11/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Ո՞Վ Է ԻՐԱՆՑԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԳՈՐԾԻՉ ՍՈՀՐԵՎԱՐԴԻՆ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ո՞Վ Է ԻՐԱՆՑԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԳՈՐԾԻՉ ՍՈՀՐԵՎԱՐԴԻՆ

Իրանցի անվանի փիլիսոփա, հեքիմ ու միստիկ, Շեյխ-էլ-Էշրաղ անունով հայտնի Շեյխ Շահաբեդդին Աբոլֆոթուհ Յահյա Իբն Հաբաշ Սոհրեվարդին անհերքելի դերակատարություն է ունեցել իսլամական փիլիսոփայության, միստիցիզմի ու իմաստասիրության տարածման գործում։ Նա եղել է իսլամական փիլիսոփայության կարևոր դպրոցներից համարվող Էշրաղի կամ Լուսավորման փիլիսոփայության հիմնադիրը: Նա ծնվել է լուսնային 549 թվականին Զանջանի մերձակա Սոհրեվարդ գյուղում: Իր կարճատև կյանքն ամբողջությամբ անց է կացել սովորելով և Մարաղայում, Սպահանում, Անատոլիայում ու Հալեպում աշակերտել է հայտնի ուսուցիչների: Սոհրեվարդին հայտնի է դարձել իր «Հեքմաթ-էլ-էշրաղե  աշխատասիրությամբ և հանբալի իսլամագետների հետ աղմկահարույց բանավեճերով ու արժանացել է սելջուկյան թագավորների ուշադրության: Այնուհետև թշնամությունների ու նախանձի թիրախ դառնալով հայտարարվում է հերձվածող: Սալահեդին Այուբին իր որդուն՝ Մալեք Զահերին է փոխանցում Սոհրեվարդուն սպանելու հրահանգը: Սակայն Մալք Զահերը հրաժարվում է հրահանգը կատարելուց: Հալեպի հոգևորականությունը տեսնելով, որ հրահանգը չի կատարվել կրկին նամակ է գրում Սալահեդդինին ու հայտարարում, որ եթե Մալեք Զահերը նրան պահի իր մոտ կարճ ժամանակ անց ինքն էլ մոլորվելու և շեղվելու է ու եթե նրան հեռացնի որտեղ որ նա ոտք դնի մարդկանց կմոլորեցնի: Հաջորդ անգամ Սալահեդդինը Դատավոր Ֆազելի գրով հրահանգ է ուղարկում և իր որդուն սպառնում է, որ եթե թերանա Սոհրեվարդուն սպնելու գործում Հալեպի իշխանությունը հետ կվերցնի նրանից: Սոհրեվարդին սպանվում է լուսնային հիջրեթի 587 թվականին:

Այաթոլլահ Մոթահարու համոզմամբ. «Սոհրեվարդին ոչ միայն իսլամագետների ու հռետորների հետ բանավեճում համարձակ էր ու բոլորին թշնամի էր դարձնում, իմաստասիրության գաղտնիքների բացահայտման հարցում էլ չհարգելով «Էշարաթե-ի վերջաբանում Ավեցինայի տված խորհուրդը, հավանաբար երիտասարդ տարիքի բերումով, չափազանց համարձակություն էր դրսևորում ու հենց դա էլ նրա դեմ թշնամության ու դավադիր քայլերի պատճառ է դառնումե:

Սոհրեվարդու ամենամոտիկ աշակերտներից՝ Շահրզուրիի հաղորդմամբ նրա սպանության կապակցությամբ տարբեր վկայություններ գոյություն ունեն: Ոմանք ասում են, թե նրան բանտում այնքան սոված ու ծարավ են պահում, որ նա մահանում է, իսկ որոշներն էլ ասում են թե ինքնակամ հրաժարվում է սնունդից ու ջրից: Ուրիշներն ասում են, թե նրան խեղդում են, իսկ որոշներն էլ առաջ են քաշում սուրով սպանվելու վարկածը: Նաև առկա են պարիսպներից վայր նետելու և հրկիզվելու տարբերակները: Ասում են, թե Մալեք Զահերը նրան սպանելուց հետո խիստ զղջում և աքսորում է բոլոր նրանց ովքեր ստորագրել էին նրա դեմ ուղղված նամակը ու կալանքի տակ է առնում նրանց ունեցվածքը:

Բանասերների համոզմամբ Սոհրեվարդու մահն էլ նրա կյանքի նման առեղծվածային է եղել: Բացի մի քանի գրքերից նրա կյանքի վրա լույս սփռող այլ աղբյուրներ չկան: Շահրզուրին լինելով Շեյխ-ե Էշրաղի իմաստասիրության պաշտպաններից, նրա պահվածքի և կենսակերպի մասին գրում է. «Արտաքուստ ապրում էր ճգնավորի նման ու իր ցանկությունները սանձելու համար զբաղվում էր ճգնությամբ, որոնք անկարող էին կատարել սովորական մարդիկ: Շաբաթը մի պահ էր սնվում ու այդ պահին էլ քիչ էր ուտում: Նրա պաշտամունքի մեծ մասն անցնում էր սովի ու անքնության և հոգևոր աշխարհում դեգերելով: Սիրում էր միստիկական պարն ու երաժշտությունը և օժտված էր շնորհներովե:

Հին ժամանակներից սկսած կարգն այնպես է եղել, որ եթե մեկը նոր խոսք է արտահայտում ու նոր տեսակետ հայտնում նրան վանում էին և կամ հայատարարում էին հերձվածող: Դա կարելի է նկատել Իրանի մտավորական ու նորարար շատ գիտնականների, իմաստունների ու փիլիսոփաների կենսագրության մեջ: Ոմանք Ավեցինային անաստված, ոմանք՝ հավատուրաց ու որոշներն էլ զանդաղի էին անվանում: Որոշ բանասերներ փորձել են վերլուծել Սոհրեվարդու սպանությունն ու դրա պատճառները: Ոմանք Սոհրեվարդուն համարում են մի տեսակ ազգայնականության պաշտպան ու նրան դասում են Շաըուբիեի շարքը, որի պատճառով էլ ի վերջո սպանվում է: Շատ հետազոտողներ քննադատում են ու դեմ են այս տեսակետին և դա համարում են այս իմաստունի ստեղծագործությունների սխալ ու թյուր ըմբռնման արդյունք:

Մի խումբ համոզված է, որ Սոհրվարդին եղել է քաղաքական մի հոսանքի պաշտպան, որոնք արդար իշխան էին համարում «Սուլթան փիլիսոփաե-ին: Նման մտածողություն անկասկած անարգալից է համարվել Բաղդադի Խալիֆայի ու Սալահեդդին Այուբիի կողմից: Շեյխ-ե Էշրաղն իր «Հեքմաթ-էլ-էշրաղե գրքի սկզբում պաշտպանում է այս գաղափարը, ինչը մտահոգում է Սալահեդդին Այուբիի որդու՝ Մալեք Զահերի արքունիքի իսլամագետներին և նրանք որոշում են սպանել Սոհրեվարդուն:

Սոհրեվարդու կյանքի կարևոր կետն այն է, որ դա համընկնում է Էսմայիլյանների գործունեության ու տարածման ամենազգայուն ժամանակահատվածին: Այս շրջանում իշխում են Էսմայիլյան երկու ամենահայտնի ու սկանդալային ղեկավարները: Առաջինը Հասան Բ.-ն, որ հայտարարում է ահեղ դատաստանի օրվա վրա հասնելն ու մերժում է իսլամի կրոնական առերևույթ օրենքները: Մյուսը Նուրեդդին Մոհամմեդ Բ.-ն, որ իր «Ֆոսուլ վա օսուլե գրքում էսմայիլյանների գաղափարները ձևավորում է փիլիսոփայության հիման վրա: Բանասերները հավանական են համարում, որ Սոհրեվարդու նման ուշիմ ու հետաքրքրասեր երիտասարդը ճմշարիտ իմաստասիրությունը որոնելիս Մարաղայից, Ղազվին, Ռեյ, Սպահան, Մարդին ու Հալեպ կատարած իր ուղևորությունների ճամբին, որոնք բոլորն էլ եղել են էսմայիլյանների գլխավոր կենտրոնները, ծանոթացած ու շփված լինի նրանց հետ:

Իր կարճատև կյանքի ընթացքում Սոհրվարդին գրել է շուրջ 50 աշխատասիրություն ու գիրք: Դրանցից շատերը դեռ հրապարակված չեն: Սոհրեվարդու ստեղծագործությունների մասին հիմնական ուսումնասիրությունը կատարել են Բերքլմանը, պրոֆ. Լուի Մասինյոնը, Հանրի Քորբոնն ու Սեյեդ Հոսեյն Նասրը: Սոհրեվարդու ստեղծագործությունների մասին գրված երկու կարևոր մեկնաբանություններն էլ պատկանում են նրա «Հեքմաթ-էլ-էշրաղե-ին, որոնցից առաջինի հեղինակը նրա աշակերտ Շամսեդդին Շահզուրին, իսկ երկրորդինը՝ Ղոթբեդին Շիրազին է:

Գրականագետներ ու գրողներ շարունակ դրվատել են Սոհրեվարդու ոճը: Նոր բառերի օգտագործումը համարվում է նրա պարսկերեն ստեղծագործությունների յուրահատկությունը, իսկ նրա արաբերենը կոփված է և զարդարված Ղուրանի այաներով ու վկայություններով: Շեյխ-ե Էշրաղի պարսկերեն լեզվով ստեղծագործությունները խմբագրած ու հրատարակած դոկտ. Սեյեդ Հոսեյն Նասրը հավատացած է, որ Սոհրեվարդու ստեղծագործությունները համարվում են Իրանի բոլոր ժամանակաշրջանների գրականության փիլիսոփայական արձակի լավագույն նմուշները: Դոկտ. Նասրը նշում է. «Գուցե կարելի լինի ասել, որ պարսկերեն արձակի հազարամյա պատմության մեջ որևէ մեկը նման նուրբ ու սահուն կերպով չի արտահայտել փիլիսոփայական թեմաներըե:

Սոհրեվարդու պարսկերեն աշխատասիրությունների թեմաները նույնը չեն: Օրինակ «Փարթով Նամեե-ն, «Հայաքել-ալ-նուրե-ը և «Ալվահ-ե Էմադիե-ն բնական գիտությունների հիման վրա գրված տեսական իմաստասիրություն են ներկայացնում ու առավելապես ազդված են Ավեցինայի պերիպատետիկյան իմաստասիրությունից: Սակայն աստվածաբանության հարցերում բացարձկապես հետևում է լուավորման կամ էշրաղի գաղափարներին: Տեսական թեմաները ներկայացնելիս օգտվում է առակներից ու այդպիսով մարմնավորում է բացատրված տեսական թեման:

Սոհրեվարդին նաև միստիկական կարճ պատմվածքների հեղինակ է: Այս պատմվածքներում նա չի ձգտում իմաստասիրություն փոխանցել, այլ ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնում է հատուկ իրավիճակի վրա և այդպիսով նրան մոտեցնում է այն մարդու կյանքի իրականություններին ով ապրում է էշրաղի գաղափարների համաձայն: 

ՄԻՀՐ հանդես համար 97


17:04 - 05/11/2019    /    համար : 738099    /    ցուցադրության քանակը : 8