23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ԷԲՆԵ ՅԱՄԻՆ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ԷԲՆԵ ՅԱՄԻՆ

 

ԷԲՆԵ ՅԱՄԻՆ

(1306-1390)

 

Նախքան էբնե Յամինի մասին խոսելը, թույլ տվեք հակիրճ հիշատակել «Սեյեդ Ազոդ», «Ջալալ Ազոդ» (նրա որդին) և «Ռոքնե Սայեն» անունները, որոնք ապրել են 14-րդ դարում՜ Շիրազում իշխող թագավորների ժամանակաշրջանում: Նրանք բոլորն էլ մոտ են եղել պալատականների հետ և գովերգել են նրանց: Առաջին երկուսը գրել են միայն գազելներ, իսկ վերջինը" գազելներ և ներբողներ: Նրանց և նրանցից հետո մի քանի սերունդ պոետների բախտն այնքանով չի բերել, որ ստեղծագործել են հանճարեղ Հաֆեզի ծաղկման շրջանում, չնայած նրանք էլ հարուստ ժառանգություն են թողել պարսից գրականությանը...

Ինչևէ, էբնե Յամինը ծնվել է 14-րդ դարի սկգբում (մոտավորապես 1306 թվականին) Խորասան նահանգում և վախճանվել է 1390-ին: Նրա հայրը խոշոր գիտնական է եղել, և պատահական չէ, որ նա մանուկ հասակից գբաղվել է գիր ու գրականությամբ, իսկ երիտասարդ հասակում, երբ արդեն ճանաչված բանաստեղծ էր, աշխատել է որպես պալատական քարտուղար (Խորասան նահանգի նախարարների մոտ):

Նրա խոսքը, ի հեճուկս իր ժամանակակիցների, եղել է պարզ, ներդաշնակ և անպաճույճ: Նա գիտակցաբար խուսափել է բաբդ ու անհասկանալի դարձվածքներից, փոխաբերություններից և պատկերներից, իսկ սա գալիս է ապացուցելու նրա հոգու վեհությունը, տաղանդը և նուրբ զգացողությունը: Սույն հանգամանքը, նաև, նրա ստեղծագործությունների արագ տարածման պատճառ է դարձել: Էբնե Յամինը իր բանաստեղծական ուժը փորձել է տարբեր ոճերի մեջ: Նա գրել է երգիծական հատվածներ, ներբողներ, մասնավիներ և քառյակներ, որոնք դժբախտաբար ամփոփված չեն մի ընդհանուր ժողովածուի մեջ: Նրա դիվանի ձեռագիր նմուշներից մեկը պահպանվում է Իրանի մեջլիսի գերհարուստ գրադարանում:

Սիրո յոթ քաղաքը գրքից

Պարսկերենից թարգմանեց Ջանի Ղարիբյանը

 ԷԲՆԵ ՅԱՄԻՆ

 

 

 


12:36 - 28/11/2019    /    համար : 739042    /    ցուցադրության քանակը : 93