե), կարեւոր դեր են ունեցել Աֆղանստանի եւ Իրաքի վրա Ամերիկայի հարձակումը խրախուսելու հարցում: Նրանք, թալիբների գործելակերպի առնչությամբ հսկայական քարոզչություն ծավալելով, նրանց ներկայացրել են իբրեւ իսլամի իրական էության կրողներ, ցույց տալով, որ թալիբների մոլեռանդությունն իսլամի տեսակետներն ու գաղափարներն են: Սիոնիստական լոբբիստները միջազգային ԶԼՄ-ներում գործի դնելով իրենց հզոր լծակները, հակաիսլամական քարոզչության հզոր ալիք բարձրացրին: Այդպիսովª միջազգային հանրության (Ամերիկայի բնակչության) կարծիքը նախապատրաստեցին, հանուն այն բանի, որ Միացյալ Նահանգները խաղաղության ու ժողովրդավարության պաշտպանության նպատակով պետք է Աֆղանստանում վերացնի թալիբների վտանգավոր վարչակարգը, որը դիտվում էր իբրեւ բուն իսլամի կրող: Ուշագրավ է նաեւ այն, որ թալիբների խումբը ձեւավորվել է տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվումª Պակիստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ:

Մյուս կողմից լոբբիստական այդ շրջանակները` տարածաշրջանում Իսրայելի հակառակորդներից մեկի` Իրաքի ոչնչացման հարցում, այդ երկրում Վաշինգտոնի ռազմական միջամտությունը, միակողմանի քաղաքականությունը հովանավորելով, այն գնահատեցին որպես տարածաշրջանում Իսրայելի անվտանգությունն ապահովագրելուն ուղղված քայլ:

Թվում է, թե սիոնիստական լոբբիստների ազդեցությունն ԱՄՆ քաղաքական շրջանակների վրա թույլ չի տալիս, որ ամերիկյան գործիչները ճանաչեն իրական իսլամը: Դա էլ պատճառ է դառնում, որ Պետքարտուղարության գլխավոր դերակատարների տեսակետները հիմնվեն լոբբիստական նշյալ շրջանակների հայեցակարգերի վրա:

Միացյալ Նահանգների կողմից Սիոնիստական վարչակարգի անվերապահ եւ ընգծված հովանավորությունը, ինչը բխում է սիոնիստական լոբբիստների, քրիստոնյա սիոնիստների եւ նոր պահպանողականների ազդեցությունից, հանգել է մահմեդականների շրջանում հակաամերիկյան հզոր ալիքի բարձրացմանը: Դա է պատճառը, որ Միջին Արեւելքի հիմնահարցում ԱՄՆ-ին չեն դիտում իբրեւ անկողմնակալ դատավորի: Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնադրումից առ այսօր Միացյալ Նահանգների վետոյին են արժանացել Իսրայելի դեմ ներկայացված բոլոր բանաձեւերը, ինչը եւս ապացուցում է սիոնիստների ազդեցության չափն ամերիկայի պետական այրերի գաղափարների ու դիրքորոշումների վրա:

 

3-2. Սիոնիստական լոբբիստները եւ Իրանը

Միջին Արեւելքի հարցերով փորձագետներից շատերն Իրանի վերաբերյալ ճշմարիտ վերլուծության բացակայությունը, ամերիկացի պաշտոնյաների Իրանը չճանաչելն ու սխալ ըմբռնելը պատճառաբանում են լոբբիստական հզոր խմբի առկայությամբ, ինչը պատնեշում է Սպիտակ տանն Իրանի իրավիճակի մասին իրական վերլուծություն անելուն: Օրինակ, ՙԱշխարհի Կիբլե՚  գրքի հեղինակ Գահամ Ֆուլերը, որը ԿՎՀ-ի բարձրաստիճան պաշտոնյա է եղել, 25 տարի գործունեություն է ծավալել Միջին Արեւելքի երկրներում, այդ թվում` Իրանում, մեկնաբանելով Վաշինգտոնի քաղաքական գործիչների հայացքներն Իրանի հանդեպ, խիստ կարեւորում է սիոնիստական լոբբիստների դերը, նշելով.ՙԻրանի իշխանության առնչությամբ հավասարակշիռ, իրատեսական որեւէ վերլուծություն ներկայացնելը խիստ դժվար գործ է: Քանզի Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում Իսրայելի կողմնակից լոբբիստների հզոր, հուզումնալից, կրակոտ ՙարտադրանքով՚ քարոզչական կենտրոն կա, որը երկու երկրների որեւէ թափանցիկ փոխհարաբերությունը սեւացնում, կնճռոտում է՚: Ապա ավելացնում է. ՙԱմերիկայում կառավարության ծառայողները միայն փակ դռների հետեւում, գաղտնի կարող են Իրանի մասին անկողմնակալ, արդարացի վերլուծություններ անել: Իսկ այդօրինակ մթնոլորտի առկայությունը, անշուշտ, Միացյալ Նահանգների երկրաժամկետ շահերի առումով բնավ է օգտակար չէ: Քանզի Պետքարտուղարության ու Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները, հյուպատոսությունները դժվարանում են զեկուցել իրական խնդիրների մասին:

Ըստ երեւույթին AIPAC-ը, որը հրեա լոբբիստական ամենաբարդ եւ ամենամեծ կազմակերպությունն է, Սպիտակ տան բոլոր, մասնավորապես, Իրանի մասին, որոշումների վրա լուրջ ազդեցություն ունի: Լոբբիստական այդ կազմակերպությունը, որը հակված է դեպի հանրապետականներն ու նոր հանրապետականները, շեշտում է, որ Իրանում իշխող համակարգի էությունը փոխելու նպատակով Վաշինգտոնը միաժամանակ պետք է գործի դնի գործնական եւ քարոզչական միջոցները:

AIPAC-ի վերնախավի կարծիքովª Միացյալ Նահանգներն Իրանում իշխող վարչակարգը փոխելու հարցում անհրաժեշտաբար պետք է առավելապես կիրառի հնարավոր բոլոր տարբերակները` լինի դա ռազմական գործողություն, թե ՙժողովրդական դիվանագիտություն՚: Ուստի լոբբիստական այդ խումբը սերտ բարեկամական հարաբերություններ ունի նոր պահպանողականների, Իսրայելի ՙԼիկուդ՚ կուսակցության եւ Իրանի միապետականների հետ:

AIPAC-ը հովանավորում է ՙժողովրդավարություն Իրանի համար՚ օրենքում  սենատոր Սամ Բրուանբաքի  առաջարկած փոփոխությունները: Լոբբիստական այդ կազմակերպության խոսնակ Ռեբեկա Դինարը  նշել է.ՙ Մենք հովանավորում ենք այն աշխատանքները, որոնք Իրանի ժողովրդին խրախուսում են պահանջել վարչակարգից կապերը խզել ահաբեկիչների հետ, հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ջանքերից՚:

 Լոս Անջելեսում իրանցի հրեաների ընդհանուր կոմիտեի  նախագահ Ռույա Դայանիմը  ընդգծել է.ՙԻրանում իշխանափոխության քաղաքականության հովանավորումն ուժեղացնելու նպատակով նոր պահպանողականների, AIPAC-ի եւ Ռեզա Փահլավիի( միապետության կողմնակիցներ) իրանցի կողմնակիցների միջեւ պայմանագիր է կնքվել՚: AIPAC-ի հրեաների կարծիքովª Ռեզա Փահլավին, որը Քյարզայի եւ Չալաբիի նման սերտ հարաբերություններ ունի ամերիկյան հրեաների հետ, որպես Իրանում հետիշխանափոխության շրջանի ղեկավար, նպատակահարմար տարբերակ է:

 

Ամփոփիչ

Այս ուսումնասիրության խնդրո առարկա 3 խմբերը` նոր պահպանողականները, ծայրահեղական քրիստոնյաները եւ սիոնիստական լոբբիստները, սեպտեմբերի 11-ից հետո խիստ կարեւոր դեր են ունեցել Միացյալ Նահանգների` Միջին Արեւելքի, Իրանի եւ ողջ աշխարհի առնչությամբ ռազմավարությունների մշակման հարցում:

Նոր պահպանողականները, որոնք ՙՆախագիծ շարժվելու համար՚ նախագիծ էին մշակել, 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո կարողացան Միացյալ Նահանգներին Աֆղանստանում եւ Իրաքում ուղղորդելով, նշյալ նախագծով միակողմանի քայլերի մղել: Նրանք ձգտում էին կյանքի կոչել միաբեւեռ աշխարհակարգի` Ամերիկայի հեգեմոնիայի հաստատումը: Նոր պահպանողականների կարծիքովª սեպտեմբերի 11-ի դեպքերն Աստծո մեծագույն պարգեւն էին, որոնք կարող էին հանգել Միացյալ Նահանգներին աշխարհի առաջնորդը դարձնելուն: Թեեւ նոր պահպանողականների անհաջողություններն Իրաքում (այդ երկիրը զավթելուց մեկ տարի հետո) ակնհայտ են, սակայն դա բնավ էլ չի նշանակում, որ նրանց ազդեցությունն ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունում նվազել է: Իսլամական սպառնալիքի խնդիրը քննարկման առարկա դարձրին, որպեսզի ՙմարտնչող եւ քաղաքական իսլամը՚ ներկայացվի իբրեւ նախկին Խորհրդային Միության վտանգին փոխարինող սպառնալիք, որպեսզի դրա հիման վրա ցույց տան, իբրեւ թե ԱՄՆ-ի ներկայությունն աշխարհի բոլոր շրջաններում օրինական է: Իսլամի նկատմամբ բացասական վերաբերմունքն ընդգծված է նաեւ ՙԱմերիկայի ազգային անվտանգության ռազմավարությունը 21-րդ դարում՚  փաստաթղթում, որտեղ իսլամի մասին առաջին հիշատակությունում այն անվանվում է ՙզինված եւ քաղաքականացված իսլամ՚: Սակայն ամերիկացիները, լավ տեղեկացված չլինելով, օգտագործել են ՙնոր ուղղափառ իսլամ՚ տերմինը: Իսկ այդ տերմինով իսլամը ո°չ քաղաքականացված եւ ո°չ էլ ռազմականացված է: Այլ կերպ ասած` խնդրո առարկա փաստաթղթում խոսվում է 2 տեսակ իսլամի մասին.

1.զինված եւ քաղաքականացված իսլամ,

2. նոր ուղղափառ իսլամ:

Իսլամի մասին այդօրինակ վերաբերմունքն Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Նորին Մեծություն Էմամ Խոմեյնիի խոսքերն է մեզ հիշեցնում, որը բնութագրել էր` մոհամեդական անապակ իսլամ եւ ամերիկյան իսլամ: Ամերիկայի թշնամությունն էլ հենց ճշմարիտ, մոհամեդական անապակ իսլամի հետ է, ուստի ձգտում է չեզոքացնել ճշմարիտ իսլամը եւ դրա փոխարեն տարածաշրջանին մատուցել ամերիկյան իսլամը: Դա է պատճառը, որ նոր պահպանողականներն Իրանի Իսլամական Հանրապետությանը դիտելով իբրեւ քաղաքականացված իսլամի խորհրդանիշ եւ Միացյալ Նահանգների համար սպառնալիք համարելով, նպատակամղված են սանձահարել Իրանին եւ պայքարել նրա դեմ: Նոր պահպանողականներն Իրանի հարցի լուծումը տեսնում են ՙիշխող վարչակարգի էությունը փոխելու՚ մեջ: Իրաքում իրենց անհաջողություններից հետո, նրանք գտնում են, որ Իրանում վարչակարգի փլուզումը պետք է իրականացվի ներսից` իրանցիների միջոցով: Դա է պատճառը, որ Իրանի հանդեպ որդեգրել են ՙժողովրդական դիվանագիտության՚ քաղաքականություն: Նոր պահպանողների կարծիքովª ընդդիմախոս ԶԼՄ-ների ու վարչակարգի ընդդիմության հովանավորումը հոգեբանական լուրջ հարված է, ինչի պատճառով բնակչությունը երես կթեքի իշխանություններից, եւ որի հետեւանքով վարչակարգը կփլուզվի: Այսպիսով, արտաքին գործոնի` Միացյալ Նահանգներ դերը, սահմանափակվելու է լոկ բնակչությանը հովանավորելով եւ վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին սեւացնելով, նրանց իբրեւ բացասական կերպարներ ներկայացնելով, այլ կերպ` ռազմական միջամտությունն անհրաժեշտ չէ: Թվում է, թե Միացյալ Նահանգների երկու` Դեմոկրատ եւ Հանրապետական կուսակցությունների վրա սիոնիստական լոբբիստների ազդեցությունն այն աստիճան է, որ նախագահի փոփոխությամբ այդ երկրի ռազմավարությունն Իրանի նկատամամբ` իշխանափոխությունը կամ վարչակարգի էության փոփոխությունը, էականորեն չի խմբագրվելու: Հետեւաբար հնարավոր է, որ փոփոխություններ կրի միայն ռազմավարության իրականացման տակտիկան:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում սիոնիստական լոբբիստների մեծ ազդեցության պատճառով, ամերիկացի դիվանագետներն ու քաղաքական գործիչներն ի զորու չեն իրատեսական քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ: Ուստի, մշտապես Իրանի Իսլամական Հանրապետությանը դիտում են իբրեւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար ամենամեծ ընդհանուր սպառնալիք:

Մյուս կողմից էլ, քրիստոնյա սիոնիստները, իրենց կրոնական հայեցակարգից ելնելով(ինչը բխում է ավետարանի խեղաթյուրումից եւ սեփական մեկնություններից), Իսրայելի հովանավորումն իրենց առաքելությունն են համարում եւ հավատացած են, որ մահմեդականները քրիստոնյաների ու հրեաների ընդհանուր թշնամին են: Նրանք գտնում են, որ պետք է նախադրյալներ ստեղծել Քրիստոսի երկրորդ գալստյան համար: Քրիստոնյա սիոնիստները համոզված են, որ Խաղաղարարի գալստին նախորդելու է Արմագեդոնի պատերազմը, ինչը տեղի է ունենալու Պաղեստինի հյուսիսում: Ուստի Իսրայելը պետք է զինված լինի միջուկային զենքով ու տեխնոլոգիաներով, իսկ Միացյալ Նահանգները պետք է ջանք չխնայի այդ հարցում Իսրայելին աջակցելու ուղղությամբ: Նրանք արաբներին եւ Իրանին համարում են Իսրայելի գլխավոր թշնամին, հետեւաբար Ամերիկան պետք է խոչընդոտի տարածաշրջանի մակարդակով նրանց հզորացմանը: Բացի այդ, նրանք Իրանի դեմ Վաշինգտոնի մշտական ճնշումների կողմնակից են, ճնշումներ, որոնք ուղղված են Իրանի միջուկային տեխնոլոգիաներ ձեռք բերելու ջանքերին: Քրիստոնյա սիոնիստները դեմ են տարածաշրջանում Իրանի գերտերություն դառնալուն:

 

Մոհամմադ Ռեզա Ֆաեդի

            Աղբյուրը՝ Իսլամական հեղափոխությունը

և ապագայի հեռանկարները

Միջազգային համաժողովտ

Հոդվածների ժողովածու-ից


14:39 - 13/02/2020    /    համար : 745444    /    ցուցադրության քանակը : 10