10/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > բանաստեղծ ՄԱԼԵՔ-ՕԼ-ՇՈԱՐԱ-ԲԱՀԱՐ-ի կենսագրությունը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

բանաստեղծ ՄԱԼԵՔ-ՕԼ-ՇՈԱՐԱ-ԲԱՀԱՐ-ի կենսագրությունը

ՄԱԼԵՔ-ՕԼ-ՇՈԱՐԱ-ԲԱՀԱՐ

(1887 - 1952)

 

Մոհամմադ Թաղի Բահարը - գրական անվամբ Մալեք - օլ -Շոարան - ծնվել  է 1887 թվին Մաշհադ քաղաքում: Հայրը   «էմամ  Ռեզա՝  սրբատեղի» բանաստեղծն էր  և  տօնական օրերին հաւուր պատշաճի ձոներգներ էր հորինումայդ կապակցութեամբ նրան «Մալեքօլ-Շոարա՝  (բանաստեղծների իշխան)» տիտղոսն էր շնորհված:

Բահարը պատանեկան տարիներից դրսևորեց բանաստեղծական փայլուն տաղանդ: Հոր մահից հետո, երբ  նա 18 տարեկան պատանի էր արժանի համարվեց ժառանգելու իր հոր բանաստեղծական տիտղոսը:

Բահարը իր երիտասարդական տարիներից սկսած գործուն մասնակցություն ունեցավ երկրի առաջադիմական շարժումների մէջ: 1909 թվին նա Մաշհադում հիմք դրեց «Նով Բահար՝ (Նոր Գարուն) լրագրին, որը հետագայում փոխադրվեց Թեհրանթերթը մի քանի անգամ կալանքի տակ առնվեց: Այդ  առնչությամբ Բահարը ենթարկվեց հալածանքի, բանտարկության և  աքսորիՆա  վեց անգամ ընտրվեց խորհրդարանի անդամ և  մի անգամ էլ (1947  թվինմասնակցություն ունեցավ կառավարության կազմում որպէս լուսավորության մինիստր:

Բահարը երկար տարիներ վարում էր Թեհրանի համալսարանի պարսկերեն գրականութեան ֆակուլտետի դասախոսի և «Համալսարանի ամսագրի՝ խմբագրի պաշտոնները: Միևնույն ժամանակ նա ակադեմիայի անդամ էր:

Բահարը զբաղվում էր  նաև հնագիտական հետազոտություններով: Նա ծանոթ էր արամերենպահլավերեն և հին պարսկերեն լեզուներին և այդ լեզուների վերաբերյալ արժեքավոր ուսումնասիրական աշխատություններ է թողել:

Բահարի գրական գլխավոր գործերն են «Քաղաքական կուսակցությունների պատմությունը՝ և «Պարսից   լեզվի ոճաբանությունը՝ եռահատոր մոնումենտալ աշխատությունը:

Բահարը  պարսկական  ժամանակակից  պոեզիայի ամենախոշոր դեմքն էավելին, նա 15-րդ դարի նշանավոր բանաստեղծ Ջամիից հետո, պասրկերեն լեզվով գրող մեծագույն բանաստեղծն է համարվում: Նրա մահվանիցտարի  հետո (1957  թվին)   Թեհրանում  լույս տեսավ  նրա բանաստեղծությունների երկհատոր մեծածավալ ժողովածուն, որը պարունակում  է   մոտ  40,000   երկտող:   Այդ   ժողովածուն  ոչ  միայն ժամանակի,    այլև   պարսկական   գրականության   բոլոր ժամանակաշրջանների խոշորագույն գանձերից մեկն է:

Բահարի պոեզիան բազմազան է և հարուստ: Նա բանաստեղծական բոլոր ժանրերի աներկբա վարպետ է: Գլխավորապես անգերազանցելի են նրա երկարաշունչ  ղասիդեները: Նրա լեզուն  ճոխ է և  պատկերավոր, բանաստեղծական ձեվավորումը անթերի: Նա  մեծ չափով արաբերեն և գործածությունց դուրս բառեր է օտագործումդա թերևս նրա միակ թերությունն է:

Երկրորդ համաշխարհային  պատերազմից հետո Բահարի ակտիվ մասնակցությամբ Թեհրանում հիմնվեց «Խաղաղասերների Իրանյան ընկերությունը»։ 1951 թվի աշնանը կայացավ հիշյալ ընկերության առաջին համագումարըորտեղ առաջին անգամ կարդացվեց նրա  «Պատերազմի բուն»՝ հռչակավոր  բանաստեղծությունըԱնդուլ  աշխատանքներիպայքարի և  զրկանքների հետևանքով նրա առողջությունը քայքայվել էրմյուս կողմից նրա կրծքում բույն  դրած թոքախտ հիվանդությունը նրան մղում էր դեպի գերեզման:

1952  թվին նա վախճանվեցսգի մատնելով Իրանի առաջադեմ մտավորականությունը:

 

 

Պատերազմի բուն1

 

վայում է կրկին պատերազմի բուն...

Թող խզվի նրա ձայնը գազազած,

Թող չքվի նրա տեսքը չարաբան2

Թող թեվակոտոր տապալվի նա ցած...

 

 

Ի՞նչ կա ավելի դաժան, ահռելի,

Քան պատերազմի մոլոխն անկշտում

Նրա սնունդը միսը բանվորի,

Նրա, խմիչքը ռանչբարի արյուն...

 

Հնչում է մահվան կոչնակը ահեղ

Ահա լսվում է նրա ձայնը բիրտ,

Որ տարածվում է, փռվում ամեն տեղ,

Որ թափանցում է մտնում ամեն սիրտ...

 

Եվ պատերազմի սեվ ուրվականը,

Որպես մի հսկայ դիվտեսիլ սարդ ,

Հյուսում է անդուլ իր նենգ ուռկանը

Եվ դարանամուտ սպասում անթարթ...

 

Ամեն կողմերից խուժում են անվերջ

Աշխարհի վրա և մեր շուրջ վխտում

Ինչպէս մրջյուններն իրենց բնի մէջ

վիշտ ու տառապանք, հոգս ու նեղութիւն:

 

Փչում է ռազմի սամումը դաժան

Եվ կոկորդները սեղմվում են վշտից,

Օդը ծանրացած՝ կապարի նման՝

Ճնշում է նեղում մեզ ամէն կողմից...

 

Իսկ երբ հնչում է շեփորը ռազմի,

Աշխարհը անճար սառում է ահից,

Լսվում է անվերջ որոտը մարտի,

Օդը թնդում է զենքերի ձայնից...

 

Երկիրը, որպէս դիվական ջաղաց,

Պտույտ է գալիս արյան հեղեղով

Իրար են անցնում մարդիկ կատաղած,

Սողում է տանկը ծանր հեվալով:

 

 

Ահա երկաթե արծիվն է թռչում

Մերթ նետվում է ցած, մերթ խոյանում վեր,

Գյուղ ու քաղաք է որսում հոշոտում

Եվ ցած է թափում ձվեր մահաբեր...

 

Ահա մի ուրիշ օդային գազան

Թոչող ամրոցը - հսկա լայնաթև

Որ մրրկածուփ սև ամպի նման

Մահվան կարկուտ է թոթափում ներքև:

 

Ամէն տեղ կրակ, ավար ու ավեր,

Ամէն տեղ սարսափ, վիշտ ու տառապանք

Աշխարհը կարծես գեհեն է դարձել

Ամէն տեղ արցունք, տանջանք, հառաչանք...

 

Ամէն տեղ անվերջ շռինդ ու շառաչ,

Հրանօթների փայլակ, որոտում...

Եվ այդ ահավոր տարերքի առաջ

Մարդ շլանում է խլանում, ապշում...

 

Ռազմի աստվածն է անցնում յաղթական

Սուսերը ձեռքին, զրահը հագին,

Նրա հետքերովստվերի նման,

Մահն է ընթանում մանգաղը ձեռքին։

 

Արյուն է ծորում նրա փեշերից,

Մահվան գերանդին հնձում է արագ

Եվ նրա անցած հանդ ու դաշտերից

Լսվում են միայն ողբ ու հառաչանք...

 

Այղ դժոխային թոհ ու բոհի մէջ,

Արյան ճապաղքի, արցունքի ծովում,

Աշխարհավկերներնագահ գիշատիչ

Անկուշտ տենչանքով ոսկի են դիզում:

 

Օ՝հ պատերազմից ավելի վատթար,

Այդ մարդանման գայլերն են ագահ,

Արտաքուստ խոնարհ, բարի - ՛բարերար,

Ներքուստ սատանայ, կործանիչ,– խարդախ։

 

Չե՞ս տեսնում նրանց գիտնականները

Ի՞նչ են հնարել... ատոմական ռումբ,

Որի հանդիման ապառաժ լեռը

Ճեղքվում է միջից, ջարդվում, փշրվում.

 

Եվ նրա շնչից՝ թունավոր խեղդիչ

Ոչ ոք և ոչինչ ազատում չունի,

Այրվում է նրա բոցում ամէն ինչ

Ասուն, անասուն, մարդիկ տնովի...

 

Այրվում են ամեն ծիլ, ծաղիկ ու ծառ,

Մոխիր են դառնում խրճիթ ու պալատ,

Հողը խանձվում է, ամլանում իսպառ,

Երկիրը դառնում խոպան անապատ...

 

Մի ակնթարթում ավեր են դառնում

Շեն քաղաքները, գյղերն բարեբեր,

Ինչպես հեռավոր ճապոնի երկրում

Զոյգ քաղաքները... տարաբախտ զոհեր...4

 

Կարծես դժոխքի ընդերքից մթին

Դուրս էին սողում՝ վիշապներն ագահ՝5

Կրակ ու մոխիր տարածում, չորս դին

Եվ խոցու՛մ, լափում, այրու՛մ անխնայ

 

Այս դժոխային հսկայ հնոցում,

Մարդիկ շամփրված վառվող սյուներին,

Խորովվում էին ճենճերոտ բոցում

Ինչպես հավն է խորովվում շամփրին...

 

Եվ այժմ յաճախ ես միտք եմ, անում

Թե Արևմուտքի այդ մարդգայլերը

Եվ նրանց հլու արբանեակները

Ի՞նչ երեսով են անցնում մեր ճամբով,–

 

(Ասենք՝ կճուճի բերանը բաց է,

Բայց կատվի ամօթն ո՞ւր է մնացել6։

 

Օ՝հ, երբեք, երբեք, դու մի վստահիր

Այդ մարդկանց անսիրտ, խարդախ, անիրավ

Որոնց հոգում կա միայն ոսկու սեր

Եվ հարստության անհագուրդ ծարավ։

 

Ով որ իր հույսը կապել է նրանց,

Նա ինքն իրեն բնավ չի հարգում,

Պահանջատեր են՝ ոչինչ չտված՝

Վայ թե որ տվին - էլ չկայ պրծում:

 

Քո կորեկ հացը ՛միշտ՝ գերադասիր

Նրանց ցորենից, ոսկուց, արծաթից,

 Քանզի (այս բանը դու լավ իմացիր)

Վերջը նրանք են շահվելու մեզնից։

 

Ինչպես որ սաթը քաշում է հարդը,

Այսպես էլ նրանց «քիմիկոսները»

Կը տանեն՝ անգին

Մեր գանձն ու ոսկին։

 

Պետք չէ մեզ նրանց մտերմությնը

Ատելությն էլ չունենք նրանց դէմ

Մենք գիտենք, որ այդ «մօտիկությնը»

Խաբէությն է և խաղեր երկդեմ։

 

Ոչ նախանձում ենք մենք նրանց փառքին

Եվ ոչ շլանում շուքից ու փայլից,

Մենք գիտենք նաև որ նրանց ոսկին

Արցունք է քամված մարդկանց աչքերից։

 

Տեսնել չեմ ուզում պատկերը նրանց,

Պատկերը նրանց պիղծ, ստոր ու ցած,

Պէտք չէ մեզ նաև պարգևը նրանց

Պարգևը որպես պատկերը նրանց:

 

Ո՜վ խաղաղության անդո՛րր հանգրվան,

Ո՜ւր են քո չքնաղ ափերն աննման,

Ե՛րբ պէտք է ծագի արևը պայծա՛ռ

Հավասարության և եղբայրությն...

 

Ահա տեսնում եմ, ճախրում է օդում

Մեր ավետաբեր ճերմակ աղավնին.

 ժամանակն է որ պատերազմի բուն

Տապալվի գետին - ավանդի հոգին։

 

Բահար, գարունդ բացվել է կրկին–7

Դու խաղաղության գովքն ես ներբողում ,

Քո երգին միայն նա կընծայէ գին,

Ով ֆարսերենի գինն է իմանում8:

 

1 - Գրված է 1947 թվին - Երկրորդ համաշխարհային պատերազմից երկու տարի անց։

2 - Չարաբուն - ի բնէ չար։

3 - «Աշխարհակեր»  - բնագրում՝ «ջահանխոր»։ Բանաստեղծի սարքած բառն է, որ 40-50- ական թվականներին լայն գործածություն ուներ «աշխարհակալե իմաստով։ Այժմ այդ բառը չի գործածվում։

4 - «Զոյգ քաղաքները» - Խոսքը վերաբերում է 1945թ.–ին և ատոմական ռմբակոծության ենթարկված երկու ճապոնական քաղաքներին։

5 - Ըստ կրօնական հավատալիքների դժոխքում ապրում են հրաշունչ օձեր և վիշապներ։

6 - Խոսքը վերաբերում է օտար երկրների կեղծ բարեկամության։

7  -  «Բահար»  -  բանաստեղծի գրական անունն է   նշանակում է գարունբնագրում բառախաղ է։

8   Սա մի արդարացի հպարտություն է։ Իրոք Բահարի այս  ստեղծագործությունը բոլոր ժամանակներում  ֆարսերեն (պարսկերենլեզվով  բանաստեղծական քերթվածների գոհարներից մեկն է, որ անշուշտ թարգմանության մեջ կորցնում է իր փայլր։

 

Միհր հանդես համար 97

 

Կազմեց և թարգմանեց

Աշոտ Մինասեանը, Թեհրան 2010

 

 


09:16 - 29/11/2019    /    համար : 739073    /    ցուցադրության քանակը : 8