21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Խրատ հայցող մարդը - Մորթեզա Մոթահարիի – ճշմարտապատում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Խրատ հայցող մարդը - Մորթեզա Մոթահարիի – ճշմարտապատում

Մի մարդ անապատից Մեդինա եկավ ու Մեծ Մարգարեին ներկայանալով, մի խրատ խնդրեց: Մեծ Մարգարեն նրան ասաց. ՙՄի բարկացիր՚: Եվ ավելին չասաց: Մարդն իր ցեղախմբի մոտ վերադառնալով տեղեկացավ, որ իր բացակայության ժամանակ անախորժ դեպք է պատահել: Իր ցեղի երիտասարդները թալանել են մի այլ ցեղի: Վերջինիս անդամները փոխադարձ քայլի են դիմել և աստիճանաբար իրավիճակը բարդացել է: Փաստորեն երկու ցեղեր կանգնել էին դեմ-դիմաց և պատրաստվում էին կռվել: Լուրը նրան խիստ զայրացրեց: Անմիջապես զրահավորվելով միացավ իր ցեղին: Սակայն հիշեց, որ Մեդինա է գնացել, բազմաթիվ բաներ տեսել ու սովորել: Հիշեց Մեծ Մարգարեից ստացած խրատը: Խորհեց՝ ինչո՞ւ եմ գրգռվել և ի՞նչ պատճառով եմ զրահավորվել, նախապատրաստվել՝ սպանելու և ապանվելու համար: Ինչո՞ւ եմ անտեղի բորբոքվել ու զայրացել: Ինքն իրեն ասաց՝ ժամանակն է օգտագործել Մեծ Մարգարեի խրատը։ 

Առաջ եկավ և հակառակորդ խմբի առաջնորդներին իր մոտ կանչելով, ասաց. ՙԱյս կռիվն ինչի՞ համար է: Թերևս մեր անխելք երիտասարդների ոտնձգությա՞ն: Ես պատրաստ եմ իմ ունեցվածքից վնասի չափով հատուցել: Անիմաստ է, որ դրա համար իրար դեմ դուրս գանք ու միմյանց արյուն թափենք՚:

Այդ մարդու խելացի ու շահեկան խոսքերից հետո հակառակ կողմի մարդկանց արժանապատվությունն ու տղամարդկությունը, հրահրվեց, ուստի ասացին. ՙՄենք էլ քեզանից պակաս չենք: Որ այդպես է, հրաժարվում ենք մեր պահանջից՚: Երկու կողմերը խաղաղված միացան իրենց ցեղախմբերին։ (Քաֆու սկզբունքները, 2- հատոր, էջ 404)

Մորթեզա Մոթահարիի – ճշմարտապատում գրքից


10:06 - 07/11/2019    /    համար : 738169    /    ցուցադրության քանակը : 37