23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՄԱՆՈՒՉԵՀՐ ՆԵՅԵՍՏԱՆԻ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՄԱՆՈՒՉԵՀՐ ՆԵՅԵՍՏԱՆԻ

ՄԱՆՈՒՉԵՀՐ ՆԵՅԵՍՏԱՆԻ-ն ծնվել է 1936 թ. իր Երկերից են ՝ «Ծիլը», «Ավերված», «Արգելավազք», «Երեկ տարա­ծու­թյուն»... 1981թ. կյանքից հեռացավ 5

 

Դու չկաս ու ի՜նչ ծաղկունք է վառ գարնան,

Քեզ գովերգողը ես չեմ՝ հազարավոր են նրանք.

Ճամփիդ ընկավ մի երկինք, բոսոր ծաղիկ եւ կակաչ,

Որ գիշերվա արթունների մանր լուսատուն են նրանք, 

Դառն լացեց թե՝ դատարկ է դաշտը երկրի անհունի,

Նրա աստղերն՝ աչքեր օձի, կաթկթումով թեժ թույնի...

Բիբլիական Սողոմոնի ծառն ո՞վ տեսավ կեզ դաշտում,

Անցվորներին ե՞րբ երեւաց երկնի շողից մի նշույլ.

Բայց ո՛չ, այսքան թանկ ալմաստներ, որ շողում են անընդմեջ,

Մետաղ դրամ չեն՝ թողնված սառն աղբյուրի ջրի մեջ.

Հենց այս փայլող ալմաստները, որ խավարի լույսն են

Ասում են, որ հազարների սեւ գիշերվա հո՜ւյսն են...

Դու ծարաված, դու տոչորուն, որ բսնել ես չոր դաշտում,

Հույսդ պահի՛ր, քանզի սեւ թուխփը խոստանում է վառ գարուն.

Նա, որ գլխակախ է նստել, ինչ իմանա՝ սեւերում

Սգվորների բազմություն է անցնում սեւ- սեւ խավարում:

Երկնասլաց մեր հույսերը, որ ունեինք երազում՝

Ոտնահարված խոտ- բույսեր են օրերի ժանտ քաոսում:

Քո մտերիմ սրտակիցը, ապաստաններն են վերին,

Մայրամուտի ագարակի անհունների մեջ դեղին...

Կախարդական լապտերը լույս, նրա կանաչ աչերի,

Ո՞ր երդումի, սիրո դաշնի՝ զույգ պահակներն են բարի՜․․․

ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ․ ՎԱՐԱՆԴ Ս․ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ

 


10:09 - 29/11/2019    /    համար : 739074    /    ցուցադրության քանակը : 99