10/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Արդարը ու անարդարը հասարակության մեջ և պատմության ընթացքում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Արդարը ու անարդարը հասարակության մեջ և պատմության ընթացքում

Արդարը ու անարդարը հասարակության մեջ և պատմության ընթացքում

Արդարի ու անարդարի նյութին վերաբերող երկրորդ թեման վերաբերում է մարդկությանը, հասարակությանը և պատմությանը: Այս բաժնի հիմնական հարցը մարդու արարման հետ է առնչվում: Ո՞վ է մարդ արարածը: Արդարամիտ արարա՞ծ, թե չար, անբարո, արյունարբու և դաժան էակ: Կամ էլ երկուսը, երկու խմբի մարդիկ, որոնք պայքարում են միմյանց դեմ:

Այս կապակցությամբ էլ կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ մարդը չար էակ է, իսկ եթե նա բարի գործեր է կատարուն դա կախված չէ նրանից, այլ բնությունն է նրանից այդպես պահանջում: Այլ կերպ ասած, մարդու ներքինը նրան դեպի չար արարքներ է մղում, իսկ երբեմն կյանքի օրենքները նրան ստիպում են լինել բարի: Որպես օրինակ, երբ մարդիկ բնությեա արհավիրքները և գիշատիչ կենդանիների վնասը կրելով հասկացան, որ ավելի լավ է ապրել միասին, խաղաղությամբ, որպեսզի կարողանան պաշտպանվել: Այսպիսով արտաքին պարտադրանքը մարդուն դրդեց, որպեսզի բարի լինի: Այնպես ինչպես թույլ պետությունները, որոնք հզոր պետության սպառնալիքից պաշտպանվելու համար իրար հետ խաղաղության ու բարեկամության պայմանագիր են կնքում, իսկ համընդհանուր թշնամու վերանալու դեպքում նրանց միջև պատերազմ է հրահրվում: Յուրաքանչյուր հավտք գոյանում է հակառակ ուժի առկայության հետևանքով: Դա նշանակում է, որ հավտքի մասնիկները միմյանց նկատմամբ բարի են հակառակ ուժին հաղթահարելու պատճառով, իսկ այդ ուժի բացակայության հետևանքով նրանք պառակտվելու են: (Սա նույն սոցիալական դարվինիզմն է, որը առաջացավ այն ժամանակ, երբ Դարվինի գոյությունը պաշտպանելու մասին օրենքը սխալմամբ վերագրվեց նաև մարդկային հասարակությանը):

Հին ու նոր մաթերիալիստ փիլիսոփաները, կիսելով այս տեսակետը, հոռետեսությամբ էին համակված մարդկային աշխարհի նկատմամբ: Նրանք համոզված են, որ մարդը չի բարեփոխվելու: Նրանց կարծիքով բարեփոխման թեզն անիմաստ է, և դա նման է նրան, որ կարիճին խնդրվի հրաժարվի խայթելուց: Մարդն էլ է այդպիսին երկրի վրա գտնվող մարդը անբարեփոխելի է:

Սույն մտավորականները հենց այս հիման վրա անձնասպանություն են քարոզում: Նրանք ասում են" քանի որ կյանքը չարիք է, և մարդն էլ է չարիք, ուստի մնում է միայն վերջ տալ չարիքի գոյությանը, որպեսզի մարդը փրկվի կյանքի, մոլորակի ու իր ներաշխարհի չարիքից:

Այդ գաղափարը, որը եկել է արևմուտքից, իրանցի ժամանակակից արձակագիր ՍադԵղ Հեդայաթի կողմից իրանական շրջանակներում տարածվեց: Նա իր ստեղծագործությունների մեջ մշտապես կյանքի կոպիտ կողմերն էր նկարագրում, ինչպես ճահճուտը, որի նեխած ճահճի մեջ որդերը պաշտպանում են իրենց կեղտոտ գոյությունը: Նա հենց իր պատմվածքների ազդեցության ներքո ինքնասպան Եղավ: Նրա գրականության ազդեցությամբ ինքնասպան եղան նաև մի խումբ իրանցի Երիտասարդներ: Մանիի փիլիսոփայության հիմքը նույնպես կյանքը որպես չարիք տեսնելն էր: Նա համոզված էր, որ մարմինը չարիք է, նյութական կյանքը չարիք է և հոգին բանտարկված է մարմնի մեջ: Ուստի, ով մեռնում կամ անձնասպան է լինում, փրկվում է չարիքից, այնպես, ինչպես վանդակից ազատված թռչունը: Նա հավատում էր, որ գոյություն ունի այլ կյանք, իսկ ներկա կյանքը ամբողջապես չարիք է:

Այս աշխարհայացքը պնդում է, որ մարդը բնազդաբար չար էակ է: Չարությունը նրա էության մասնիկն է: Նա ծնվել է այդպես, այդպիսին է, և ապագայում էլ այդպես կլինի: Մարդկության համար լավ ապագա խոստանալն անհեթեթություն է:

Ղուրանում գրված է. երբ Աստված հայտարարեց թե ես երկրի վրա խալիֆա և փոխարինող կհռչակեմ, հրեշտակները մարդու էությանը չհավատալով հարցրին.

-Երկրի վրա կարգել մեկին, որը չարություն է տարածում ու արյուն թափում:

Աստված նրանց ասաց.

-Ես գիտեմ այն. ինչ դուք չգիտեք:

Նա ասաց.

-Դուք գաղափար չունեք այն էակի մասին, որին ուզում եմ արարել: Նա վեհ է, և բարձր:

Այսպիսով. եթե հրեշտակները մարդու էությանը վերաբերող ճշմարտության կեսը իմանալով հանդերձ, նրա նկատմամբ հոռետեսությամբ էին տրամադրված, ուրեմն այնքան էլ չպիտի զարմա¬նալի թվա մի խումբ մտավորականների կյանքը միայն սև գույներով տեսնելու փաստը:

Այս տեսակետին հակադրվում է մյուս տեսակետը. ըստ որի, մարդու էությունը հիմնված է բարության, արդարության ու ճշմարտութեան վրա: Մարդը խաղաղասեր է: Մարդու էության հիմքը կագմում է լույսը, արդարությունը. հավատարմությունը և առաքինությունը: Ուրեմն, ի՞նչն է մարդուն իր իսկությունից շեղում: Ասում են մարդու շեղումը արտաքին գործոնների հետ է կապված: Շեղումը դրսից է մարդուն պարտադրվում: Հասարակությունն է նրան անբարոյական դարձնում: ժան ժակ Ռուսոն այսպիսի կարծիք ուներ: Նա իր հռչակավոր «էմիլ» գրքում ցանկանում է ապացուցել, որ բնական մարդը, հասարակությունից հեռու մարդը, բնության մեջ մարդը ճշմարիտ, մաքուր և ազնիվ էակ է և բոլոր տեսակի անազնվությունները, անմաքրությունները ու անբարոյականությունները հասարակության կողմից են նրան պարտադրվում, ուստի Ռուսոն հասրակության և հասարակական կյանքի նկատմամբ հոռետես Է և համոզված Է, որ մարդը պետք Է բնության գիրկը վերադառնա: Ռուսոն լավատես չէ նոր քաղաքակրթության նկատմամբ, որովհետև նա կարծում Է, որ դա մարդուն հեռացնում է բնությունից:

Որքան մարդը հեռանա բնությունից, այդքան նա բարոյազուրկ կդառնա և որքան մարդը մոտենա նախնական բնությանը, այնքան նա կմոտենա մարդկայնությանը, ճշմարտությանն ու մաքրությանը: Ռուսոյի գաղափարախոսությունը, որը կրոնական հիմքեր ունի, նման է արարչության մասին իսլամի տեսակետին: Մեծ Մարգարեն իր խոսքերից մեկում ասում է. «Այն որ կտրում եք ձեր կենդանիների ականջները: Արդյոք հնարավո՞ր է, որ այդ կենդանիների երեխաները կտրած ականջներով ծնվեն»: Ո՛չ: Նրանց ականջները, ծնվելուց հետո, կտրում են մարդիկ: Նույնն էլ կարելի է ասել մարդու մասին: Բոլոր մարդիկ ծնվում են առողջ, արդարամիտ և բարի: Շեղումները, ստախոսությունը, բռնուբյունները, դավաճանություններն ու չարությունները հետագայում են պարտադրվում մարդուն: Ուրեմն այս տեսակետը հիմնված է մարդու բնության, էության և որակի նկատմամբ լավատեսության վրա: Այս տեսակետը, ճշմարիտն ու արդարը որպես հիմք, և շեղումը որպես արտաքին կամ փիլիսոփաների ասելով պատահական պատճառների հետևանք է համարում: Այլ կերպ ասած՝ մարդը ներքուստ հակված է շարժվել ճիշտ ճանապարհով և պատահական, մեխանիկական ու արտաքին փոփոխռւթյուններից առաջացած շեղումներն ու չարությունները պարտադրվում են մարդուն:

Մի այլ տեսակետի համաձայն, մարդիկ Երկու խմբի են բաժանված՝ ոմանք արդարի կողմնակից են և ոմանք անարդարի: Հրեշտակը մարդուն դեպի բարին է հրավիրում ու սատանան նրան չարիք գործելու գայթակղության մեջ ցցում:

Այսպիսով մարդիկ երկու տեսակի են որոշ մարդիկ հավատքի ու սրբերի, արդարության ու բարության ուղով են քայլում, և որոշներն էլ սատանայի առաջարկած ճանապարհը ընտրելով, երես են թեքում սրբերի հրավերից: Իրանցի մեծ բանաստեղծ Մոլավին ասում է. «Մեկը սպիտակ և մյուսը սև դրոշ, մեկը լույսի և մյուսը խավարի դրոշ է բարձրացնում»: Ուրեմն հասարակությունը միահյուսված է չարից ու բարուց, արդարից ու անարդարից, այնպես ինչպես մարդը բարի ու չարի խառնուրդ: Արդարի ու անարդարի միջև պայքարը մշտապես շարունակվում է մարդու և հասարակության մևջ: Իսկ ո’վ է հաղթողը: Դա արդեն քննարկման այլ թեմա է, թեև պետք է ասել, որ արդարն ու ճշմարիտն են վերջնական հաղթողները: Արդարը անարդարին և հավատքը անհավատությանը կհաղթի:

 

Հաջորդ տեսակետը պատմական մաթերիալիսմն է: 19-րդ դարում ծնվեց մաթերիալիստական մի գաղափարախոսություն, որը լավատես էր գալիք պատմության ու հասարակության նկատմամբ: Դա մարքսիստական գաղափարախոսությունն էր:

Հեգելը հիմնադրեց այնպիսի փիլիսոփայություն, որի հիմքում ընկած էր զարգացումը: Ու թեև Հեգելը մաթերիալիստ չէր, բայց Մարքսը նրա դիալեկտիկական գաղափարից օգուտ քաղելով՝ դիալեկտիկական մաթերիալիզմի հիմքը գրեց: Նա նույնիսկ պատմության էությունը մաթերիալիստական բնութագրելով, ստեղծեց պատմական մաթերիալիզմի տեսակետը: (Պատմական Սաթերիալիզմ բառակապակցությունը Մարքսի գրքերից ոչ մեկում չի օգտագործվել: Այս անվանումը Մարքսի մահից մի քանի տարի հետո Միխանովի կողմից ներմուծվելով տարածում գտավ։ Այն ինչ, այս մասին, առկա է Մարքսի ստեղծագործություններում, ձևակերպվել է որպես «Պատմության մասին մաթերիալիստական ընկալում»։)

Մարքսի պատմության մասին փիլիսոփայությունր հիմնված է մի քանի դրույթների վրա:

Աղբյուրը՝ ԱՐԴԱՐՆ  ՈՒ  ԱՆԱՐԴԱՐԸ  ԵՎ  ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՌՒԹՅՈՒՆԸ - գրքից

 Հեղինակ՝ Մորթեզա Մոթահարի

շարունակելի...


14:32 - 02/12/2019    /    համար : 739252    /    ցուցադրության քանակը : 11