10/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Ռասադ` իրանական երրորդ արբանյակ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ռասադ` իրանական երրորդ արբանյակ

 

Ռասադ-1-ը իրանական երրորդ արբանյակն է։ Այս պատկերահանման արբանյակը տիեզերք արձակվեց 2011 թվականի հունիս ամսին Իրանի տիեզերական կայանից և տեղադրվեց Երկրի մակերևույթից 260 կմ բարձրության վրա։ Ռասադի նախագծման, կառուցման, և փորձարկման բոլոր պատրաստությունները իրագործվել են Թեհրանի Մալեք Աշթար տեխնոլոգիայի ինստիտուտում տասնութ ամսվա ընթացքում։

Երկրում գտնվող կայանների հետ հաղորդակցությունը և նրանց կողմից հրամաններ ստանալը, երկրից նկարահանումներ կատարելը և այդ պատկերները տեղեկությունների հետ միասին երկրում գտնվող կայաններին փոխանցելը իրանական Ռասադ արբանյակի առաքելություններից են համարվում:

Ռասադ1-ի կառուցման և գործարկման ընթացքում գրանցված նվաճումներից են համարվում նախագծման ու փորձարկման տեխնիկայի, Երկրի մակերեսի ֆոտոնկարման, ուղեծրում գտնվելով էներգիայի արտադրության, արևային պանելների և սենսորների կառուցման տեխնոլոգիաների ձեռքբերումները և այլն։ Ռասադ -1-ի քաշը 15.3կգ է , Երկրի շուրջ օրական պտույտների քանակը՝ 15,  իսկ Ռասադից Երկրի մակերեսից կատարած առաջին լուսանկարը Սեմնան կայանին ուղարկվել է թռիչքից 40 ժամ անց։

 


09:29 - 02/12/2019    /    համար : 739196    /    ցուցադրության քանակը : 5