10/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > ՍԱԵԲ ԹԱԲՐԻԶԻ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՍԱԵԲ ԹԱԲՐԻԶԻ

 

 ՍԱԵԲ ԹԱԲՐԻԶԻ

(1631-1702)

 

Միրզա Մոհամմադ Ալի Սաեբ Թաբրիզին Սաեբ (պարսից գրականության ամենակառկառուն դեմքերից է: Նրանց տոհմը սերվել է Թավրիզից, բայց ապագա անվանի բանաստեղծ՝ Սաեբը ծնվել է Իսպահանում և հենց այս պատճառով էլ մատենագիրները նրան անվանել են թե «Սաեբ Թաբրիզի», թե «Սաեբ Իսպահանի»:

Նրա հայրը՝ Միրզա Աբդ-օլ-Ռահիմը Թավրիզում խոշոր վաճաականի համբավ է ունեցել և Մեծն Շահ-Աբասի իշխանության ժամանակ՝ բերվել է Իսպահան և բնակություն է հաստատել Աբասաբադ կոչվող թաղամասում, ուր 1631-ին ծնվել է Մոհամմադ Ալին (ոմանց կարծիքով 1631-37-ին):

Սաեբի կրթման և դաստիարակության գործով անձամբ զբաղվել է նրա հայրը, գրական ու մտավոր առումով մի շարք անվանի մտավորականներ, իսկ գրավոր առումով՝ նրա հորեղբայրը՝ Շամս էդ-դին Թաբրիզին՝ Շիրին Ղալամը:

Պատանի հասակում Սաեբին բախտ է վիճակվել ուխտի գնալ Մեծն Սեքքա, հետո Մեշհադ՝ Մուսա օլ-Ռեզա մզկիթը:

1655-ին Սաեբը մեկնել է Հնդկաստան, աշակերտել է մի շարք խոշոր մտածողների-գիտնականների (հատկապես Զաֆար-խանին, որը և՜ բանաստեղծ էր, և՛ հմուտ մանկավարժ):

 

Սաեբի հարկի տակ խաների խան շատ եմ տեսել,

Զաֆար խանի պես հմուտ ու բարի երբեք չեմ տեսել:

 

Յոթ տարի Քաբուլում, Հարաթում և Հնդկաստանում կատարելագործվելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք" Իսֆահան, ուր Շահ Աբաս երկրորդի կողմից արժանացել է բուռն ընդունելության ու նաև «Մալեք-օլ-Շոարա» (Բանաստեղծների արքա) բարձր կոչմանը: Հնդկաստանից վերադառնալուց հետո Սաեբը ոչ մի անգամ երկար ժամանակով հայրենի քաղաքից չի հեռացել: Ընդհակառակը, նրա տունն եղել է հյուրընկալ այն օջախը, որտեղ հավաքվել և բանաստեղծի ներկայությունն են վայելել տեղի, Հնղկասաանի և օսմանյան պետությունների ստեղծագործողները:

Սաեբը մահացել է 1702 թվականին և ամփոփվել է Իսպահանում գտնվող մի պարտեզում, որն այժմ կոչվում է «Աղայի գերեզման»:

Նրա շիրմաքարի վրա գրված է.

 

Ոչ մի շղարշ չի խլացնի ձայնը քո հստակ,

Աշխարհը լիքն է քեզանով քո տեղը դատարկ:

 

Սաեբն այն եզակի բանաստեղծներից է, որը կենդանության օրոք ճաշակել է թե" թագավորների ու իշխանավորների, թե՜ ստեղծագործողների ու արվեստասերների, և, թե" մշակռամիկների սերն ու հարգանքը: Նրան հավասար մեծարել են Իրանում, Հնդկաստանում և արաասահմանյան բազմաթիվ երկրներում: Նրա ժամանա­կակից ոչ մի պոետ, իրավամբ, իրեն Սաեբից չի գերադասել, քանի որ նրա բարոյական բարձր կերպարը, ինչպես նաև նրա յուրաքանչյուր նոր ստեղծագործություն անմիջապես տարածվել է հասարակության տարբեր խավերի մեջ՝ անցել ձեռքից-ձեռք ու բերանից-բերան: Հետաքրքիր է նաև, այն փաստը, որ նրա գազելների ընտրանին արագ կերպով դարձել է ժողովածու և որպես մի անգնահատելի պարգև թագավորների ու իշխանավորների միջո­ցով առաքվել է նրանց արտերկրյա պաշտոնակիցներին: Նա ինքը շատ խնամքով և ուշադրությամբ հիսուն նման ժողովածու է գրել տվել, իր ձեռքով ծանոթագրություններ կատարել և ուղարկել է իշխանավորներին, որոնցից մի քանի օրինակը դեռևս պահպանվում է:

Ի դեպ, Սաեբն իր գազելների առանձին տողերով կազմել է նաև տարբեր «Դաֆթարներ»՝ Մերաթ օլ-Ջամալ (Սիրած էակի արտա­քին նկարագրությունը), Առայեշ Նեգար (Յարի պճնանքի առար­կաները), գինետուն (Գինի և գինետուն), Վաջեբ-օլ-հեֆզ (Գազելների առաջին տողերը մտապահելու համար) և այլն վերնագրերով: Հետագայում այս ցանկն ավելացել է նաև ուրիշների կողմից, որոնք ստացել են, օրինակ, «Մոմ ու թիթեռ», «Երկինք», «Ջրաղաց» և այլ անվանումները:

 

Իմ հայացքի վառվող հուրքից պայծառ դեմքդ շառագունեց,

Իսկ հոնքերիդ կամարներից համբերանքս տաճար շինեց։


 

Կամ

Կավն իմ կարաս շինեցին, և սափոր, և գինու գավ,

Գինետանն այս զուր տեղը ոչ մի բուռ հող չկորավ:

 

Կամ

Նախանձի առջև փակ է հավիտյան գինետան ճամփեն,

Այստեղ սափորի չոր ափին անգամ ծով կաթիլներ կան:

 

Սաեբը հիմնականում գրել է քասիդներ, գազելներ և մասնավիներ: Գրականագետների կարծիքով նրա մասնավիները, որոնցից ամենահիշարժանը գրել է Շահ Աբաս երկրորդի պատվերով, գեղարվեստական առումով միջակություններ են, քասիդները" նույնպես, սակայն գազելները համալրել են պարսից գրականության անգերազանցելի գոհարների շղթան: Քանակական առումով, նրա ստեղծագործությունների թիվը հաշվում են մեկից-երեք հարյուր հազար երկտող, որը սակայն մի փոքր չափազանցված է թվում:

Այնուամենայնիվ, Սաեբը իրանցի ամենաբազմաշխատ գրողներից է, և դա գուցե այն պատճառով, որ բացի ստեղծագործելուց ուրիշ աշխատանքով չի զբաղվել: Ավելին, հանգիստ ու առողջ կյանքը, անձնական պատիվն ու հռչակը, բարեկեցության ու հավաքական անվտանգությունը, երկրի կայունությունն ու հզորությունը, ինչպես նաև իշխանավորների սերն ու հարգանքը դեպի գիր ու գրականություն, Սաեբին (և ոչ միայն) ոգեշնչում էին, ինչքան կարելի է շատ և լավ ստեղծագործել:

Սաեբի գազելները, թեև բազմաթիվ, բայց ենթակա չեն քննադատության: Նրա լեզուն, բացառությամբ այն դեպքում, երբ թերությունն ընդհանուր է ժամանակակից գրողների համար, սահուն է, անթերի և գեղեցիկ: Նրա օգտագործած թեմանները, մտքերն ու գաղափարները աներևակայելիորեն թարմ են և նուրբ:

Նրանք, ովքեր բանաստեղծությունն իրավամբ համարում են սրտի լեզու, հոգու հայելի, հույզերի ու զգացմունքների արտահայտում, վիճակների լավագույն նկարագրում, պահերի ըմբռնում, նե­րաշխարհի պեղում, ճաշակների ալեկոծում, գաղափարների բա­խում, և համոզված են, որ բանաստեղծն ու նրա լեզուն պետք է օժտված լինեն այնպիսի շնորհներով, ինչպիսիք են խորաթափանցությունը, պարզությունը, մտավոր կարողությունը, պատկերների թարմությունը, թաքնված իմաստների բացայայտման ունակությունը, երկնային ներշնչանքների առատությունը, շարունակ բոցավառվող ներքին աշխարհը, կրակոտ արտահայավելու ձիրքը, անաչառ ու ան­բիծ արձագանքը և վերջապէս անսահման բարոյականությունը, այնժամ ավելի լավ կարող են ճանաչել Սաեբին" ըմբռնել նրա մեծության չափն ու սահմանը, այնժամ կարող են տեսնել, թե այս հրաշք երևույթն ինչպես է կարողացել որսալ բնության և մարդկային ներաշխարհի այնպիսի ակնթարթներ, որոնք շատ-շատերին անհավանական են թվալու: Արդարև, չկա այնպիսի ակնթարթ, լինի դա մտավոր զգացական, միստիկական և սիրային, որը Սաեբի աչքից վրիպած լինի:

Անվանի ստեղծագործող Ֆիրուզքուհին մի առիթով նշել է՛ «Ստեղծագործելիս, երբեմն մի թարմ միտք Է ծագել իմ գլխում, որը բերկրանք Է պատճառել ջանել եմ շտապ մարմնավորել այն, բայց հետո, երբ այդ նույն միտքն Էլ ավելի պայծառ, Էլ ավելի կատարյալ, հանդիպել եմ Սաեբի մի գողտրիկ գազելում, իմ և իմ բանաստեղծության անկատարելությունն առավել պարզորոշ եմ նկատել, և զգացել եմ, որ Աստծո շնորհները, թեև անսպառ չեն, բա՜յց... Սաեբները հազվադեպ են ծնվում:

Սաեբի բանաստեղծությունը նման է եվրոպական արձակին, որն իր նկարագրությունների շքեղությամբ ու կյանքի իրական դրսևորումների զանազանությամբ, կատարյալ է, և հենց այս պատճառով էլ օտարերկրացին (հատկապես եվրոպացին) նրան լավ է հասկանում, (թեև թարգմանաբար), քանի որ նրա գազելներում (գազելի ցանկացած տողում) միտք կա" կյանք և իմաստություն:

Անվանի արևելագետ Բրաունը նշում է. «Երբ ժողովրդից հավաքած նյութերը, ասացվածքները և բանաստեղծական տողերն սկսեցի ուսումնասիրել, որպեսզի գտնեմ նրանց հեղինակներին, զարմանալիորեն նկատեցի, որ դրանց մեծ մասը Սաեբինն էին...»:

Ի դեպ պարսից գրականության մեջ (և ոչ միայն) հաճախ հանդիպում ենք այնպիսի ստեղծագործությունների, որոնք զարդարված են միմիայն լեզվական հարդարանքներով և հենց այդ պատճառով էլ դրանց թարգմանությունը, եթե ոչ անհնարին, ապա չափազանց դժվար է, իսկ Սաեբի պոեզիայի բազմաթիվ առավելություններից մեկն էլ, ինչպես նշեցինք, նրա յուրաքանչյուր տողում թաքնված միտքն է, որ կարելի է թարգ­մանել ցանկացած լեզվով:

Ստորև ներկայացնում ենք նրա գազելներից քաղված մի շարք առանձին տողեր և մեկ գազել.

 

Սիրո ճամփին, եթե անգամ չնեչին մի փուշ կպչի փեշիս,

Աղեմորմոք լաց կլինեմ, մինչև աչքից արչուն հոսի։

 

Նա, ով գիտի խոսքի վարսը լավ հարդարել,

Ննկարող է վառվող ծւցի բոցը մարել։

 

Մի հարցրեք սրտիս մասին՝ խելամիտների խորհրդում նստած,

Մանուկների հրաշք աշխարհում, մի ծերունի է խելքը թռցրած։

 

Կապկպված են ջահելները՝ խոպոպներիդ միշտ գերի,

Բայց ոչ մի մազ չի պակասել քո ոսկեթել ծամերից։

 

Ամենատես Հիսուսի ասեղը թող գլուխը գովերգի,

Եթե խճճված կյանքիս թելի, ծայրն ու տուտը կգտնի։

 

Հույս ունեմ, որ սերդ մի օր ինձ անպայման այցի կգա,

Ու իմ սրտի բացված վերքը կկարի քո ծամ-թելերով։

 

Ագահության մանկամտություն չէ արդյո՞ք,

Որ հարյուր տարին բոլորած մարդն էլ ատամ է փոխում։

 

Խինդ ու ծիծաղ եմ պատճառել այս աշխարհին բովանդակ,

Երբ գլուխս նա դարձրել է մականախաղի կլոր գնդակ։

 

Իմ խորամանկ ճակատագրից ինքս էլ գլուխ չեմ հանում,

Արշալույսներիս ծաղիկը լուսո ամեն օր ուրիշ գույնով է ներկում:

 

Ծանր վիճակից փրկվելու համար ելք չեմ գտնում ես, անզոր եմ,

անբան,

Սակայն թանձրացած ծուխը խրճիթիս, էն գլխից գիտի երդիկի

ճամփան:

 

Եռանդով լի անձը կարիք չունի սուրհանդակի կամ պատգամի,

Նամակն էստեդ լոկ աղավնու թևը կտրող մկրատ է մի:

 

Թե քո սիրտը ցող չի դառնում" գույն ու բույրով պարտեզին,

Մի վառվռուն կոճակ է նա արևի լույս շապիկին:

Սիրո գիտությունը, սովորաբար, սրտից-սիրտ է փոխանցվում,

Սանն այս դպրոցի" անուսուցիչ, բայց խոսքաշեն է լինում:

 

Հոսող ավազ չի տենչում մաքրամաքուր իմ հողը,

Սակայն երկս կոռոգի անգամ կաթիլ մի ցողը:

 

Թե մեր կարոտի քաղցը, երկրից երկինք սլացավ

Վարար հեղեղը" պղտոր կամրջից ցատկեց ու անցավ:

 

Երբ ձեր թաղից դեպի դրախտ էի գնում,

Պաշարը ճամփիս ե՛ արցունք էր, և՛ զղջում:

 

Գարնան ամպի անունը կամաչես դու հոլովել,

Եթե տեսնես Սաեբին, թե ինչքան է լաց եղել:

 

Սրտիս ահեղ տառապանքից, ընձառյուծի լեղին ճաքեց,

Իմ սեգ սարում ճախրող բազեն փետուրներն իսպառ թափեց:

Գլխիդ տակ, Սաեբ, չորս կայծարձակ բարձ ես դրել, բիրտ

քարից կերտված,

էլ ինչու են քեզ քարկոծում, պարսավանքի քարով, Աստված:

 

Թող չսպաոնա էլ ոչ մեկին, բախտի սև-սուգ անիվը, Տեր,

Ջրաղացքարի ահն է կարծես, հաց-հատիկն արել ուղիղ

երկու կես:

 

Անփույթ եմ գուցե, քանզի հեթանոս իմ հոգում անծիր,

Ամենաանմիտ խզբզոցն անգամ վերածվեց խաչի:

 

Զղջումից, ավաղ, հիմա եմ խոսում" ծերությամբ տարտամ,

Երբ էլ չեմ կարող գոնե շրթունքս կծել անատամ:

 

Ժիր ոստիկանը գինեվաճառի կարասն է ջարդել,

Բայց գինեմոլի ձեռքերն աղոթող չեն կոտրվել դեռ:

 

Զուր է սոխակն իր կոկորդը պատռում,

Ծաղիկն երկար չի մնա արտում:

 

Համբույր տալուց ավելի շահավետ առևտուր չկա,

Կրկնակի ես հարստանում, երբ մարում են դա:

 

 

Իմ ավելի սրտից խաբրիկ չունես էլ,

Վախենամ ուրիշը գա ու դառնա տեր:

 

Սրտիս նավակը նետեցի ծովը փրփրահար գինու,

Տեսնենք երկնքում այդ ծփծփանքից ի՞նչ է դուրս գալու:

 

Չքնաղ մարմնիդ կարոտից սիրտս մի օր քեզ հակվեց,

Գիրկս դարձավ սուրբ տաճար, որի դուռն էլ չփակվեց:

 

Հոգուդ մտրակի շաչումը նորից հողից վեր կհանի քեզ,

Եվ, ինչպես ծլարձակող մի հատիկ, կփռի ամենուր հասկ ու դեզ

 

Լուսավորվեց, երբ իմ միտքը, աշխարհն ինձ հարթ թվաց,

Ծաղիկների բոց շապիկում, փուշն էլ ինձ վարդ թվաց:

Կյանքիս բոլոր բարդույթները բացվեցին ինչպես կոկոն,

Բառ ու գործն իմ էս պարտեզում, թեև անավարտ թվաց:

Պտտվող ֆալաքը երջանիկ է մինչևիսկ նաժիշտի հետ,

Բարեկիրթ իմ թութակին խռպոտ ձայնն էլ զվարթ թվաց:

Քո հիվանդ աչիկները անկողին նետեցին շատ-շատերին,

Եվ օգնող բուժքույրերին դա վարակիչ ջարդ թվաց:

Գինարբուքի թմբիրը վարագուրեց հայացք ու սիրտ,

Եվ աչքերիս քուն-շղարշը երջանիկին դիմակ թվաց:

Անէության մութ գիշերը հուսո այգաբաց կդառնա,

Ապաշխարած չնչին պահը, թեև ակնթարթ թվաց:

Հանդուգն ցողի կաթիլը դարձավ ինձ դռան թակիչ,

Թարթիչներս ցանկապատիդ փշանման զարդ թվաց:

Աղոթքն ու փառքը, Սաեբ, սրանից շատ չի ներազդի,

Թզբեհիս թելը, սակայն, գոտի ու թակարդ թվաց:

 

ՍԱԵԲ ԹԱԲՐԻԶԻ

 

Սիրո յոթ քաղաքը գրքից

Պարսկերենից թարգմանեց Ջանի Ղարիբյանը

 


12:32 - 29/11/2019    /    համար : 739090    /    ցուցադրության քանակը : 12