18/01/2020

հայերեն فارسی

Երբ է ունկնդրել այս փուչ աշխարհը իմ դարդ ու ցավին, Ամեն պտույտին կրակ է նետել վառված իմ սրտին, Մի կյանք ապրեցի`ցավ ու տանջանքով, հոգսերով լեցուն. Չեղավ գեթ մի օր, որ այս պտույտը իմ սրտով լինի: (ԲԱԲԱ ԹԱՀԵՐ)
Բովանդակություն
Clock
News > ԱՂՋՆԱԿԸ ԵՎ ՆԱՐԳԻԶ ԾԱՂԻԿԸ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ԱՂՋՆԱԿԸ ԵՎ ՆԱՐԳԻԶ ԾԱՂԻԿԸ

ՄՈՀԱՄՄԱԴ ԱԲԱԴԻ

Աղջնակն օրվա գործերից հոգնած նստեց պարտեզում: Մի լա՜վ  սոված էր: Նարգիզ  ծաղիկն ասաց. ՙԵրանի՜ թե քո տերևները քնջութի հաց  լինեին: Տա՜ք-տաք: Բայց, ափսո՜ս, քո տերևներն  ուտել չի լինում՚:

Նարգիզ  ծաղիկն ասաց. ՙՀամով հաց  հացթուխն է թխում:

Ինձ նրան նվիրի՛ր։ 

Աղջնակը դրամի  հետ   միասին հացթուխին նարգիզ ծաղիկ տվեց: Հացը մի բարի մարդու ձեռքերի ջերմություն ուներ: Հացթուխն ասաց. ՙԱլյուրը ցորենից  են ստանում:  Ցորենը հողագործն է աճեցնում: Ծաղիկը նրան նվիրիր՚:

Ցորենի արտն արևի պես փայլուն  էր:

Հողագործն իր ճակատի քրտինքը մաքրեց և ասաց. ՙՀողն է ինձ  ցորեն պարգևում: Ծաղիկը  նրան նվիրի՛ր՚: Աղջնակը ծաղիկը հողին դրեց: 

Հողն ուժեղ ձայնով ասաց. ՙԱմպն է ինձ ոռոգում: Եթե նա ինձ ջուր չտա, ես ծարավ կմնամ: Ծաղիկը նրան նվիրի՛ր՚:

Աղջնակն ամպի վրա նստեց:  Քամին աղջկա մազերը շոյեց: Ամպն ասաց. ՙԵս ծովից եմ առաջանում: Եթե ծովը երկնքին  գոլորշի   չպարգևի, ես  գոյություն չեմ  ունենա:   Ծաղիկը նրան նվիրիր՚:

Ամպն  աղջնակին  իջեցրեց ծովի  ափին: Ալիքները նրա ոտքերին խուտուտ տվեցին: Աղջնակը ծիծաղեց և ոտքերը  հետ քաշեց: Ալիքն ասաց. ՙԵթե արևն ինձ վրա ընկնի, ոչ մի գոլորշի  էլ չի  գնա երկինք և ամպ չի  դառնա: Ծաղիկը  նրան նվիրի՛ր՚:  Աղջնակն իր  ձեռքն  արևի լույսի  տակ պահեց: Նրա ձեռքերը լուսավորվեցին:

Արևն ասաց. ՙԵս ամբողջ աշխարհին եմ լուսավորում:  Ցամաքի ու ջրի վրա: Բայց ծովն առաջանում է փոքրիկ աղբյուր ներից: Ծաղիկը նրան նվիրի՛ր՚: 

Աղջնակը նարգիզ ծաղիկն աղբյուրին հանձնեց:  Աղբյուրը նրա  ձեռքերը համբուրեց: Աղջկա պատկերն աղբյուրում հազարավոր մասերի վերածվեց, և ջուրը տարավ:

Աղջնակն ասաց. ՙԱյս ծաղիկն ում տվեցի, ինձ ասաց, որ այն հանձնեմ ուրիշին: Այսպիսի նվիրատվության գաղտնիքն ինչո՞ւմն է՚:

Աղբյուրն ասաց. ՙՆվիրատվության սկզբնաղբյուրն Աստծո   բարեհաճությունն   է:   Աստծո բարեհաճությունից   է,  որ կյանքը շարունակվում է: Ես այս ծաղիկն ինձ հետ  ծով կտանեմ: Քո  ծաղիկն ամպ կդառնա, որպեսզի հողեր ոռոգի: Նա թարմ հացի բույրով ցորենի արտ կդառնա՚:

Ամբողջ գիշեր անձրև  եկավ: Եվ քանի դեռ աղջնակն արթուն  էր, նայում  էր անձրևի  կաթիլներին,  որ  պատուհանի ապակուն էին դիպչում:

Հաջորդ օրը, առավոտյան, աղջնակի պատուհանի ետևում մի ծաղիկ  էր բուսնել:

 

Իրանական մանկական պատվածքներ

Ժողովածուն հրատարակության է պատրաստել`

Վրեժ Փարսադանյանը

 


14:18 - 14/01/2020    /    համար : 742841    /    ցուցադրության քանակը : 2