11/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > ՙՆԱՀՋՈԼ ԲԱԼԱՂԵ՚ ԳՐՔԻ ԴԵՐԸ ԻՍԼԱՄՈՒՄ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՙՆԱՀՋՈԼ ԲԱԼԱՂԵ՚ ԳՐՔԻ ԴԵՐԸ ԻՍԼԱՄՈՒՄ

ՍՈՒՐԲ ԻՄԱՄ ԱԼԻԻ

ՙՆԱՀՋՈԼ ԲԱԼԱՂԵ՚ ԳՐՔԻ ԴԵՐԸ ԻՍԼԱՄՈՒՄ

 

ՙՆահջոլ Բալաղեն՚ գիրք է, որտեղ զետեղված են շիա մուսուլմանների առաջին էմամ Ալիի ելույթների և  իմաստուն խոսքերի մի մասը: Գրքի հեղինակն է Սեյեդ Ռազին:

 

Մոհամադ Բեն Էբի Ահամադ /կարճ անունով` Սեյեդ Ռազին/` շիա մեծ մտավորականը և բանաստեղծը ծնվել է հիջրի 359 թվին /մոտավորապես 980թ./:

Հիջրի 400 թվականից սկսած` Ռազին ժողովել է Ալիի ելույթները և իմաստուն խոսքերը: Նա գիրքը անվանել է ՙՆահջոլ Բալաղե՚. արաբերեն նշանակում է հռետորություն:

Սեյեդ Ռազին մահացել է 45 տարեկան հասակում: Նրա գերեզմանը գտնվում է Բաղդադի Քարխ թաղամասում, որը վերածվել է ուխտագնացության վայրի:

ՙՆահջոլ Բալաղե՚-ի կառույցը ՙՆահջոլ բալաղե՚-ում տեղ գտած էմամ Ալիի ելույթներ բաժանվում են երեք մասի.  

Ելույթներ ու բանախոսություններ

Նամակներ ու կոչեր

Իմաստուն խոսքեր:

Նահջոլ Բալաղե՚-ն անդրադառնում է տարբեր թեմաների` կրոնական« տնտեսկան« քաղաքական« բարոյական: Գրքում կան այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` աստվածաբանությունը, արդարությունը, տիեզերքի արարումը, մարդու արարման նպատակը, միաստվածությունը, մարգարեները« նաև այն« թե ինչու են նրանք առաքվել, Իսլամի մեծ Մարգարեն, Ղուրան, կին և տղամարդ, առաքինությունը, սատանան, պետություններն ու ժողովուրդները, բարոյագիտությունն, խելք  և տգիտություն, ջիհադը, արդարությունը, պատասխանատվությունը, աղքատության վերացումը, հարուստների պարտավորությունները,  կառուցողական և իշխանության տնտեսական ծրագրերը, գրողներ, ռազմական ուժեր, երկրի ճիշտ կառավարում« և այլ թեմաներ:

 

ՙՆահջոլ Բալաղե՚-ի նշանակությունը 

ՙՆահջոլ Բալաղե՚ գիրքը պարունակում է շիա մուսուլմանների առաջին էմամի ելույթներն ու նամակները: Այդ պատճառով այն շատ մեծ նշանակություն ունի շիա մուսուլմանների համար:

Այս գիրքը Ղուրանից հետո երկրոդ կարևոր գիրքն է նրանց համար:

Սուննի մտավորականների շրջանում նույնպես գիրքը ուշադրության է արժանացել իր պերճախսության և հռետորական մտքերի պատճառով:

Գրքի ճշմարտացիությունն ու վավերականությունը առիթ են հանդիսացել, որպեսզի այլ կրոններ դավանողները նույնպես հիանան գրքի իմաստնությամբ:

Լիբանանի համալսարանի արաբական գրականության քրիստոնյա դասախոս Ջորջ Ջերդաղը գրում է. ՙԱլիի խոսքերի շունչը այնպիսի փոթորիկ առաջացրեց իմ մեջ, որ ես  ՙՆահջոլ Բալաղե՚ն երկու հարյուր անգամ ընթերցեցի՚:

ՙՆահջոլ Բալաղե՚-ն, Ալիի լուսավոր խոսքերի ծաղկաքաղն է և  ժամանակը երբեք մոռացության չի մատնել դրանց հմայքն ու վեհությունը:

Ալիի մտքերը ժամանակ ու սահաման չեն ճանաչում: Նրա մասին բանաստեղծություններ են գրվել, հրատարակվել են բազմաթիվ գրքեր:  

ՙՆահջոլ Բալաղե՚-ն իր հազարամյա պատմության ընթացքում հասանելի է եղել գիտնականներին, իսլամագետներին ու մտավորականներին« որոնք իրենց ելույթներում մշտապես անդրադարձել են ՙՆահջոլ Բալաղե՚-ի բովանդակությանը: Այն ոչ միայն ուսումնասիրության առարկա է եղել, այլև թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:

ՙՆահջոլ Բալաղե՚-ի առանձնահատկությունը կարելի է բնութագրել որպես մարդկային գերագույն խոսք:

Ղուրանից հետո այս գիրքը  համապարփակ ձևով անդրադարձել է աշխարհիկ և հանդերձյալ կյանքին վերաբերող ամենատարբեր թեմաների:

Այն նաև Ղուրանից հետո եզակի է իր հռետորությամբ ու պերճախոսությամբ և մարդուն ուղորդելու հավերժական առաքելություն ունի:

Գիրքը գրված է շատ գրավիչ` հեռու շեղումերից ու խեղաթյուրումից:

ՙՆահջոլ Բալաղե՚-ի ուղերձները շատ արժեքավոր ու ազդեցիկ են: Գրքում առկա են արդարամտություն ու հակաբռնատիրություն:

Այն ուշադրության և մեծարման է արժանանցել թե° մուսուլման« թե° ոչ մուսուլման մտավորականների կողմից:

ԻԻՀ առաջնորդ լուսահոգի Էմամ Խոմեյնի. Մենք հպարտ ենք, որ ՙՆահջոլ Բալաղեն՚ վերաբերում է մեր Էմամին:

Այն Ղուրանից հետո համարվում է կյանքի ուսուցանող և փրկության գիրք: ՙՆահջոլ Բալաղե՚-ն Մոհամադ մարգարեի առաջին հավատացյալի պատգամն է  և մարգարեի խալիֆայի խոսքը: Խալիֆա, որը մասին բոլոր մուսուլմանները միակարծիք են:  Իմամ, որի մասին շիա մուսուլմաններն  ու բազմաթիվ սուննի մուսուլմաններ ասում են, չկա իսլամի

մարգարեին հետևորդ ավելի առաքինի մարդ« վեհ մարդ, որի խոսքերը նույնությամբ պահպանվել են և դրանք իսլամական  ուսմունքի հզոր և իսկական աղբյուր են, աղբյուր, որի մեջ ամեն ինչ կա` մարգարեություն, փիլիսոփայություն, պատմություն, բարոյագիտություն, բարեպաշտություն, հասարակության առաջնորդություն, քաղաքական, հասարակական համակարգ և խորհդապաշտական խնդիրներ:  Այս գրքում

կարելի է գտնել իսլամական հավատքի ամբողջական ու լիարժեք հիմքը: Գիրքը Ղուրանի կողքին դրվելիս,  անկասկած նրա ենթական է:

Դա նշանակում է, որ մենք չունենք մեկ այլ գիրք, որ օժտված լինի այլօրինակ հեղինակությամբ, իր համընդհանրությամբ ու հնությամբ:

 

ՄԻՀՐ հանդես համար 91


11:30 - 6/11/2019    /    համար : 738119    /    ցուցադրության քանակը : 11