19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Հազրաթ Ֆաթիմայի բարեբաստիկ ծննդյան օրվա առիթով


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հազրաթ Ֆաթիմայի բարեբաստիկ ծննդյան օրվա առիթով

Ջամադի-օլ-սանի ամսի 20-ը՝ (Այս տարի փետրվարի 15) Իսլամի օրինակելի կնոջ՝ Հազրաթ Ֆաթիմայի բարեբաստիկ ծննդյան օրն է: Իրանում այս օրը նշվում է, որպես կանանց օր,  քանզի Հազրաթ Ֆաթիման մուսուլման կանանց համար եզակի օրինակ է հանդիսանում: Հազրաթ Ֆաթիման հարգում էր տնային տնտեսության կանոնները և լավագույնս կատարում էր ամուսնական պարտականությունները: Նա իր վայրիվերումներով լի կյանքում, միշտ եղել է Ալի Էմիրապետի աջակիցն ու ընկերը: Նա օրինակելի ամուսին է եղել Հազրաթ Ալիի համար: Նա օրինակ է հանդիսանում բոլոր մուսուլման կանանց համար: Նա սիրալիր վերաբերմունք ուներ իր ամուսնու նկատմամբ: Նա ոչ միայն չվշտացրեց իր ամուսնուն, այլև միշտ եղավ նրա հավատարիմ աջակիցը ողջ կյանքում: Հազրաթ Ալին ասել է. -«Երդվում եմ Աստծու անունով, ես Զահրային (Մարգարեի դուստրը հայտնի է նաև Ֆաթեմե-Զահրա անունով) երբեք չեմ զայրացրել և ոչ մի դեպքում նրան դժգոհանք չեմ պատճառել»: Հազրաթ Զահրան, որ սիրո և բարության մարմնացում էր, դարձավ իր ամուսնու և երեխաների բարության ու սիրո խորհրդանիշը: Նա լավագույնս կատարեց իր և՛ ամուսնական և՛ մայրական պարտականությունները: Նա կարողացավ Իմամ Հասանի և Իմամ Հոսեյնի նման օրինակելի երեխաներ դաստիարակել: Նրա որդիները դարձան հասարակության առաջնորդը: Նա բարեպաշտ էր: Նա երկրպագում էր Աստծուն: Իսլամի հարգարժան մարգարեն նրա մասին այսպես է ասել. -«Իրոք, որ Աստված Ֆաթիմայի սիրտն ու հոգին պարուրել էր հավատքով ու սիրով, նա ամբողջ հոգով ու սրտով պաշտում էր Աստծուն»: Թեև Հազրաթ Ֆաթիման տնային աշխատանքներով էր տարված, բայց քաջ գիտակցում էր հասարակության հարցերի վերաբերյալ, ուստի անհրաժեշտության դեպքում, ասպարեզ դուրս եկավ ու պաշտպանեց արդարությունը:

Աշխարհի, հատկապես արևմուտքի կողմից բարոյական ու կրոնական ուսուցումներին ցուցաբերվող անուշադրությունը և նրանց մոտ Հազրաթ Ֆաթիմայի նման կատարյալ ու անթերի օրինակելի անձնավորության բացակայությունը, պատճառ են դարձել, որ ներկայումս կանայք հայտնվեն բարդ խնդիրների առջև, որոնք բխում են հատկապես արևմտյան երկրներում կանանց անհատականության դիրքի նկատմամբ ցուցաբերվող անուշադրությունից: Քանզի արևմուտքը նվաստացրել է կանանց ու նրանց դիրքն իջեցնելով՝ հասցրել է տղամարդկանց համար ապրանք դառնալու մակարդակի: Դրամատիրական կարգերում կանայք, որպես ապրանք և սեռային միջոց են ծառայում տղամարդկանց համար: Իրանի իսլամական հեղափոխության Նորին Վսեմություն Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին այսօրվա աշխարհում կանանց խնդիրներից մեկի պատճառը, կանանց դիրքի նկատմամբ արևմուտքի սխալ հայեցողությունն է համարել և ասել է. -«Այդ խնդիրը պատճառ է դարձել, որ աշխարհում կանանց հարցը վերածվի ճգնաժամի»: Լուսաբանելով կանանց նկատմամբ արևմուտքի դաժանաբարո մոտեցումը, Իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդն ասում է.-«Արևմուտքի կողմից տարբեր հասարակություններին աստիճանաբար ներարկված անհավասարության մեջ՝ մարդկությունը բաժանվում է երկու մասի, տղամարդիկ, որ շահագործող կողմն են և կանայք շահագործման ենթակա կողմը: Այդ հիմունքով և սխալ հայեցողությամբ, եթե կանայք ցանկանան արևմտյան հասարակություններում դրսևորել իրենց անհատականությունը, պետք է անպայման այնպես վերաբերվեն, ինչպես կցանկանան տղամարդիկ, ինչը մեծ անարգանք է համարվում կանանց համար և այդպիսով ոտնահարվում է նրանց իրավունքները»:

Ահավասիկ արևմուտքում անհատական, ընտանեկան և հասարակական միջավայրերում նկատվում է կանանց ճգնաժամը: Անհատական միջավայրում, արևմտյան կինը տարածություն պահպանելով բարոյական արժեքներից ու ընտանիքի նկատմամբ հավատարմությունից, ավելի խորացրել է այդ ճգնաժամը: Իսկ ընտանեկան միջավայրում ամուսնալուծության, արտամուսնական հարբերությունների ու աբորտի դեպքերը աճել են, իսկ իրական ու ավանդական ամուսնությունները կրճատվել և խարխլվլել են ընտանիքի հիմքերը: Հասարակական առումով ևս տարածվել են բարոյական սանձարձակությունները, թրաֆիքինգը, համասեռամոլությունը և այլն, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին սպառնալիք է համարվում կանանց դիրքի ու անհատականության դեմ: Այն ժամանակ, երբ կինը իր բնազդային շրջագծից դուրս գա, կվնասի հասարակական հարաբերություններին ու նորմերին: Ներկայումս երիտասարդ աղջիկների ու կանանց առևտուրը լայն տարածում է գտել Եվրոպական տարբեր երկրներում և աշխարհի այլ կետերում:

Կանանց իրավունքների ոտնահարումն, այսօր աշխարհը կանգնեցրել է գենդերային անարդարության ճգնաժամի անդնդի եզրին: ԱՄՆ-ի կանանց հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը հայտարարել է. -«Վերջին տվյալներով՝ տան միջավայրից դուրս աշխատող կանանց 50 տոկոսը կտտանքների ու սեռային չարաշահման են ենթարկվում»: Մեկ այլ զեկույցի համաձայն՝ Հարավ-աֆրիկյան հանրապետությունում, սեռային բռնաբարության բնագավառում տարեկան 60 հազար դեպք է գրանցվում, որի 40 տոկոսը 18 տարեկանից ցածր կանանց ու աղջիկների հետ է կապված լինում: Բրիտանիայում ոչ-պաշտոնական տվյալներով, յուրաքանչյուր 10 կնոջից 7-ն իր ողջ կյանքում սեռային կտտանքների է ենթարկվում: Նման ցավալի տվյալներ կան նաև եվրոպական մյուս երկրներում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի մեծ թվով քաղաքներ ու նահանգեր, այդ թվում Օքլենդ նահանգը վերածվել է մարդու առևտուր իրականացնող բանդաների կենտրոնի: Պաղեստինի օկուպացված տարածքներում էլ կանայք դարձել են շահավետ միջոց Սիոնիստական ռեժիմի առևտրի ու զբոսաշրջության արդյունաբերության բնագավառում: Թելավիվը աշխարհի առաջին չորս վայրերից մեկն է, որտեղ տարածված է մարմնավաճառությունն ու պոռնկությունը: Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների միջոցով Թելավիվում համասեռամոլության տարածումը և ազատության գրավչությունները խթանել են այդ ռեժիմի զբոսաշրջության արդյունաբերության ընդլայնումը:

Համաշխարհային ասպարեզում ևս զանգվածային լրատվամիջոցների տարածմամբ՝ կանանց միջավայրում ճգնաժամի ալիքը տարածվել է նաև այլ երկրներում: Կանանց բռնահարվածության ձայնը թեև դարեր շարունակ հնչել է մարդկության ականջում, բայց վերջին երկու դարերի ընթացքում, ավելի լուրջ տեսք է ընդունել, սակայն արևմտյան քարոզչական կենտրոնները թույլ չեն տալիս անդրադառնալ այդ ճգնաժամին, քանզի դրամատիրական կարգերի շահերը պահանջում են լռել այդ մասին ու կանայք էլ չվերադառնան իրենց իսկական պարտականություններին ու դերին: Կանանց ճգնաժամը արևմուտքից ողջ աշխարհ փոխադրելը, մեկն է այն միջոցներից, որն այսօր արևմտյան գերտերությունները մշակութային տարբեր եղանակներով հետապնդում են այն, քանզի նրանք քաջ գիտակցում են, որ կնոջն ընտանիքից հեռացնելով և նրան, որպես ապրանք հասարակությանը ներկայացնելով, կարող են խարխլել այդ հասարակության հավատալիքները:

Իսլամ կրոնի ուսուցումները սկզբից ուղղված են եղել կանանց նկատմամբ գործադրվող անարդարության վերացմանը: Իսլամն ավերեց ցեղային, գենդերային ու ֆինանսական գերակայությունների հիմքը և բոլոր մարդկանց՝ կանանց ու տղամարդկանց դասեց մեկ շարքում: Իսլամ կրոնը միակ առավելությունն ու գերակայությունը համարում է բարեպաշտությունն ու բարոյական արժեքները: Աստված ասում է. -«Ով մարդիկ մենք ձեզ արարել ենք մեկ տղամարդուց ու մեկ կնոջից և ձեզ դասել ենք ցեղերի մեջ, որպեսզի միմյանց ճանաչեք, Ձեր ամենասիրելին Աստծու մոտ նա է, ով ամենաբարեպաշտն է» (Սուրա Հոջարաթ, այա 13): Արարչության կարգը, իսլամ կրոնի ուսուցումները և կնոջ բնազդը հիմնված են այն ինչի վրա, որ ընդգծել է իսլամի հարգարժան Մարգարեն, որն է՝ կնոջ նուրբ ու քնքուշ լինելու փաստը: Իմամ Սադեղն այդ մասին ասել է. -«Իրոք, որ կինը անուշաբույր ծաղիկ է և նրան չի վերապահվում կոշտ ու կոպիտ գործերը»: Իսլամի հայեցողությամբ՝ Կինը ավանդ է ամուսնու ձեռքում և հասարակության մեջ ևս պետք է պահպանվի կոնջ մարդկային արժանապատվությունը, նրա հոգուն անհարիր ծանր ու կոպիտ աշխատանքներ չպարտադրել:

ԻԻՀ իր հիմնադրման սկզբից, Հազրաթ Ֆաթիմային, որպես մուսուլման կնոջ ճշմարիտ և օրինակելի կին է քարոզել: Իսլամական հեղափոխությունից հետո, օրենսդիրների կողմից տարբեր շրջաններում կանանց հարցերը ուշադրության են առնվել և բազմաթիվ օրենքներում քայլեր են արվել կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ թվում կարելի է ակնարկել՝ Իսլամական հանրապետության Սահմանադրության կանանց պաշտպանության մասին 21-րդ հոդվածին և 2004 թ.-ին «Կանանց պատասխանատվությունների ու իրավունքների կանոնագրի» վավերացմանը: Այաթոլլահ Խամենեին այդ մասին ասում է.-«ԻԻՀ կարողացել է հասնել այնպիսի գագաթի, որն է՝ հասարակության ամենազգայուն ու ամենանուրբ հարցերում, իմաստուն ու խոհեմ կանանց դաստիարակությունը»: Առավել դրան Իրանի իսլամական հանրապետությունում, ջանքեր են գործադրվել, տարբեր բնագավառներում օրենքներ սահմանելով նվազեցնել կանանց դեմ բռնություններն ու խոցելի երևույթները:

Այսօր կինը առանցքային հարց է աշխարհում: Կնոջ մեջ կա ներքին ձայն, որին տանում է դեպի մայրական ու ամուսնական պարտականությունների կողմը, ուստի հետևելով Հազրաթ Զահրային և կարևորություն տալով իրենց ամուսնական ու մայրական պարտականություններին, իրանցի կանայք կարողացել են ազդեցիկ դերակատարություն ունենալ հասարակական ասպարեզներում:

Հազրաթ Ֆաթիմայի բարեբաստիկ ծննդայն օրը պատեհ առիթ է բոլորի հատկապես կանանց համար, որպեսզի ուշադրություն դարձնեն նրա անհատականության տարբեր կողմերին և ընդօրինակեն նրան ու կարողանան նշանակալի դերակատարություն ունենալ իրենց մայրական ու բարոյական և հասարակության առաջընթացում:

 


12:25 - 13/02/2020    /    համար : 745434    /    ցուցադրության քանակը : 62