21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Նեմա - Stm տիպի սկանավորող թունելային միկրոսկոպների կառուցման նախագիծ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Նեմա - Stm տիպի սկանավորող թունելային միկրոսկոպների կառուցման նախագիծ

 

 

Stm տիպի սկանավորող թունելային միկրոսկոպների կառուցման նախագիծը սկիզբ առավ 2005 թվականին և առաջին նմուշը հաջողությամբ ստեղծելուց հետո նանոտեխնոլոգիաների զարգացումը հովանավորող հատուկ կառույցի կողմից միաժամանակ կառուցվում են հինգ միկրոսկոպներ, իսկ  երեք տարի անց՝ 2008 թվականին,  ցուցադրության հանվեց «Նեմա» առևտրական անվամբ ամբողջովին իրանական արտադրության stm հաստոցը։ Նեման ունի նանոմետրի չափերով երկաչափ կամ եռաչափ պատկեր ապահովելու հնարավորություն և կարող է լուսանկարել բոլոր նանոսխեմաները, պրոտեիները, dna մոլեկուլները և այլն։ Այս եզակի միկրոսկոպի պատկերահանման կարողությունը մի նանոմետրից մինչև ութ միկրոն է։ Այս միկրոսպների նախագծման, կառուցման և տեղայնացման բոլոր փուլերը իրագործվել են Թեհրանի համալսարանի բժշկական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողների ջանքերով։ stm տիպի սկանավորող թունելային միկրոսկոպները նանոտեխնոլոգիական հետազոտությունների նորագույն սարքավորումներից են։ Այս միկրոսկոպները համարվում են նմանատիպ միկրոսկոպների նախատիպը, քանի որ սրանց կառուցումը ճանապարհ բացեց մյուս սերնդի միկրոսկոպների ստեղծման համար։  Աշխարհում stm տիպի թունելային սկանավորող միկրոսկոպների տեխնոլոգիա ունեցող վեց երկիր կա, որոնցից մեկն Իրանն է։

 

 


09:19 - 07/11/2019    /    համար : 738161    /    ցուցադրության քանակը : 34