27/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԱՆՑՔԸ, ՈՐԸ ՉԵՐԳԵՑ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԱՆՑՔԸ, ՈՐԸ ՉԵՐԳԵՑ

 

  

Հեղինակ՝ ՀԱՍԱՆ ՆԱՄԴԱՐ

Կար, չկար, այս կապույտ երկնակամարի տակ մի գեղեցիկ  գյուղ   կար, որի դաշտերը ոռոգում  էր  մի   հին ստորգետնյա ջրանցք: Գյուղի արտերն այս ջրանցքով միշտ մի գետի չափ ջուր էր հոսում, և այս առատ ջրով  գյուղն ամեն գարուն  մի ուրիշ բույր ու գույն էր ստանում:

Ամեն տեղ կանաչ էր, և գույնզգույն կակաչները դաշտը գեղեցկացնում էին: Կարմիր կակաչը, դեղին ու սպիտակ շուշանը և սմբուլը մարգագետնում, ամեն քարի  կողքին, տների ու տանիքների վրա կանաչում էին ու ծաղկում: Գարունըինչպես մի լավ դերձակ, կարողանում  էր գույնզգույն բողբոջներից ամեն  ծառի ու թփի համար համապատասխան շորեր կարել, որոնց վրա սոխակը, տատրակն ու արտույտը հաճույքով էին թառում: Կովերը, հորթերը, ոչխարները, գառները, այծերն ու ուլիկներն արածում էին, վազումխաղում և, երբ կշտանում էին, գոմ էին վերադառնում` կաթով լի կրծքով: Կաթն այնքան յուղալի էր, նրա  վրա մի թիզ  սեր էր կապած լինում:

Ասես թե նրան դաշտային խոտի բույր էին խառնում:  Այս  գեղեցիկ գյուղումինչպես ամեն  մի  ուրիշ   գյուղում, ապրում էին հասարակ, բարի և կյանքից գոհ մարդիկ: Նրանց մեջ  մի փոքր տղա կար, որի անունը  Մեհդի  էր: Մեհդին նիհար էր ու փոքրիկ, մի  քիչ   էլթույլ: Դպրոցում միշտ գերազանց գնահատականներ էր ստանումՄայրիկի, հայրիկի ու պապիկի հետինչպես գյուղի մյուս ընտանիքները, ապրում էին աշխատանքով: Ամեն օր, վաղ առավոտյան,     հայրը բահը դնում էր ուսին և գնում իր արտը: Նա հողագործ էր՝ ժրաջան ու աշխատասեր: Մինչև մութն ընկնելն անդադար աշխատում էր:   Ջանում էր, որպեսզի  վարելովոռոգելով, քաղհան  անելով, խոտհնձով  ու պարարտանյութ տալով բերքը նախորդ տարվանից ավելի լավը լինի: Երբ  գիշերով տուն էր մտնում, Մեհդիի մայրը համեղ ընթրիք էր մատուցում: Նա լավ տանտիկին էր, ամեն օր տունն էր մաքրում, ոչխարներին     ու կովերին կթում: Կթած կաթը  մերում էր, որպեսզի նրանից մածուն  ու պանիր  պատրաստի: Երբ  անգործ էր մնումոչխարների բուրդն էր մանում:

Երբ  Մեհդին  դպրոցից   տուն  էր վերադառնում, հավերին կուտ էր տալիս, իսկ ոչխարներին ու կովերին` առվույտ ու թարմ խոտ: Երբ  բոլոր  գործերը վերջացնում  էր, դասերն ու վարժություններն էր կատարում:

Մեհդիի ծեր պապիկը, որը գյուղի ավագներից էր, օգնում էր բոլորին: Ամեն մեկըինչ խնդրանք կամ դժվարություն ուներ, դիմում էր նրան: Ծերունին գյուղացիների  բոլոր խնդիրներին լուծում էր տալիս, և ոչ-ոք նրա մոտից դժգոհ չէր գնում: Գիշերներն էլ երեխաների համար, որոնք հավաքվում էին նրա շուրջը, հեքիաթ էր պատմում: Ընդհանուր առմամբ, այս  գյուղում բոլորն ապրում էին հաշտ ու համերաշխ: Սակայն այս օրերը երկար չտևեցին: Գարունը եկավ, ստորգետնյա ջրանցքի ջուրը  բարակեց: Գյուղի  առվակն այլևս չէր կարկաչում: Ամեն տարվա պես մարգագետինը չէր ոռոգումՋուրն այնքան քիչ էր, որ գյուղի բնակիչներին չէր հերիքում: Ամեն տարվա պես ծառերը ծաղկեցին, սակայն ջրի պակասության պատճառով շուտ  չորացան: Նիհար ու անկարող կովերըոչխարներն ու այծերը  կարոտում էին  նորածիլ առվույտինՋուր չլինելու հետևանքով գյուղում ոչ մի պիտանի բան  չէր աճում: Գյուղի բնակչությունը՝  տղամարդ, կին, երեխա, ծերհավաքվեցին, որպեսզի մի բան մտածեն այդ վիճակից դուրս գալու համար:

Ամեն մեկը   մի բան  էր ասում: Մեկն ասում  էր. ՙԳուցե մի վիշապ է ջրի առջևը փակել՚: Բոլորը  ծիծաղում էինորովհետև գիտեին, որ դևերն ու վիշապները միայն հեքիաթներում են լինում: Արդեն այդ ժամանակ ոչ-ոք այդ խոսքերին  չէր հավատում:

Գյուղի նպարավաճառ Հաջ Հուսեյնը, որ խելացի մարդ էրառաջարկեց, որպեսզի  բոլորը  միասին համաձայնվեն   ու ջրանցքը  լավ  մաքրեն: Բայց  փոքրիկ  Մեհդիի պապիկն ասաց. ՙԻնչքան հիշում եմմի ջրանցք  փորող մեզ ասել է, որ ստորգետնյա ջրանցքի պատերի մի մասը քարից է և այնքան նեղ, որ ոչ մի հողահան չի կարողացել նրա մեջ մտնել՚:

Ոչ-ոք չէր պատկերացնում, որ լավ ու գեղեցիկ  գյուղի վերջն է եկել: Երկու-երեք ամիս հետո գյուղը դատարկվեց: Բացի մի քանի ընտանիքից` մնացածը քոչեցին: Դպրոցն էլ փակվեց:

Այլևս ոչ-ոք չկար, որպեսզի փոքրիկ Մեհդիին և մյուս երեխաներին թվաբանություն, պարսկերեն, Ղուրան (Մուսուլմանների սուրբ գրքի անունն է:) և ուրիշ բաներ սովորեցներ:

Ոչ ծիծեռնակները  եկան, ոչ` արտույտներըՍոխակները չէին  երգում: Կկուն չէր կանչումԱմենուր լուռ ու տխուր էր: Ով մնացել էր գյուղումոչ մի  գործ չէր կարողանում  անել: Նրանցից էլ  ոմանք կամաց-կամաց պատրաստվում էին հեռանալ:

     Մի օր, երբ կովերից  մեկը սատկեց, Մեհդին հորից ու պապիկից հարցրեցՙՉի՞ լինիոր գնանք  քաղաք, մի  շատ նիհար հողահան գտնենքոր գա ու այս ստորգետնյա ջրանցքը մաքրի՚:

Պապիկը ծիծաղելով ասաց.

- Ինչու չէ, եթե  քո բոյին մի հողահան գտնվի և կարողանա ջրանցքի  նեղ  տեղերով անցնել ու լավ մաքրել, ապա մենք այս վիճակից դուրս կգանք:

Մեհդին այս խոսքերը լսեց ու մտածմունքի մեջ ընկավ: Քիչ հետո հորն ասաց. ՙՈնց որ պապիկը ճիշտ էր ասումգուցե այս  գործը միայն ես կարող եմ անել՚: Հայրը քմծիծաղ տվեց ու բարկացած ասաց. ՙԱյսպիսի գործերում ուժեղ ու կորովի տղամարդ է հարկավոր: Նիհար ու թույլ  երեխան, ինչպիսին դու ես, այս բանն անել չի կարող: Չլինի թե գլխումդ  այդպիսի միտք ծագի՚:

Մեհդիին հաճելի չէր, բայց երբ հայրը ՙոչ՚  էր ասում, նրա խոսքին հակառակվել չէր կարող:

Այդ  օրը Մեհդին մինչև ուշ գիշեր  պապիկի ասած խոսքերի մասին էր մտածում: Երբ մտավ անկողին, հիշեց իրենց գեղեցիկ գյուղըՆա երազում էր կրկին տեսնել մաքուր ստորգետնյա ջրանցքը: Չէր կարողանում  քնելԻ վերջո, որոշեց, որ պետք է հորն ապացուցի, որ ինքը կարող է աշխատել: Գիշերվա կեսին, երբ բոլորը քնած էին, տեղից վեր կացավ, դանդաղ քայլերով սենյակից դուրս եկավ, վերցրեց  լապտերը, ախոռի անկյունում դրված փոքրիկ բահն ու բրիչը և ճամփա ընկավ դեպի հին ջրանցքը: Ստորգետնյա ջրանցքով դժվարությամբ շարժվում էր առաջ և մաքրում այն: Այնքան գնաց, մինչև հասավ նրա  քարե պատերին:

Երբ ճիգ ու ջանքով նեղ տեղերով անցավ, մի քարակույտի հանդիպեց, որն արգելում էր ջրի առաջ շարժվելուն:

Մեհդին ենթադրեց, որ վիշապը պառկած էր հենց այդ քարակույտի առջևում: Առանց մի վայրկյան հապաղելու, բահով ու քլունգով  վիշապի մարմնին հարվածեց: Այլևս այն փոքրիկ ու  թույլ    Մեհդին չէր:    Նրա  ամեն   մի    հարվածն  ասես երկրաշարժ լիներ, պատերը դղրդում էին:

Հանկարծ պատը փլվեց, և ջուրն ու ցեխը, իրար խառնված, շարժվեցին դեպի փոքրիկ Մեհդին: Ջրի ուժեղ հոսքը  տեսնելով` Մեհդին ուրախությունից սկսեց ծիծաղել:

Ջրանցքում իրոք ջուր կա և աղմկոտ գետի պես հոսում է: Երբ   այդ ամենը տեսավ, մտածեց, որ  եթե սա Մեհդիի արած գործն է, ապա դժվար թե նա կենդանի  մնացած լինի: Նրա կոկորդը լցվեց, և աչքերից հատիկ-հատիկ արցունքները թափվեցին  այտերին: Հենց այդ միջոցին  ջրանցքի  միջից Մեհդիի լացի ձայնը լսվեց. նա օգնություն էր խնդրումՏղայի ձայնը ոտքերին ուժ տվեց և անհապաղ  դեպի ստորգետնյա ջրանցքը վազեց: Ջրանցքի կամարի տակ Մեհդիին  գտավ: Մանչուկն իր փոքրիկ ձեռքերով բռնել էր մի քարից, որպեսզի չխեղդվի: Տղային ուրախ գրկեց և դուրս հանելով՝ տուն տարավ:

Գյուղի բնակիչները շատ-շուտ այդ մասին իմացան: Բոլորը գնացին նրանց տուն` շնորհակալություն հայտնելու  Մեհդիին: Համագյուղացիները հասկացել էին, որ այս տղան գյուղին կրկին կյանք է պարգևել: Նրանք համոզվել էին, որ ծառերը կրկին  կծաղկեն, արտերում կրկին կաճեն ոսկեզօծ ցորենի հասկեր, արոտավայրերում` տարբեր  խոտեր, իսկ կովերը, հորթերը,   ոչխարներըգառներըայծերն  ու ուլերը   նորից արածելու կգնան իրենց մարգերը, և նրանց կաթի վրա կկապվի մի թիզ սեր:Իրանական մանկական պատվածքներ

Ժողովածուն հրատարակության է պատրաստել`

Վրեժ Փարսադանյանը

 


13:11 - 13/01/2020    /    համար : 742744    /    ցուցադրության քանակը : 106