23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՀԱՄԻԴ ՄՈՍԱԴԵՂ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՀԱՄԻԴ ՄՈՍԱԴԵՂ

ՀԱՄԻԴ ՄՈՍԱԴԵՂ

(1939-1998)

Երկեր՝ «Կապույտ, մոխրագույն, սեւ հեռացումներից», «Համբերա­տարության տարիները»...

 

 

ԽՆՁՈՐ

Դու ինձ վրա ծիծաղեցիր,

Ու չգիտեիր՝ ես ի՜նչ վախով

 Խնձորը գողացա

 Հարեւանի պարտեզից։

Այգեպանը արագ վազեց

 Իմ հետեւից,

 Խնձորը տեսավ քո՛

 Ձեռքում:

 

Բարկացկոտ նայեց ինձ,

Խնձորը հողին ընկավ քո ձեռքից.

 Դու գնացիր,

 Ու մինչ հիմա

 Տարիներ է, ինչ

 Իմ ականջում դանդաղ-դանդա՜ղ

Քո քայլերի խշխշոցը կրկնելով

Նեղացնում է ինձ,

Ու ես խորհելով

Խորտակվել եմ այն մտքից, թե

Ինչո՞ւ մեր փոքրիկ պարտեզը

 Խնձոր չունե՜ր...

 

ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ


10:06 - 2/12/2019    /    համար : 739204    /    ցուցադրության քանակը : 75