23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՄԱՆՍՈՒՐ ՈՎՋԻ - Իրանի ժամանակակից բանաստեղծ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՄԱՆՍՈՒՐ ՈՎՋԻ - Իրանի ժամանակակից բանաստեղծ

 

ՄԱՆՍՈՒՐ ՈՎՋԻ

 

(1937)

 

Երկեր՝ «Ցայգի այգին», «Ծառի նիրհն ու գետնի մենությունը», «Հոգնած քաղաքը», «Սոխակը», «Կարճ՝ որպես հառաչ»...

 

 

ԱՊԱՇԱՎԱՆՔ

Ո՞ւր է երդը բարձրության,

Ո՞ւր ելարանը բարձունքի,

Որ բարձրանա ու մնա

 Բարձր՝ աշխարհի գագաթին,

Որ բարձրանաս ու մնաս

 Աղաղակես վայրենի՝

- Չե՛նք գնացել մենք պարտեզ,

 Իսկ պահն անցա՜վ

 Գարունի...

 

 

 

ԲՈՂԲՈՋ

Աշնան տերեւաթափին

Ասացիր՝ պիտի ավերել.

Ասացիր՝ պիտի այրել.

Նամուսը, սակայն

Հողի ու անձրեւի՝

Չուզեց դա լինի:

 

....

 

Կեռասի վառելու փայտերն անզոր

Լեցուն են բողբոջներով այսօր...

 

ՊԱՏՈՒՀԱՆ

Մի պատուհանի պես մթնում,

Որ խորհում է այլ պատուհանի

 Վերաբերյալ.

 Մտածում եմ քո մասին:

Պատուհանի հետեւում,

 Այն խավարի խորքում,

Ո՞ւմ համար ես

 Խորհում... առանձին։

 

 

 

ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ



10:16 - 29/11/2019    /    համար : 739075    /    ցուցադրության քանակը : 115