10/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Շեյխ Ֆախր Էդ-Դին էբրահիմ Արաղի


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Շեյխ Ֆախր Էդ-Դին էբրահիմ Արաղի

 

ԱՐԱՂԻ

(1231-1309)

 

Շեյխ Ֆախր Էդ-Դին էբրահիմ Արաղին ծնվել է 1231 թվին Իրանի Համադանի շրջանի Քամջան գյուգում: Նրա կյանքը համնկել է պատմական այն ժամանակահատվածի հետ, երբ մոնղոլները բոլոր կողմերից հարձակվել էին Իրանի քաղաքակրթության և մշակույթի վրա:

Շեյխ Արաղիի ծննդից մեկ ամիս աոաջ նրա հայրը Բոզորգմեհրը, երազում տեսնում է, որ ինքը, մի երեխա գրկած, շրջապատվել է մի խումբ հավաւտացյալներով, որոնց մեջ էր նաև Հազրաթ Ալին: Ուրախ և երջանիկ մոտենում է նրան և խոնարհաբար երեխային դնում նրա ոտքերի աոաջ, իսկ Հազրաթ Ալին բարձրացնում, տալիս է իրեն և ասում. «Վերցրու մեր Արաղիին ե լավագայնս խնամիր նրան, քանզի նա անվանի մարդ կդառնա աշխարհում»: Մեկ ամիս հետո, երբ նա ծնվում է, Բոզորգմեհրը նրան տեսնում է ճիշտ այնպես, ինչպես տեսել էր Հազրաթ Ալիի ձեռքերում:

Երբ բոլորում է Արաղիի հինգ տարին, ծնողները նրան տանում են դպրոց: Ինն ամիս հետո, ի զարմանս բոլորի, երեխան Ղորանը ծայրեծայր անգիր է անում, իսկ երեկոյան իր մելամաղձոտ ձայնով այնպես է երգում, որ բոլոր հարևանները շարվում են իրենց պատուհաններին և հաճույքով ունկնդրում նրան:

Ութ տարեկան հասակում, Համադանում դժվար էր գտնել մեկին, որը չճանաչեր նրան կամ նրա ձայնը ըմբոշխնած չլիներ:

Տասնյոթ տարեկանում նա արդեն քաջածանոթ էր ժամանակի բոլոր գիտություններին, և հենց այդ պատճառով էլ դասավանդում էր քաղաքի «Շահրեստան» դպրոցում և ուներ բազմաթիվ աշակերտներ:

Այդ օրերին մի անգամ դպրոց հաճախելիս նա հանդիպեց մի խումբ շրջիկ դերվիշների, որոնք ինքնամոռացության գիրկն ընկած երգում էին.

 

Մեր կահկարասին մեսջիդից գինետուն ենք տեղափոխել,

Մեծահոգությունն ու բարեպաշտությունը թողել ենք փախել...

Եվ նա այլայլվեց, շորերը հանեց, տվեց նրանց և ասաց.

Ես իմ սիրտը, Արաղիի պես, քեզ եմ տվել, միայն քեզ,

Եվ ուզում եմ սիրեցյալս լոկ դու լինես, միայն դու:

 

Այս միջադեպից հետո մի ներքին հուզմունք պատեց Արաղիի սիրտը, թողեց մանկավարժութիւնն ու նշված դերվիշների հետ մեկնեց Իրաք, այնուհետև Հնդկաստան, որտեղ հանդիպեց անվանի մտածող Մոլանա Բահա-էդ-դին Զաքարիային: Երիտասարդ Արաղին անմիջապես գրավեց Զաքարիայի ուշադրությունը, որն էլ իր համախոհներից մեկին ասաց. «Այս երիտասարդի մեջ կատարյալ ունակություն տեսա. նրա այստեղ մնալը պարտադիր է»: Շեյխ Արաղին, սակայն, չհամաձայնեց և դիմելով դերվիշներին ասաց. «Հարկավոր է շտապ հեռանալ այստեդից»: Ճանապարհին Արաղին և ընկերները մոլորվեցին անապատում: Վեցերորդ օրը հանդիպեցին ահեղ փոթորկի և ցիրուցան եղան... Այնուհետև Արաղդին գտավ, որ ավելի լավ է վերադառնալ «Մոլթան» և աշակերտել Զաքարիային: Մոլանա Բահա-էդ-դինն ընդունեց նրան և հարցրեց. «Արաղի, խույս տվեցի՞ր մեզանից»: Իսկ Արաղին ներքոհիշյալ քառյակով պատասխանեց նրան.

 

Եվ իմ սիրտը" հիացած, չի մոռացել երբեք քեզ,

Մարմինն ինչպես կփախչի հոդիներից վառ ու հեզ:

Շնորհներիդ դայակը պարուրել է իմ հոգին,

Ու ավելին տվել ինձ, քան մոր սերը կաթոգին:

 

Ջաքարիան լռեց ե նրան հրավիրեց «Ծպտյալ մենակեցության»: Արաղին տասը օր մենության մեջ ճգնեց: Տասնմեկերորդ օրը մի անսովոր ցնծություն սփրեց նրա հոգուն, որի արդյանքը եղավ մի հոյակերտ գազել, որը սկսվում Է հետևյալ տողով.

Գինով թասն առաջին, որ լիուլի պարպեցին,

Կարծես փոխ Էր առնված սիրունների աչքերից:

«Մենակեցություն»-ը մի դպրոց Էր հիմնված մեծն Էշրաղի Շահաբ-ադ-դին Սոհրեվարդիի կողմից, իսկ Մոլանա Բահա-էդ-դին Ջաքարիան նրա հավատարիմ հետևորդներից էր: Սովորաբար դա պետք է տևեր քառասուն օր: Եթե ստեղծագործողը ի վիճակի չլիներ այդ ընթացամ որեէ բան ստեղծել, ապա քառասուն օր ևս կմնար մենության մեջ, բայց ինչպես նկատեցիք, նա տասը օրվա ընթացքում գրեց իր գլուխգործոցներից մեկը, բարձրաձայն խոսեց դրա մասին և երգեց: Արաղիի ախոյաններից ոմանք մենաստանի կարգը խախտե­լու դեմ բողոքեցին և Ջաքարիան պատասխանեց. «Ձեզ արգելված է, իսկ նրան ոչ»...

Մեկ անգամ Զաքարիայի համախոհներից մեկը գնաց շուկա: Այնտեղ հանդիպեց մի խումբ դերվիշների, որոնք Արաղիի գազելներն էին երգում: Գնաց գինետուն: Այստեղ նույնպես Արաղիի գով­քը լսեց: Մոտեցավ Զաքարիային և եղելությունը պատմեց: Նա հարցրեց. «Ի՞նչ ես լսել, ասա՛»: Նրա համախոհը Արաղիի մենությեն մեջ գրած գազելներից մի տող կարդաց.

 

Գաղտնիքն իրենց, եթե իրենք են բացում,

Զուր ինչո՞ւ են Արաղիին քարկոծում:

 

Մոլանա  Բահա-էդ- դինը սույն տողր լսելով ասաց. «Նրա գործն ավարտվեց»: Հետո գնաց Արաղիի խուցը և ասաց. «Արաղի, պանդոկում էլ աղոթք ե՞ս մրմնջում, դուրս եկ ուրեմն»:

Արաղին մենաստանից դուրս եկավ և անմիջապես կարդաց.

 

Ու պանդոկում եթե մակը չաղերսողից աղերս ունի

Դա էլ ուրույն սաղմոս է մի, կարդաս հարբած թե արթմնի:

 

Մոլանա Բահա-էդ-դինը այս լսելով քուրձը հանեց, հագցրեց Արաղիին և իր դստերն էլ նրան կնության տվեց: Հետո, քանի-որ Արաղիի հոգու և մտքի մեծության չափը գիտեր, նրան նշանակեց իր տեղապահը և կյանքից հեռացավ:

Այսպիսով Արաղին համալրեց Սոհրվարդիների շարքերը (Հնդկաստանի մասնաճյուղ): Մոլթանում ապրեց մի քանի տարի: Այնուհետև մեկնեց փոքր Ասիա, հանդիպեց Սեծն Ջալալ-էդ-դին Մոլավիին, հետո ինչ-որ առաքելությամբ մեկնեց Եգիպտոս, արժանացավ Եգիպտոսի սուլթանի բուռն ուշադրությանը, նշանակվեց Եգիպտոսի շեյխերի-շեյխը, որին պետք է աշակերտեին տեղի բոլոր  միստիկները, գիտնականներն ու մեծամեծները:

Այնուհետև Եգիպտոսից մեկնեց Սիրիա: 1309 թվին վախճանվեց և հենց այստեղ էլ ամփոփվեց:

Արաղին բավական հարուստ ժաշանգություն է թողել (ավելի քան հինգ հազար տող): Գրել է բանաստեղծական հատվածներ, ներբողներ, քառյակներ, Թարջի-աթ (յուրաքանչյուր մի քանի նույն հանգերով տողերից հետn, կրկնվող մի տող մյուսներից տարբեր հանգով), Թարքիբ-աթ (յուրաքանչյուր մի քանի նույն հանգերով տողերից հետո, մի առանձին տող մյուսներից տարբեր հանգով) և գազելներ, որոնցում արտացոլված է Արաղիի ստեղծագործական ողջ վարպետությունն ու հմայքը:

Միստիկ բանաստեղծությունը մի այնպիսի մտքի բացահայտիչ է, որն ամբողջովին տարբերվում է նրա փիլիսոփայական մտքի իմաստից:

Արաղին հավատալով այն բացարձակ ճշմարտությանը, որը դուրս է մտքի տիրույթից, իրեն հանձնում է մի անվերջ, զարմանահ­րաշ և աներևակայելի հոսանքի, որը նրան առաջնորդում է դեպի լինելիությունից ու անէությունից վեր գտնվող ճշմարտությունը: Միստիկայի և փիլիսոփայական, կամ սիրո և մտքի միջև առկա վեճը բավական հին արմատներ ունի, որը հանգում է երկու տարբեր տեսակետների: Աշխարհն Արաղիի նման բանաստեղծների համոզմամբ գաղտնիքների անքննելի շտեմարան է, որ մարդկային միտքն իր ամբողջ ճկունությամբ ի վիճակի չէ բացահայտել նրա ամենափոքր մասնիկն անգամ: Ուրեմն այն, ինչ մեզ դեպի կյանքի ու մահվան գաղտնի ճշմարտության գիրկն է առաջնորդում, մի զգացմունք է, որը կոչվում է «սեր», իսկ սերը կարծես մտքի այլակերպված այն տեսակն է, որն իրեն քողարկել է խենթության և հուզմունքի շղար­շով: Արաղին հենվելով այս տեսակետին գրում է.

 

Ահավասիկ մեր ձեռքերը դեպի սիրո փեշը պարզած,

Ահա և մենք, որ դարձել ենք սիրո դեզի հնձվորները:

 

Այո, Արաղին նույնպես սիրո դպրոցի աշակերտ է։ Ոտքը մտքի տիրույթից դուրս է դնում և երգում.

 

Երբ սերն իրական սիրող սրտին այցի է գալիս,

Բույնը մտքից , գիտությունից վեր է շինում:

 

Մտքի ու սիրո հավերժական բախումը մի պայքար է մակերեսային ու անկայուն ճանաչումի և անուղղակի ու կայուն գիտության միջև, իսկ այս պայքարը Արաղիի մոտ տեղ-տեղ աչքի է զարնում «բաժանման» շղարշով:

Շեյխ Ֆախր-էդ-դին Արաղին շատ հաճախ հուզականության ու գրավչության գիրկն է ընկնում և խելակորույս սիրում է, որը, սակայն, ոչ մի առնչություն չունի փաստացի տգիտության հետ: Հավատամքը ոչ թե ապացույցներով, այլ սրտով է ամրպնդվում, իսկ սիրտը ի սկզբանե փոխկապակցված է սիրո հետ: Հուզմունքի տեր մարդը չի կարող չսիրել, իսկ ով սիրահարված է երբևիցե չի երկնչի: Ըստ Արաղիի.

 

Երբ իմ անձը տվեցի սիրո անհուն աղետին,

Ամեն դժվար ինձ համար թվում է հեշտ ու դյուրին:

 

Արաղին արտաքին հմայքը համարում է այն իմաստի արտահայտումը, որի ըմբռնումն ու բացահայտումը մտքի տիրույթից վեր է: Ուստի այն, ինչ նրան դեպի վայելչապաշտություն է առաջնորդում սերն է" դեպի այն եզակի իմաստը, որը տարբեր պատկերնե­րով և մեկնաբանությամբ է արտացոլվում: Ըստ Արաղիի, «Ցանկա­ցած գերիմաստ և մաքուր կերպարանք, որ ծագում է քո մտքում «Նրա» պատկերն է:

Արաղիի բանաստեղծական լեզուն պարզ է և անկեղծ: Ակնհայտ է, որ նրա անհատական հատկանիշներն ու միստիկական փորձը խոր հետք են թողել նրա լեզվամտածողության և խոսքաշինության վրա: Այս ազդեցությունը, սակայն, ոչ կարելի է անտեսել, ոչ էլ մանրամասնել, քանզի նրա անհատականությունն ու միստիկական փորձը թաքնված են նրա լեզվի ամենախորունկ անկյուններում, որն ինչպես նշեցինք, պարզ է ու ազնիվ, և սա հենց այն անորոշությունն է, որ շաղախված է բանաստեղծության բուն բովանդակությանը և ոչ մի առնչություն չունի բառախաղի հետ:

Արաղին իր ընթերցողին ներկայանում է որպես հույզի բանաստեղծ, որը մի ներքին հակում ունի դեպի բանաստեղծական լեզուն, չափը և հանգը: Իհարկե, ոչ այն պատճառով, որ նա ջանում է իր միտքը զարդարել արտաքին հանդերձանքով, այլ, ենթադրենք, բանաստեղծական այնպիսի չափերով, որ բավական ազդեցիկ են և բխում են նրա երաժշտական փայլուն գիտակցությամբ և խոսքի խոր հուզականությամբ:

Արաղիի գազելներն այնքան մոտ են խոսքի հնչեղությանը, որ ընթերցողը դրանք ընթերցում է շատ սահուն (գուցե և առանց ըմբռնելու դրանց բովանդակությունը) ե մոռանամ է նրա չափի ու հանգի մասին: Հենց այս պատճառով է, որ նրա բանաստեղծության արտաքին տեսքը նրա իմաստից բաժանելու փորձը զուր չարչարանք է։

Մեր կարծիքով Արաղին երկու չափերում էլ, թե կարճ, թե երկար,  եղել է հաջողակ, թեև երկար հանգերով գազելները նրա մոտ սակավաթիվ են:

 

Քո սերը հյուր է, իսկ մենք" ոչինչ,

Ոչինչը հյուրի հետ ի՞նչ է, ոչինչ...

 

Ո՞ւր ես հոգյակ կյանքից էլ թանկ, գիշերդ բարի, ես գնացի,

Մեջս անվերջ խինդ է, գգվանք, գիշերդ բարի, ես գնացի...

 

Էն անդադրում սիրով լեցուն սիրտը գնաց,

Շատ խնդրեցի, պաղատեցի «Մի գնա»" գնաց:

 

Որտեղ զգաց հոգեպարար բույրը սիրո,

Կամ էլ քնքուշ դեմքը նրա թռավ, գնաց:

 

Գնաց, բազմեց մի սիրունի սեգ կատարին

Կամ մի փերու տաք անկողնում վարվեց, գնաց:

 

Երբ էլ մի պահ հանգիստ առավ սիրտը նրա,

Կրկին ինձնից երես թեքեց, խռովեց, գնաց:

 

Կտրեց սիրտը և իմ հոգուց, և իմ մարմնից,

Էս աշխարհի լավ ու վատը թողեց, գնաց

Սիրե՜ց, սիրե՜ց, սիրեց անհուն,

Ու իր սերն էլ հենց այս ճամփին ձգեց, գնաց:

 

էլ որտեղի՞ց գտնեմ սիրտս՝ անհետ կորած,

Ոտքերի տակ սիրունների, թե-որ իսպառ մաշվեց, գնաց:

 

Ով Արաղի, բավ է ճչաս, աղաղակես,

Սերդ ուրիշ յար էր ճարել մեկնե՜ց, գնա՜ ց...

 

Սիրո յոթ քաղաքը գրքից

Պարսկերենից թարգմանեց Ջանի Ղարիբյանը


 

Արաղի

 

 


11:55 - 28/11/2019    /    համար : 739040    /    ցուցադրության քանակը : 16