18/01/2020

հայերեն فارسی

Երբ է ունկնդրել այս փուչ աշխարհը իմ դարդ ու ցավին, Ամեն պտույտին կրակ է նետել վառված իմ սրտին, Մի կյանք ապրեցի`ցավ ու տանջանքով, հոգսերով լեցուն. Չեղավ գեթ մի օր, որ այս պտույտը իմ սրտով լինի: (ԲԱԲԱ ԹԱՀԵՐ)
Բովանդակություն
Clock
News > ԱԼԻ-ՄՈՀԱՄՄԱԴ ՄՈԱԴԴԱԲ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ԱԼԻ-ՄՈՀԱՄՄԱԴ ՄՈԱԴԴԱԲ

 

 

(1976)

 Երկեր՝ «Նոյյան որդու սիրայինները», «չկա որեւէ ծաղկի բուրմունք», «Կերպարների ծիրկաթինը», «Արհեստավարժ մեռյալներ», «Ալի- Մոհամմադ մոադդաբի ստերը»...

 

  

***

Ձայնասփյուռ ռադիոն

Քթի տակ կարդում է

Անվտանգության խորհրդի հայտարարությունը...

Սրտիս ընդմիշտ

Բոցկլտող կրակի պես

Շարժուն եմ  օջախումս։

Ծննդավայրիս արթուն դաշտերում,

Ձյան բարակ թաղիքի տակ պառկած են

Ճակնդեղի անպտուղ ածուները՝

Կոտրված ժանիքները

Տրակտորի,

Եվ այն քարը, որով քեռորդիս գլուխս կոտրեց:

Ռադիոն քթի տակ Անվտանգության խորհրդի

Բանաձեւն է կարդում.

Երկվորյակ դամբարանները

Պառկել են անտարբեր

Այն բլրի վրա,

Որ արթուն հենվել է արթուն մի լեռան,

Եվ ամեն գարնան նահատակ հորեղբորս

Տղաների անուրջները

Գլխովն է տալիս...

Հազա՜ր կարմիր կակաչի պես,

Որ եղբայրս ցույց տվեց նրանց

«Յոթ եղբայր»,

Երբ առաջին անգամ վերադարձավ սպայական

Դպրոցից...

Ձայնասփյուռը քթի տակ

Անվտանգության խորհրդի

Հայտագիրն է կարդում,

Խռխռացնում է մի դիզելի շարժիչ,

Ու քնատում են էլեկտրասյուները

Ջրի առուն վերածել են խողովակի,

Բայց դեռ արթուն է

Ինձ պես, որ թեհրանցի եմ դարձել,

Բայց արթուն եմ դեռ.

Արթուն եմ եւ բան չեմ ասում

Այն ծաղկի պատճառով,

Որի քունն է տարել ծաղկամանի մեջ.

Այն մանկան համար, որ նիրհել է իմ գրկում,

Եվ այն աղավնիների, որ նստել են ուսերիս:

 

Ես թեհրանցի եմ դարձել,

Բայց արթուն եմ դեռ.

Շարժուն եմ միշտ

Օջախումս,

Բոցեր, բույսեր, որ այրվում են

«Սասան» տասը հարկանոց հիվանդանոցի

Ծաղկամանների մեջ։

 

Բողբոջներ, որ հոտոտել են

Քիմիական պատերազմի վիրավորները

Եվ բոցկլտում է մի վարդ,

Քիմիական մի նահատակի

Գերեզմանին։

Ռադիոն քթի տակ կարդում է հայտագիրը

Անվտանգության խորհրդի,

Արթուն եմ, եւ պառկել են

Մեծն Կյուրոսի ոսկորները։

Արթուն եմ, եւ արթուն է

Մի դեղին շուն վերի հարկի արբանյակում,

Արթուն եմ,

Ու սրսկվող թմրամոլը քնատ շրջում է

Ներքնուղում,

Արթուն եմ, եւ արեւն արթուն է

Երկրագնդի մյուս կողմում՝

Ամերիկայի գլխավերեւում։

 

Արթուն առավոտն է գալիս,

Եվ առանց նկատառման արթնացնում

Արեւելքի քարտեզի

Գծագրումները:

 

Այնժամ «Թորբաթե ջամ»-ի ծառերը

Դուրս են գալիս ձյունե թաղիքից.

Համաքաղաքացիներս գալիս են իրենց թառերով,

Հորեղբորս որդիները դրոշներով՝ գերեզմաններից,

Խորամաբադցիները բորուջերդցիների հետ

Կատակելով,

Եվ Սաթթար Խանն ու Բաղեր Խանն են գալիս

Այն լեռների հետ, որ ինձ բարեւեցին:

 

Երբ օդանավի պատուհանից դուրս նայեցի,

Որ Թավրիզը տեսնեմ՝

Վագրերն էին գալիս Բանգլադեշից,

Ու եղնիկները՝ Քաշմիրից,

Եվ Սեյեդ Աբբաս Մուսավիի որդին,

Մանկահասակ նահատակների մի զորքով՝

Լիբանանից։

Սկսում է հոսել Կասպից ծովը

Ու լցվում Պարսից ծոց.

Ոգեւորված գալիս է նաեւ Ուրմիա լիճը

Եվ մրցակցում են փոթորիկները

Քրիստափոր Կոլումբոսի,

Ոչ թե Ամերիկան հայտնագործելու,

Այլ հարցում անելու, թե՝

Ինչո՞ւ է իր անունը 50 տարուց ի վեր

Գալիս մեր ռադիոների լարերի մեջ,

Ու մեր քաոսներում ու երազներում,

Ինչո՛ւ են 25 տարի շրջափակման ենթարկել

Մեր մանուկների ոտքերն

Ու թեւերն աղավնիների՜...  

  ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ

 


08:55 - 14/01/2020    /    համար : 742794    /    ցուցադրության քանակը : 7