27/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՍԵՐԸ ՍԱԱԴԻԻ ԳԱԶԵԼՆԵՐՈՒՄ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՍԵՐԸ ՍԱԱԴԻԻ ԳԱԶԵԼՆԵՐՈՒՄ

Այսօր աշխարհում ոչ մի յոթ երկիրԱռանց   /  Սաադու չի անում ժողով

  هفت کشور نمی کنند امروز   /  بی مقالات سعدی انجمنی

 

 Շեյխ Մոսլեհեդդին Մոշրեֆեբնե Աբդոլլահը՜ որն աշխարհին հայտնի է Սաադի Շիրայի գրական կեղծանվամբ դեռևս 7-րդ

 

դարում համաշխարհային համբավ էր վայելում՜  իսկ նրա գրքերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ

 

լեզուներով։  Նրա խոսքն ու բանաստեղծությունները զարդարում են բազմաթիվ հավաքներ և միջոցառումներ։

 

Նրա միայն

 

            Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում,

 

            Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում,

 

            Եթե   մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով,

 

            Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով,

 

            Եթե լինես ուրիշների տանջանքներին անտարբեր,

 

            ճիշտ չի լինի, եթե կրես  մարդ անունը պատվաբեր:

 

 

 

 

 

 بنی آدم اعضای یکدیگرند

 

 

 

 که در آفرینش ز یک گوهرند

 

 چو عضوی به درد آورد روزگار

 

 

 

 دگر عضوها را نماند قرار

 

تو کز محنت دیگران بی غمی

 

 

 

نشاید که نامت نهند آدمی

 

 

 

 

 

 

 

երկտողը, որը կրոնական խրատ ունի, կարող է հանդիսանալ բազմաթիվ համաշխարհային խնդիրների լուծմանբանալի։ 

 

 

 

ՍԱԱԴԻ

 

(1227-1312)

 

 

 

Եթե ընդունենք, որ մշակույթը մարդկային ինքնության ամենացայտուն դրսևորումն է, ապա կարող ենք վստահասել, 

 

որ ցանկացած ազգի կրոնական, գիտական, գրական, միստիկական և արվեստի խոշոր դեմքերն իրենց ուրույնտեղն

 

 են գրավում մարդկության պատմության մեջ։ Հետևաբար, մեծերին ճանաչելն ու նրանց կյանքի լուսավոր և

 

 մութկողմերն իմանալը կօժանդակեն ավելի խոր թափանցել այս աշխարհի զաղտնարանները և ավելի խելամտորեն կանխելապականված մշակույթների ներթափանցումը մարդկային հասարակություն։ Բոլոր ժամանակների խոշորագույնմարդկանց կյանքը պետք է օրինակ դարձնել սե­րունդներին դաստիարակելու համար և նրանց մղել ոչ թե տարբերազգերի ու ցեղերի անկախության սահմանափակման,

 

 այդ ժողովուրդներին միմյանց դեմ մղելու և տարանջատելու, այլմերձևցնելու հունը։ Իսկ Սադին այն գրողներից

 

 էր, որր ժողովուրդների նիջև բարեկամության սերմեր էր շաղ տալիս։ Նաիսլամա­կան քաղաքակրթությունը և մշակույթը զարգացնող գործիչներից էր, որ դարեր շարունակ փայլել ու դեռփայլում է 

 

պարսից գրակա­նության երկնակամարում։

 

Նման խոշոր մարդուն հակիրճ ներկայացնելր այնքան էլ հեշտ չէ։ Սաադին այն եզակի դեմքերից է. որի խոսքից Աստծո սերն է բուրում, նրա գրչից իմաստության, բարոյականություն, ոգևորություն, քաղաքակրթություն, և ճիշտ ապրելու ոճն է հորդում։ Նրա գունեղ կերպարը, որ հազարամյա պատմության խորքերից է շո­ղարձակում, ինքնին խոսուն է : Հարկավոր է նրա օդով շնչել,  նրա հետ միասին զեփյուռի պես  ուռենու վարսերն ու ծաղիկներր շոյելով անցնել «Բուսթանով», նրա «Գոլեսթանից» կլանել վարդերի բույրը, նրա քնքուշ գազելներով  ճաշակել  սիրո վեհությունը, նրա քասիդներով զգալ արիության ու փրկության  բերկրանքբ և արյան նման հոսել նրա խոսքի

 

երակ­ներով, որպեսզի նրան ճանաչել ըստ արժանվույն։

 

Աբու Աբդոլլահ  Մոսլեհ էդ-դին Սաադի Շիրազին (Սաադի) պարսից գրականության չորս հիմնական սյուներից մեկն է։  Նա ծնվել է Շիրազում, 7-րդ դարի սկզբում (13-րդ դար ), ծնվել է  մի այնպիսի դա­րաշրջանում, երբ ճակատագրի դաժան բերումով, մոնղոլական բարբարոս ցեղերը ներխուժեցին և ավերեցին Իրանը՝  ժամանակի մշա­կույթի և իսլամական  քաղաքակրթության դրոշակակիր երկիրը։

 

Կարծես ճակատագիրն այդ հայրենասեր զավակին փայփայել Էր, որպեսզի նա, ահավոր արյունահեղությունիցհետո

 

 մշակույթը փրկեր քայքայումից։ Պատահական չէ, որ նա ծնվեց բարե­

 

պաշտ, աստվածաբան գիտնականներիընտանիքում։

 

 

 

Բարեպաշտներ են գերդաստանիս անդամները ողջ,

 

Սիրուդ ուսացիչն է ինձ բանաստեղծ կարգել։

 

 

 

Սաադին իր սկզբնական կրթությունը աոացել է Շիրազ քաղա­քում։ Երիտասարդ հասակում մեկնել է Բաղդադ, սովորել Է տեղի «Նիզամիե» դպրոցում։ Ուսումը կատարելագործելու նպատակով աշակերտել Է ժամանակի խոշորագույն գրականագետ - աստվածաբան Աբոլֆարաջ Էբնե Ջոզիին և հանճարեղ սուֆի Օմար Էբնե Մոհամմադ Սոհրվեվարդիին։ Նա «Գոլեսթան» և «Բուսթան» երկե­րում երախտագիտությամբ է հիշատակել իր երկու անվանի ուսու­ցիչներին առաջինին կոչելով «Շեյխ» կամ «մորաբի» (դաստիա­րակ), իսկ երկրորդին   «իմաստուն Շեյխ, Մորշեդ»։

 

Սաադին մի քանի տարի Բաղդադում ապրելուց և սովորելուց հետո սկսել է իր երկարատև ճամփորդությունների

 

շարքը։ Շամում, Հիջազում, Լիբանանում և Ռոմում (Փոքր Ասիա) հանդիպել է նշանավոր բազմաթիվ գիտնականների, 

 

քարոզներ ու խրատներ կարդալով գրավել է շատերի ուշադրությունը, ծանոթացել է տարբեր մարդկանց, մշակույթներիև ավանդույթների հետ, «հասկեր քաղել» այստեղից ու այնտեղից և այդ բոլորն արտացոլել է իրստեղծագործություններում։

 

 

 

Ալամ–աշխարհ պտույտ եկա,

 

Հազար տեսակ մարդ տեսա։

 

Ամեն  մեկից օգտվեցի,

 

Ամեն կալից հասկ քաղեցի։

 

 

 

Եվ անվարձ գրողն աշխարհ տեսնելով սիրահարվե­լով ու գիտելիքների հարուստ պաշար ձեռք բերելով ՝ վե­րադառնում է Շիրազ։ Նրա վերադարձը համընկնում է Աթաբեկ Աբուբաքր էբն, Սաադ Զաքանիի, ապա նրա որդու՝ Սաադի իշխանության տարիների հետ։  Բանաստեղծը թե մեկին և թե մյու­սին հարգել ու սիրել է և հենց այդ պատճառով էլ նրանց է նվիրել իր երկու գլուխգործոցները «Բուստանը»՝ հորը, իսկ «Գոլեսթանը» որդուն... Սաադին վախճանվել է 691–ին(1312 թ.), ոմանց կարծի­քով 690–695–ին։ Նրա դամբարանը «Սաադիեն» այժմ համարվում է Շիրազ քաղաքի ուխտատեղերից մեկը։

 

Սաադին այն եզակի պարսիկ ստեղծագործողն է, որր հավասա­րապես փայլել է և՜ արձակում, և չափածոյում։ Նա ավելի կուռ ու վարպետորեն է գրել, կարողացել է ներկայացնել պարզ, սահուն և հավասարակշռված խոսք։ Շատերն են փորձ արել մտնելու նրա գրական ասպարեզը, բայց բոլորն էլ  ինչ-որ առումով տեղի են տվել մեկը զիջել է արձակում, իսկ մյուսը չափածոյում։

 

Պատահական չէ, որ Սաադիի ստեղծագործություններն իրան

 

ցիների կողմից ամենաշատ ընթերցվողներն են, իսկ նրա լեզուն, ոմանց կողմից համարվում է արդի պարսկերենի հիմքը։

 

 Նրա բազ­մաթիվ մտքեր վեր են ածվել թևավորխոսքերի.

 

 

 

Երբ լեռներում առատ անձրև չի տեղում,

 

Տիզրիսն անգամ ցամաքում է իր տեղում։

 

 

 

Կամ

 

Ում վարժեցրի ճիշտ գործածել նետ ու աղեղ,

 

Ինձ շփոթեց որպես թիրախ մի ահեղ։

 

 

 

Կամ

 

Լավի փայլը չի զարդարի չարածնունդ տմարդին,

 

Վատին կրթել կնմանի ընկույզ դնել գմբեթին։

 

 

 

Կամ

 

Երբ ջինջ հոգին պատրաստ լինի այս աշխարհից մեկնելու, Միևնույնն է՝   գահի վրա,  թե՞ գետնին է մեռնելու։

 

 

 

 

 

 

 

ՍԱԱԴԻԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. «Բուսթան»։ Գրվել է 1276–

 

ին։Չափածո հեքիաթների ժողովածու է։  Սա կարելի է համարել գրականության եզակինմուշ, որն իր մշտական տեղն է 

 

գտել պարսկական գրականության գանձա­րանում։

 

«Բուսթանը» Սաադիի երազած աշխարհն է, նրա իղձերի ու տենչանքների աշխարհը։ Եվ, վերջապես, մի աշխարհ, 

 

որնառաջին հերթին հիմնված է արդարության վրա։ «Բուսթանի» տասը 

 

գլուխ­ների հիմքում ընկած են բարության, սիրո, հեզության, գոհունակության, բավարարվածության, ողջամտության, 

 

ապաշխարհության և փառաբանությանգաղափարները։ Գրքի ենթախորագրերը Սաադիի մտավոր աշխարհի և 

 

հոգեկերտվածքի վառ արտահայտու­թյուններնեն, իսկ նրա «արդարության» պահանջն իր և իր 

 

ժողովրդի ապրած արյունոտ ժամանակների թելադրանքն է։ Կարճասած, նա «Բուսթանով» մի այնպիսի դաֆթար բացեց, 

 

որի ցանկացած տողում հենց ինքն է Սաադին, մարդն իրաշխարհայացքով։

 

 

 

2. «Գոլեսթան»։ «Բուսթանի» ծաղիկները դեռ կատարելության չէին հասել, երբ Սաադին հրապարակեց իր գլուխգործոցը

 

«Գոլեսթանը», որը հանգավորված արձակի եզակի նմուշ է և ինչպես ինքն է ասում.

 

 

 

Ինչիդ են պետք պոկված վարդերն այս զառամ,

 

Վերցրու մի թերթ «Գոլեսթանից» անթառամ։

 

 

 

«Գոլեսթանն» անշուշտ, առաջին գրքի շարունակությունն է 

 

արձակ հանդերձանքով և բովանդակության այնտարբերությամբ, որ «Գոլեսթանի» աշխարհում առավելությունը տրվում է 

 

«կեցությա­նը», քան «պիտի»ներին։ Այլկերպ ասած «Գոլեսթանը» մի շոշափելի աշխարհ է, որը կառուցված է ոչ թե 

 

«ցանկությունների», այլ հասարակական ևպատմական ճշմարտությունների հիման վրա։  Սաադիին հաջողվել է այն հսկայածավալ պաշարը, որ կուտակվել Էրբազմաթիվ ճամփորդությունների, հասարակ ու մեծ մարդկանց հետ շփումների և   տարբեր  մշակույթների  ուսումնասիրության ընթացքում, իր բնատուր ընդունակությամբ, նրբահայացությամբ և  աշխարհընկալմամբ  միահյուսել  ու «Գոլեսթանում» այդ բոլորը մատուցել իմաստուն և ուսանելի հե­քիաթների տեսքում (բացինախաբանից    և վերջին 8–րդ գլխից)։ «Գոլեսթանը» շատ արժեքավոր գործ Է, սակայն անհրաժեշտ Է այն խորությամբուսումնասիրել։

 

Այսքանով հանդերձ, «Գոլեսթանն», անտարակույս, դասվել ու դասվում Է բոլոր ժամանակների գրականգլուխգործոցների շար­քը։ Պարսից գրականության մեջ «Գոլեսթանի» հայտնությունը բեկումնային նշանակությունունեցավ, քանի որ Երկար ժամա­նակ արձակ երկը, որր մտքերի ու նպատակների փոխանցման ու­ղիղ և ամենահզորմիջոցն Է, պարսից գրականությունից մասամբ դուրս Էր մղվել, իսկ ընթերցողր հեղինակի միտքն ըմբռնելու հա­մարստիպված Էր բազմաթիվ մութ խորխորատներ անցնել։ Ահավասիկ, «Գոլեսթանը», ինչպես մի պայծառ աստղ, ծագեց ումկրատեց գիշերվա խավարը և հուշեց, որ կարելի Է գրել պարզ, բայց գեղեցիկ։

 

Ինչևէ, «Գոլեսթանի» լեզուն պարզ է ու հստակ։ Սաադին իր ստեղծագործություններում ինքնաբերաբար ամենագեղեցիկբա­ռերն է ընտրել, ավելի լավ շարահյուսել և դա զուգակցել է խոսքի երաժշտականության հետ, մի այնպիսի սքանչելիալիք ստեղծելով, որն անսահման հոգեթով է։ Երկար ու ձիգ տարիները ոչ միայն հետք չեն թողել այդ լեզվի վրա, այլ, ընդհակառակը նպաստել են, որ այն իր իսկական տեղը գտնի։

 

Յ.Քասիդներ (Ներբողներ)։ Սաադին իր ուժերը փորձել է նաև այս ասպարեզում։ Արդարության դեմ չմեղանչելու համարպետք է ասել, որ նրա ներբողները զիջում են մյուս երեք ոճերով գրված ստեղծագործություններին։

 

Նրա պարսկերեն լեզվով զրված ներբողները (ունի նաև ներ­բողներ արաբերենով) կարելի է բաժանել երկու մասի։Առաջինն այն գործերն են, որոնք արտացոլում են նրա բանաստեղծական հմայքը , և երկրորդը որոնք ձոնել է էմիրներինու թագավորներին։

 

Մասնագետները քննադատելով Սաադիին, գտնում են, որ վեր­ջիններիս ստեղծումը հարիր չէր արդարատենչ գրողին։Սակայն պետք է նշել, որ այս ներբողների մեջ ավելի ցայտուն է երևում գրող-բանաստեղծի հոգու վեհությունն ուզատատենչությունը։ Այնտեղ, ուր թրի սուր ծայրը չի շոշափում սեփա­կան  պարանոցի  նրբերակնհրը, կարելի  էբղավոցնհրով երկինք պատռել... Սակայն Սաադիին շատ ավելի խելա­ցի է, քան ոմանք ենթադրում են։ Նասուլթաններին    գովերգելուց առաջ, նրանց խրատում   և հորդորում է հեռու մնալ կեղեքումներից ուհարստահարումներից...

 

 

 

Աշխարհը փուչ է, թագավորները կանգնած են հերթի,

 

Ով դու տիրակալ, արդ հերթը քոնն Է, դե արդար դատիր։

 

 

 

4. Գազելներ։ Սաադիի ժամանակաշրջանն այնպիսին Էր, որ մի կողմից ներբողներն Էին արժեզրկվում, իսկ, մյուսկողմից, գազելն Էր հասնում կատարելության։ Այս առումով դոկտոր Սիրուսը նշում Է. «Վերջապես յոթերորդ դարումգազելը հասավ Սաադիին և այսպիսով հանգեց մի կարևոր ու նրբին հանգրվանի։ Նա, աչքի տակ ունենալով Սանաիի, Անվարիի և Զահիրի գազելների ոճը, իր երկե­րի լեզուն հասցրեց լիարժեքության։ Իսկ, մյուս կողմից, ուշադրու­թյունդարձնելով սուՖիզմի գաղափարախոսությանը, որն արդեն բավարար մակարդակի վրա Էր, գերագույն իմաստհաղորդեց նրանց»։

 

Սաադիի գազելների յուրահատկությունների բացատրությունն այնքան Էլ հեշտ չէ, բավական է ասել միայն, որ նրակախարդական խոսքի հմայքը բոլորն են զգում, ընկալում, քանի որ դա հենց այն լեզուն է, որով խոսում են բոլորը, բայցմեկնաբանել ոչ-ոք ի վիճակի չէ։ Անվանի գիտնական Ալի Դաշտին գրել է. «Սաադին իրենից հետո լույս աշխարհ եկողքնարերգուներին պարզապես շփոթեցրել է։ Բոլորը  փորձել են նրա ոճով գրել, բայց մոլորվել ու ծիծաղի առարկա ենդարձել։ Երևի նրանք էլ են մտածել, որ բոլոր այն բառերը, որոնցով խոսել է Սաադին, իրենք էլ գիտեն, գուցե դեռավելին, հապ... Այո, գիտեն, բայց դրանք նրբորեն շարադրելու, կողք-֊կողքի հյուսելու գաղտնիքը չեն իմացել։

 

 

 

 

 

ՍԵՐԸ ՍԱԱԴԻԻ ԳԱԶԵԼՆԵՐՈՒՄ

 

Այն ընթերցողը, որը հաստատակամ ոտք է դրել Սաադիի մշտա­դալար «Գոլեսթանն» ու «Բուսթանը» և միևնույն ժամանակ զգա­ցել էայդ երկուսի անզուգականությունը, երբ հասնում է նրա գազելներին, զգում է, որ հայտնվել է մի ուրիշ ավելի թարմ օդով ու բույրովհագեցած աշխարհում, որտեղ սիրո զեփյուռն է մեղմորեն շշնջում։

 

Սաադիի յուրաքանչյուր գազելը մի ամենացույց հայելի է, որտեղից երևում է նրա սիրահարվածների հոգին։ Իսկապես, ո՞րն էՍաադիի հոգու էությունը, ի՞նչ խորհուրդ ունի այն երգը, որ անս­պառ հնչում է Սաադիի սքանչելի  ստեղծագործություններում։

 

Ի՞նչպես կարելի է թափանցել նրա էության ամենախորունկ ան­կյունները և ըմբռնել գաղտնիքների խորհուրդը։

 

Խոսքը Սաադիի և նրա առանձնհատկությունների, կամ ավելի ստույգ, նրա հետապնդած սիրո մասին է, ուր ամեն ինչ, բացի ըն­կերոջհասակից և յարի կրակոտ պատկերից, սին ու փուչ է թվում, այն գերբնական սիրո, որ ծնվելուց առաջ էլ գոյություն է ունեցել։ 

 

 

 

Արբեցումի գաղտնիքն այս, ես ողջ կյանքում չզգացի,

 

Դեռ չծնված, Ես քո համար իմ լայն սրտում տեղ բացի :

 

 

 

 Կամ՝

 

Սիրահարված օրերից զատ, ուրիշ ոչ մի նոր օր չկա,

 

Անկեղծ սիրո արշալույսին կեսգիշեր ու կեսօր չկա։

 

 

 

Իսկապես, ո՞վ է նա, ում նկատմամբ Սաադին այդքան խոր սեր է տածում։ Պատասխանը մի դեպքում պարզ է. եթե գազելըսուֆիական բնույթ ունի, ապա նրա սերն Աստված է, իսկ, եթե ոչ, ապա...Շեյխ Բահային կասեր. «Սերը գեղեցիկի մագնիսական հրա­պույրով սրտի գրավումն է, որից, սակայն, կարիք չկա որևէ տեղե­կություն ակնկալել։ Չ՞է որ նրա մասին ինչքան շատ ես իմանում, նրա խորհրդավորությունն այնքան շատ է ավելանում։ Նույնն է նաև գեղեցկությունը, որը, թեև հեշտությամբ նկատելի է բոլորին, սակայն անբացատրելի է մնում»։

 

Սերը մարդ է և մարդկություն, ու թե զուրկ ես նրանից դու, էլ ինչու՞ ես վրադ կրում պայծառ անունն անմեղ մարդու։ Նա, ով Տիրոջգինուց գոնե մի կում խմել է, ողջ աշխարհում նրան է տեսնում։

 

 

 

Աշխարհն այդ վեհության արտացոլումն է,

 

Հարց է, սակայն, ով  ինչպես   է դա  դիտում։

 

 

 

Առավոտը, որ դանդաղորեն բացվում է, աբտղերի լույսր, որ երկնքի  փեշին   է   կաթում   ամեն   գիշեր, շառագունող մայրամուտը, որը տխուր քաշվում է լեռներից անդին, արևի փայլը, որ տիրում է   անամպ   երկնքում,   գետի   շառաչյունը,   ծովի   ծփանքը, անձրևի թարմությունը, մոմի լույսը, որ պարում է գիշերվա մթության մեջ, ցողը, որ նստել է ժպտացող վարդի այտերին, թռչուններիծլվլոցը այս բոլորը նրա ականջին ընկերոջ մասին են խոսում, յարի սիրո պատկերն են գովերգում։ Ինչպես նկատեցիք, առեֆբանաստեղծները բոլոր գեղեցկու­թյունները ընդհանրապես և մարդկային գեղեցկությունը մասնա­վորապես, գովերգում և սիրում ենլոկ այն պատճառով, որ այնտեղ միայն Աստծո անսպառ գեղեցկությունն են տեսնում։ Իսկ ավելի փորձառուները Տիրոջը սիրուններիդեմքով տեսնելու տեսակետը չեն հաստատում։ Սաադին այն կարծիքին է, որ Աստծո պատկերը, քանի որ արտացոլված է սիրուններիդեմքին, դրոշմված է նաև բնության բոլոր հրաշալիքների վրա։

 

 

 

ԼԵԶՎԻ ԳԱՂՏՆԻՔԸ ՍԱԱԴԻԻ ԳԱԶԵԼՆԵՐՈՒՄ

 

Բոլոր առեֆ բանաստեղծները, նաև Սաադին, իրենց ստեղծագործություններում օգտագործել են այնպիսի բառեր, որոնք շատ հաճախերկու իմաստ ունեն զոլֆ (գիսակ), խալ, շահեդ (վկա), սաղի (մատռվակ), բադե (գինի) և այլն։ Սաադիի պարագայում թվում է, թենմանօրինակ բառերը եկել են քիչ, թե շատ հուզական և բանաստեղծական մթնոլորտ ապահովելու համար, մի մթնոլորտ, որովհեղինակը ցանկացել է ընթերցողին մասնակից դարձնել իր միստիկական նուրբ զգացմունքներին։ Գինին իր տարբեր դրսևորումներով(շարաբ, բադե, խոմր,...) Սաադիի գործերում խորհր­դանշում է ուրախություն, ցնծություն, սեր (սիրած էակի, ընկերոջ, մոր, եվերջապես բարձրյալ Տիրոջ նկատմամբ), որը, սակայն, հասնում է արբեցողության։

 

 

 

Գինուն եթե ընտելացել, դարձել ես մոլի,

 

Այգաբացդ ցնծություն է շատ հաճելի։

 

 

 

կամ

 

Քողը դեմքիդ, շքեղաշուք մի պատկեր ես մեջտեղ բերել,

 

Դու թաքնված, բայց աշխարհում  ի՜նչ հուզմունք ես, տե՛ս, արարել։

 

 

 

կամ

 

Մութ գիշերով քուրձը հագիս, ես գինետուն մտա ճարպիկ,

 

Գինովցածի ցնծությունը լույս էր սփռել խցում գողտրիկ։

 

 

 

կամ

 

Անվերադարձ եթե գնամ, կարոտդ անշուշտ ինձ կուղեկցի,

 

Հուսով եմ, որ մահն իմ հողից ոտքերիդ տակ գորգ կգցի։

 

 

 

Սաադիի «Գոլեսթանը» ե «Բուսթանը» բաղկացած են մի շարք ուսանելի հեքիաթներից, որոնց գլխավոր թեման թագավորների ուիմաստունների, զորեղների ու անզորների, դերվիշների ու հասա­րակ ռամիկների կյանքն է։ Նրանց մեջ պաշտպանվում է բարին ուարդարությունը, և խստագույնս դատապարտվում է անիրավու­թյունն ու հալածանքը։

 

Ստորև մասնակի կրճատումներով (դուրս թողնելով որոշ հե­քիաթների մեջ տեղ գտած բանաստեղծական տողերը) ձեզ ենքներկայացնում  հեքիաթներ «Գոլեսթան» և «Բուսթան» երկերից։

 

Սիրո յոթ քաղաքը

պարսկերենից թարգմանեց Ջանի Ղարիբյաը


13:50 - 13/01/2020    /    համար : 742752    /    ցուցադրության քանակը : 84