11/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Քարուն 3 ամբարտակը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Քարուն 3 ամբարտակը

Իրանի ամենաերկար և ամենաջրառատ գետի՝Քարունի երկարությունը  950 կմ է, իսկ գետաբերանի մակերևույթի լայնությունը՝ 60000 քառակուսի մետր: Հեղափոխությունից առաջ ամերիկյան «Հարզա» ընկերությունը սկսեց այս ջրային տարածքի էներգապաշարների հետախուզության աշխատանքները: Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո սկսվեց հետախուզական երկրորդ փուլը: Դրանից հետո սկսվեցին ինժեներական  նախագծի հետազննումները՝ տևելով մինչև 1989թվականի հունիս ամիսը: Նախագծային աշխատանքների ավարտից հետո սկսվեց ամբարտակի կառուցումը և  ինը տարվա անդադար քրտնաջան աշխատանքից հետո Քարուն-3 անվամբ երկթև բետոնե ամբարտակը հանձնվեց շահագործման: 

Ամբարտակը գտնվում է Խուզեստան նահանգի հյուսիս-արևելքում` Իզե  շրջանից 28կմ դեպի արևելք, ամբարտակի բարձրությունը205մետր է, երկարությունը՝462իսկ,մետր   ջրատարողությունը՝ երեք միլիարդ խորանարդ մետր: Քարուն ամբարտակը  կառուցվել է ջրի ամբարման ու կարգավորման, ջրհեղեղների ու վարարումների կանխման, գյուղատնտեսական կարիքների, ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի արտադրության ապահովման համար: Հիդրոկայանի ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 2000 ՄՎ, իսկ էներգիայի արտադրությունը տարեկան կտրվածքով՝ 4138 մլն կՎժ է: Քարուն3-ը բացման արարողության ժամանակ ամենաբարձր և ամենամեծ բետոնե ջրամբարն էր Իրանում: Հորատման աշխատանքների ծավալով Քարուն3 ամբարտակը  Իրանում՝ առաջին, իսկ աշխարհում երրորդն տեղն է զբաղեցնում: Քարունի էլեկտրակայանի ստորգետնյա նկուղը չափերով աշխարհի երեսուներորդ խոշորագույն նմանատիպ շինությունն է: Ամբարտակի կառուցման նախագծի պատվիրատուն Իրանի Էներգետիկայի նախարարությունը, իսկ կատարողը՝ իրանական «Մահաբ Ղոդս» ընկերությունն էր: Ջրամբարտակակառուցման միջազգային հանձնաժողովի տվյալներով՝ Իրանը Չինաստանից ու Ճապոնիայից հետո հարյուր մետրից բարձր ամբարտակներ կառուցող  երրորդ երկիրն է աշխարհում: 

 


12:09 - 8/11/2019    /    համար : 738219    /    ցուցադրության քանակը : 13