23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ԱՀՄԱԴ-ՌԵԶԱ ԱՀՄԱԴԻ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ԱՀՄԱԴ-ՌԵԶԱ ԱՀՄԱԴԻ

 

 

 

 

 ԱՀՄԱԴ-ՌԵԶԱ ԱՀՄԱԴԻ

(1940)

Երկեր՝ «Անձրեւից, որ ուշ տեղաց», «Մի օր քեզ կասեմ», «Առավոտյան ժամը 10- ն էր»...

  

Չէի սիրում մենակ հայելի,

Հայելին սիրում էի հայելու մեջ.

Ասել էին՝

Արեւլույսի կյանքը երկար է

Լուսնից, երբ գցում է բակ:

Արեւը բանտեցի տան մեջ,

Ռեհանով լեցուն պարտեզում

Քնեցի,

Լուսնկայի՜ տակ...

 

 

 

ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ


10:10 - 02/12/2019    /    համար : 739207    /    ցուցադրության քանակը : 25