19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Նվիրված «Գեներալ Սոլեյմանիի նահատակության քառասուն օրյակի առիթով


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Նվիրված «Գեներալ Սոլեյմանիի նահատակության քառասուն օրյակի առիթով

 

 

 

 

 

 

Քարասուն օր է ինչ նահատակվել է Իսլամի քաջարի գեներալը: Ամենուր խոսվում է նրա մասին: «Սրտերի արքային սիրահարվելու ժամանակը»  ավելին կծանոթանաք իսլամի քաջարի զորավարի հետ: Այսօր  փետրվարի 13-ը Հաջ Ղասեմ Սոլեյմանիի քառասունօրյակն է

Իրանը սգի մեջ է: Շատ մարդիկ սև զգեստ են կրում:  Հայացքները տխուր են: Միացնում եմ ռադիոն: Հաղորդավարը հղում անելով արտասահմանյան լրատվական կենտրոնին  ասում է. «Գեներալ Սոլեյմանիի նահատակության առիթով, Իսլամական հանրապետության բարձրաստիճան բոլոր դեմքերի և պահակազորի բոլոր միավորների, գրեթէ ողջ հաղորդագրություններում նա անվանվել է «Վիլայաթի զինվոր»: Նահատակված գեներալը, 2017-թ. նոյեմբերին, ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետոԻսլ. հեղափոխության մեծարգո առաջնորդին հղած նամակի վերջում գրել էր . «Ձեր որդի և զինվոր»:

 

Սիրահարվելու հերթը միստիկինն ու բարձրյալինն  է: Հարցը վերաբերում է  վիլայաթը  ընդունողին և վիլայաթի հիմնասյունին: Հնազանդություն և հրամանակատարություն, նույնիսկ ամենամեծ հրամանատարը լինելու դեպքում, քո իդեալի դիմաց, խելացնոր սիրահարի պես կդառանս անհամբեր:

Հաջ Ղասեմը, երբ իր սիրեցյալ առաջնորդի դիմաց էր կանգնում, դառնում էր գլխիկոր և ամոթխած, աչքերը փայլատակում էին, և դեմքին ժպիտը նկատելի էր: Երբեմն առաջնորդի վշտից, նրա աչքերը արցունքով էին լցվում և նրա ուրախությամբ ու վեհությամբ, դեմքի վրա գծագրվում էր պարծանք ու վեհություն:

Լուսանկարիչը, մի նկար է նկարահանել այն պահին, երբ նա հեղափոխության առաջնորդի դիմաց կանգնած մի ձեռքը զինվորական հարգանքի նշան պահած, իսկ մյուս ձեռքն  ի նշան երախտագիտության ու սրտանց հարգանքի դրել է իր կրծքին: Միգուցէ դա համահունչ չէ զինվորական նորմին, սակայն դա վկայում է գեներալի յուրահատուկ համեստությունը, հեզությունը և խորազգաց հարգանքը հանդեպ Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարին:Այդ նկարը բազմիցս է ներկայացվել և ձեռքից ձեռք անցել:

 

Իսլ. հեղափոխության առաջնորդ այաթ. Խամենեին, լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվանից հետո, որպես առաջնորդ և վալի ֆաղիհ, հավատարիմ մնաց նրա գաղափարներին և բռնապետության նկատմամբ անզիջում կեցվածքով և արևմտյան ուժերի սադրանքների նկատմամբ զգոնությամբ, այսօր համարվում է որպես առաջնորդ, ով կարողացել է փշրել գերուժերի սին հզորությունըՆա, իսլամական համայնքի  միասնության և համակրանքի ամենամեծ մունետիկը և ագրեսորների դեմ իսլամական աշխարհի շահերի պաշտպանն է: Հեղափոխության առաջնորդը մուսուլման ժողովուրդների մոտ ինքնավստահությունը հզորացնելով և Մերձավոր արևելքում ու աշխարհում, իսլամական զարթոնքի վրա ազդեցություն թողնելով, տեղեկացրեց նոր մերձավոր արևելքի ձևավորման մասին, որը պատկանում է իսլամինԻմամ Խոմեյնիի կողքին, նա ներկայացրեց կրոնական առաջնորդության և «վալի ֆաղիհ»-ի  հաջողակ  մոդելը՝ արևմտյան մատերիալիստական մտածողության դիմաց:

Հաջ Ղասիմ Սոլեյմանին լավապես ճանաչում էր   իր առաջնորդին և ցանկանում էր, որ բոլորը ճանաչեն նրան  այնպես, ինչպես  վայել էր նրանՀասան Ասադի նահատակության տարելիցին, նա ի սրտե ասաց. «Իսլամական Իրանի կայունությունը և նրա գոյատևումը նրա առաջնորդության շնորհիվ է: Ժողովուրդ, ընդունեք ինձ, ես որևէ կուսակցության կամ խմբակցության անդամ չեմ և ոչ մեկի կողմնակիցը չեմ, բացի նրա, ով ծառայում է իսլամին և հեղափոխությանը: Բայց  իմացեք, ես լիովին և մոտիկից ճանաչում եմ շիա հոգևորականներին: 14 տարի է ինչ այս գործով եմ զբաղված: Ճանաչում եմ Լիբանանի հոգևորականներին, ճանաչում եմ Պակիստանի հոգևորականներին, ճանաչում եմ Պարսից ծոցի տարածաշրջանի թե շիա և թե սուննի հոգևորականներին: Այս բոլոր հոգևորականների ու կրոնագետների գլխավորը, պատմության այն  մեծ մարդն է՝ Այաթոլլահ -օլ- օզմա Խամենեին»:

 

Սուրբ Ղուրանը  վիլայաթը համարում է Աստծու մենաշնորհը, միաժամանակ դա փաստելով նաև Մարգարեի և նրա մաքրամաքուր գերդաստանի համար: Սրբացած  կյանքին հասնելու համար յուրաքանչյուր մուսուլման կարիք ունի առաջնորդի և վալիհի: Մարգարեի  ժամանակ հենց  ինքն էր մուսուլմանների խորհրդանիշն ու առաջնորդը, իսկ իրենից  հետո՝ Մարգարեի առաքելությունը հանձնվեց մարգարեի մաքրամաքուր գերդաստանին, իսկ նրանցից հետո, առաքելությունը հանձնվել է հոգևոր առաջնորդին և ֆաղիհին: Կրոնագետները  անմեղ Իմամի  բացակայության ժամանակ, ղեկավարում են ժողովրդին, Աստծու կողմից վերջին մարգարե Իմամ Մահդին ասում է. «Քաղաքական, կրոնական, տնտեսական, զինվորական, մշակութային, սոցիալական և մի խոսքով նման իրադարձությունների ժամանակ, դժվարությունների կարգավորման համար  դիմեք կրոնագետներին, որոնք բացակայության ժամանակ, իմ կողմից առաջնորդ են Ձեզ համար, Իսկ ես Աստծու կողմից առաջնորդ եմ նրանց համար»: 

Իմամ Ռեզան ևս  ասում է. «Եթե Աստված վստահելի առաջնորդ չնշանակի առաջնորդության ավանդը   վերահսկելու և պահպանելու համար, ապա կրոնն ու դավանանքը  աստիճանաբար կվերանան, և մարգարեի հաստատած օրենքը և աստվածային պատվիրանները փոփոխության կենթարկվեն, և հերետիկոսները կրոնին կավելացնեն ինչ որ բաներ և աթեիստները կրոնից ինչ որ բաներ կկրճատեն և մի խոսքով ճշմարտությունը կխեղաթյուրեն  մուսուլմանների համար»:

Նահատակ Ղասեմ Սոլեյմանին ժպտադեմ  էր և վշտահար, իրանցի էր և այլ ազգությունների հավատարիմ ընկերը, նա գեներալ էր և միաժամանակ պարզ պահակազորային ու բասիջի, այս աշխարհում էր, սակայն հոգին հավիտենականության հետ և լավապես գիտակցում էր, որ աշխարհը մեծագույն առիթն է բարի արարքներ իրականացնելու և լրջագույն մարտահրավերը՝ կապվելու վաղանցուկ աշխարհին: Նա Իմամ Խոմեյնիից սովորել էր, որ հետադիմությունը և թաքֆիրականությունը  նույն ճանապարհին են, ուստի նա իր կյանքի մեծ  մասն անցկացրեց ԻԼԻՊ-ի և թաքֆիրականության  դեմ պայքարի ճանապարհին: Մինչդեռ, նա հեռու էր կարծրամտությունից  և նրա հոգու մեջ ալեկոծվում էր մի տեսակ  խորաթափանցություն և հիմնավորված իմաստություն:

Հեղափոխության առաջնորդը գեներալ Սոլեյմանիին պարգևատրեց «Զուլֆաղար» շքանշանով: Զինվորական շքանշանները և խորհրդանիշները օգտագործվում են Զինված ուժերի անձնակազմի հոգեկանը, ինքնավստահությունը բարձրացնելու և նրանց  խրախուսելու  համար, և դրանք տարբերվում են անձնազոհության, հմտության և ազդեցության տեսանկյունից: Երբ Իսլ. հեղափոխության առաջնորդը մի արարողության ժամանակ «Զուլֆաղար» շքանշանը շնորհելով գեներալ-մայոր Սոլեյմանիին, ասաց. «Աստծու ճանապարհին անձնազոհությունը  նման բաներով հնարավոր չէ հատուցել»: Բարձրյալն Աստված ասում է. «Այն ամենը, ինչ գոյություն ունի Աստծո ճանապարհին, անձնազոհության ժամանակ և Բարձրյալն Աստված այն շնորհում է Աստծու ճանապարհին իր կյանքը և գույքը նվիրածին, այն դրախտն է և Աստծու գոհունակությունը: Այն ամենը ինչ մենք ունենք, դա լինի բանավոր շնորհակալություն հայտնելը, թե գործով շնորհակալ լինելը, թե մեր շքանշանը. և թե այն աստիճանը, որ նվիրում ենք, դրանք բոլորը կարելի է գնահատել աշխարհիկ կյանքում, սակայն չի կարելի գնահատել Աստվածային և երկնային կյանքում: Փառք Բարձրյալին, որ, մեր շատ սիրելի եղբորը, պրն. Սոլեյմանիին այս բախտավորությունն է շնորհել: Նա բազմիցս իր կյանքով դիմակայել է  թշնամու ներխուժումներին: Հուսանք որ Բարձրյալն  Աստված վարձահատույց կլինի նրան, կյանքը դարձնելով երջանիկ և կընդունի նրան որպես նահատակ, իհարկե ոչ հիմա: Դեռ իսլ. հանրապետությունը տարիներ նրա հետ գործ ունի: Սակայն նրա վերջը թող ավարտվի նահատակությամբ, Շնորհավոր լինի Ձեզ:»:

Գեներալ  Հաջ Ղասեմ Սոլեյմանին  ուներ զարմանալի անհատականություն, բարի էր և պատկառելի, վճռական և սրտամրմուռ, ջանասեր և նրբանկատ, խստապահանջ և առատասիրտ, միստիկ և մուջահիդ, գիտնական և ուսանող, «քաղաքական դեմք   և քաղաքականությունից խուսափող»: Այսպես էր, որ  հեղափոխության  առաջնորդը սիրում էր նրան և հնարավորության դեպքում համբուրում նրա  դեմքը: Երբ նահատակվեց Գեներալ Սոլեյմանինհեղափոխության առաջնորդի սգո  պատգամը նման էր հազրաթ Ալիի խոսքերին: Երբ Իմամ Ալին  սգում էր իր հավատարիմ և խիզախ զինակից  «Մալեք Աշտար»-ի համար, ասաց. «Իմացեք, որ Մալեք Իբն Հարեսը, ավարտեց իր աշխարհիկ կյանքը, իր ուխտը կատարեց և շտապեց հանդիպելու Բարձրյալին: Աստված Մալեքի հոգին լուսավորի,եթե  լեռ լիներ, կլիներ անհասանելի, հեռահար և բարձրաբերձ լեռ: Եվ եթե քար լիներ, ամուր ժայռի կնմաներ»: Իբն Աբի Ալհադիդը իր գրքում գրել է. «Իմ կյանքով խոստովանում եմ, որ Աշտարը արժանի էր այս գովասանքին, քաջարի, հզոր, ներող, վեհանձն, համբերատար, պերճախոս և բանաստեղծ, մեղմ էր և միաժամանակ կոպիտ: Զայրույթի պահին կոպիտ էր և մեղմության պահին շատ հեզասահ ու մեղմ»: 

 

Նահատակ Ղասեմ Սոլեյմանին, ուրբաթ հունվարի 3-ի առավոտյան հասավ իր վաղենի երազանքին: Եվ ինչ լավ ճանաչեց իր ուղին և լավապես իրականացրեց իր պարտքը:

Նա իմացավ, որ աշխարհը հանդերձյալ կյանքի ագարակն է և ամենադժվար ցանքսը, ճնշումներին դիմակայելն  է, իսկ առավելագույն շահը նահատակությունն է:

https://parstoday.com/hy/radio/uncategorised-i115570

 

 


11:34 - 13/02/2020    /    համար : 745427    /    ցուցադրության քանակը : 64