11/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Գուշակը և թագավորը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Գուշակը և թագավորը

՚Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում՚ գրքում զետեղված են 1972-73 թթ. Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարիի կողմից ՙԿրթությունն ու դաստիարակությունն իսլամում՚ թեմայով կարդացած բոլոր ելույթները որը շարունակաբար ներկայացնում ենք

 

շարոկնակությունը նախորդից

 

Գուշակը և թագավորը

Ճանաչված առակ է (իհարկե սա առասպել է), որում ասվում է, որ մի չարախոս գուշակ իր կանխագուշակելու շնորհը սովորեցրել էր իր երեխային: Ինքը թագավորական արքունիքում լավ գումար էր վաստակում և իր երեխային նույնպես սովորեցրել էր, որ իրենից հետո էլ նա զբաղվի այդ գործով: Մի օր նրան ներկայացնում է թագավորին և թագավորը ցանկանում է փորձել տղայի կարողությունները: Մի ձու թաքցնելով ձեռքի մեջ ասում է. ՙԿարո՞ղ ես գուշակել թե ինչ է ձեռքիս մեջ՚: Տղան ոչ մի կերպ չի կարողանում գուշակել և թագավորն ասում է. ՙՄեջը դեղին է, իսկ շուրջը" սպիտակ՚: Տղան մտածում ու ասում է. ՙԴա ջրաղացքար է, որի մեջ գազար են լցրել՚: Թագավորը շատ է զայրանում, կանչում է տղայի հորն ու ասում. ՙԱյս ի՞նչ գիտություն ես սովորեցրել տղայիդ՚: Հայրը պատասխանում է. ՙԵս լավ եմ սովորեցրել, ուղղակի նա խելք չունի: Առաջին պատասխանը խելացի էր, իսկ երկրորդը" հիմար: Չհասկացավ, որ ջրաղացքարը չի կարող մարդու ափի մեջ տեղավորվել: Մարդու ուղեղն  ինքնուրույն պետք է գիտակցի այս ամենը՚: 

Սա ևս ճանաչված առակ է և ես բազմաթիվ մարդկանցից եմ լսել այն: Ասում են,  մի օր, մի օտարական գալիս է Քյարաջ և հանդիպում մի գյուղացու: Այս գյուղացին փորձառու և տեղին պատասխաններ է տալիս օտարականին, և վերջինս հարցնում է, թե որտեղի՞ց է այդ ամենը սովորել: Գյուղացին պատասխանում է. ՙՔանի որ ես կրթություն չունեմ, ստիպված եմ մտածել՚: Սա շատ խորիմաստ պատասխան է: ՙՆա, ով կրթված է, ցուցաբերում է իր գիտելիքը, իսկ մյուսը" ստիպված է խորհել: Խելքն ավելի լավ է, քան" կրթությունը: 

Այո, անչափ կարևոր է, որպեսզի հասարակության ու նրա անհատների մեջ մտավոր ու գիտակցական կարողություններ զարգանան: Այսինքն" նրանց մեջ պետք է զարգանա վերլուծության կարողությունը : Սա շատ կարևոր խնդիր է, քանզի հենց կրթության ու դաստիարակման առումներով ավելանում են դպրոցի ուսուցիչների պարտականությունները: Աշակերտների ուղեղը տարբեր տեղեկություններով լցնելու փոխարեն նրանք պետք է զարգացնեն երեխաների մտավոր ու վերլուծական հնարավորությունները: Իսկ չափից ավելի տեղեկությունները կարող են բթացնել երեխայի միտքը:

Գիտնականների մեջ կան մարդիկ, որոնք շատ մեծ ուսուցիչներ են ունեցել: Ես նրանց չեմ հավատում, և հիմնականում այն պատճառով, որ նրանք հպարտանում են իրենց մեծ ուսուցիչներով: Օրինակ" ասում են. ՙԱյսինչը երեսուն տարի ուսանել է լուսահոգի Նայինի մոտ, կամ էլ" քսանհինգ տարի եղել է պարոն Զիայի աշակերտը՚: Այն գիտնականը, որն իր կյանքի երեսուն կամ քսանհինգ տարիները վատնել է այս կամ այն գիտնականի մոտ սովորելու վրա, նա այլևս չունի ինքնուրույն մտածելու և վերլուծելու հնարավորություն: Նա անընդհատ ընդունել է և իր ամբողջ մտավոր հնարավորությունները վատնել տեղեկության ընդունման վրա: Նա այլևս ի զորու չէ ինքնուրույն մտածել:

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում

Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի

շարունակելի...

 


09:39 - 5/11/2019    /    համար : 738050    /    ցուցադրության քանակը : 7