19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Սիրակ Մելքոնյանից մինչև Լորիս Ճգնավորյան. Իրանում կանցկացվի «Իրանահայեր» ցուցահանդեսը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Սիրակ Մելքոնյանից մինչև Լորիս Ճգնավորյան. Իրանում կանցկացվի «Իրանահայեր» ցուցահանդեսը

«Իրանահայեր» ցուցահանդեսի շրջանակներում, որը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 25-ից մարտի 27-ը, կներկայացվեն Իրանի հայկական համայնքի արվեստագետների՝ Էստամպ գրաֆիկական արվեստի, լուսանկարչության և քանդակագործության գործերը: Վերոնշյալ ցուցահանդեսի շրջանակներում արվեստի գործերի կողքին կներկայացվեն նաև հայ համայնքի ականավոր երաժիշտների և կատարողական արվեստի ներկայացուցիչների կյանքը, ստեղծագործություններն ու նրանց դերակատարումն Իրանի արվեստի զարգացման գործում: 

Ցուցահանդես շրջանակներում իրենց գործերը կներկայացնեն՝ Էդման Այվազյանը, Զավեն Այվազյանը, Սիմոն Այվազյանը, Սերժ Ավագյանը, Արման Ստեփանյանը, Ռազմիկ Օհանյանը, Լոլիտա Բաղդասարյանը, Սոնիա Բալասանյանը, Ադիկ Բաղոսյանը, Ալբերտ Բիգջանին, Լիլիթ Տերյանը, Լորիս Ճգնավորյանը, Րաֆֆի Դավթյանը, Գառնիկ Տեր- Հակոբյանը, Սմբատ Տեր Կյուրեղյանը, Էդնա Զինալյանը, Վարհան Սահակյանը, Եսայիա Շահիջանյանը, Միշա Շահբազյանը, Արբի Քեշիշյանը, Մարկո Գրիգորյանը, Սիրակ Մելքոնյանը, Ադենա Միրզախանյանը, Վահիկ Հարութունյանը, Լևոն Հաֆթվանը, Երվանդ Նահապետյանը և Սեդրակ Նազարյանը: 

Ցուցահանդեսը կազմակերպվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան, Իրանի հայկական համայնքի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի և «Մանուկյան» թանգարանի համագործակցության արդյունքում: Բացման արարողությանը, որը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 25-ին «Մեհրսան» պատկերասրահում, ներկա կլինեն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը: Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլորի համար:


08:53 - 13/02/2020    /    համար : 745415    /    ցուցադրության քանակը : 20