18/01/2020

հայերեն فارسی

Երբ է ունկնդրել այս փուչ աշխարհը իմ դարդ ու ցավին, Ամեն պտույտին կրակ է նետել վառված իմ սրտին, Մի կյանք ապրեցի`ցավ ու տանջանքով, հոգսերով լեցուն. Չեղավ գեթ մի օր, որ այս պտույտը իմ սրտով լինի: (ԲԱԲԱ ԹԱՀԵՐ)
Բովանդակություն
Clock
News > ԱԲԴՈԼՀԱՄԻԴ ԶԻԱՅԻ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ԱԲԴՈԼՀԱՄԻԴ ԶԻԱՅԻ

 

(1975)

Երկեր՝ «Բառերի հերթագայության մեջ», «Լիբերալ Լեյլիներ», «Հենց այս հասարակ հրաշքները», «Մի ըմբոստի սիրայինները»

  

ԱԲԴՈԼ ՀԱՄԻԴ ԶԻԱՅԻ

 1

Առլեցուն եմ

Բողբոջների ճերմակ լուսաբացով,

Ու քայլ եմ դնում

Այն առվակի ուղղությամբ,

Որ միանում է

Վարդերի ձորակին:

 

Սիրահարությամբ

Շնչում եմ ուրիշ երկնքի տակ,

Եվ մի այլ երկրի մեջ,

Ուր ո՛չ քո վարսերն են ճերմակում,

Ո՛չ իմ բանաստեղծություններն

Ենթարկվում աքսորի

Ու չարչարանքի...

 

Արտասվելով արթնանում եմ՝

Բառերի

Կիսատ իմ երազից:

 

2

Երջանկության հիմար աղոթքներ շուրթերիդ,

Ննջում ես անփակ կոպերով,

Անլուսամուտ մի սենյակում,

Որի հինգերորդ պատը...

Ե՜ս եմ:

  ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ

 


08:52 - 14/01/2020    /    համար : 742793    /    ցուցադրության քանակը : 7