11/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Սիմին Դանեշվարի կենսագրությունը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Սիմին Դանեշվարի կենսագրությունը

2012թ. մարտի 8-ին Թեհրանում, 90 տարեկան հասկում կյանքից հեռացավ իրանցի հայտնի արձակագիր, թարգմանիչ Սիմին  Դանեշվարը: Նա միաժամանակ համարվում է Իրանի առաջին կին վիպասանը, գրողների միության հիմնադիրն ու առաջին նախագահը: Իրանում Սահմանադրական հեղափոխությունից հետո նա առաջին կինն էր, որ ոտք դրեց գրական աշխարհ և ում համարում են Իրանի արդի գրականության մայրը:

Սիմին Դանշվարը ծնվել է 1921թ. Շիրազում, մտավորականների ընտանիքում: Հարյրը` Մոհամեդ Ալի Դանշվարը, հայտնի բժիշկ էր, սակայն գրականության սիրահար` ՙՀա‎ֆեզիյուն՚ (Հա‎ֆեզականներ) խմբի անդմ էր, ովքեր յուրաքանչյուր ուրբաթ գիշեր հավաքվում էին Հա‎ֆեզի դամբարանում: Իսկ մայրը` Ղամար-օլ-Սալթանե  Հեքմաթը, ով եղել է Շիրազի օրիորդաց արվեստի դպրոցի տնօրենը,  նաև բանաստեղծ էր և նկարում էր: 

 Սիմինը միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրի անգլերեն թեքումով ՙՄեհրային՚ դպրոցում: Ապա ընդունվել է Թեհրանի համալսարանի գրականության ‎‎‎‎ֆակուլտետը և 1941թ. ավարտել այն: Այնուհետև նա համագործակցել է ՙԻրան՚ օրաթերթի և այլ պարբերականների հետ, աշխատել է նաև ռադիոյում: Նրա ՙՄարած կրակ՚ պատմվածքների առաջին ժողովածուն (16 պատմվածք) լույս է տեսել 1948թ., որը արձակագրին չի գոհացրել, ուստի թույլ չի տվել այն վերահրատարակել, նշելով, որ տարիքի բերումով, շատ ռոմանտիկ է, և որ այդ ժամանակ ինքն ակնհատորեն իր վրա կրում էր Օ Հնրիի ազդեցությունը: Այսպիսով կարելի է ասել, որ նա իրանցի առաջին կինն էր, որ դարձավ պրո‎ֆեսիոնալ արձակագիր մի ժամնակաշրջանում, որ դա բնավ էլ չէր ողջունվում: 

1948թ.Դանշվարը ծանոթանում է անվանի արձակագիր, թարգմանիչ և հասարկական գործիչ Ջալալ Ալ Ահմադի հետ և մեկ տարի անց ամուսնանում, ինչը գրականագետները շրջադարձային են համարում նրա կյաքում: Քանզի նրանց բնակարանը վերածվել էր գրական աշխարհ նոր դեմքերի, ինչպիսին էին բանաստեղծներ  Ահմադ Շամլուն, Մեհդի Ախավան Սալեսը և արձակագիրներ Սաեդին ու Բարահանին  և այլոց հավաքատեղին: 1949թ. նա Թեհրանի համալսարանում հռչակավոր գրականագետ Բադիօլզաման Ֆորուզան‎ֆարի ղեկավարությամբ պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը` 13-14-րդ դարերի գրականության գեղագիտությունը թեմայով: 

1951թ. նա մեկնում է ԱՄՆ և այնտեղ հայտնի Ստան‎ֆորդ համալսարում գեղագիտություն ուսումնասիրում ամերիկացի հայտնի գրող Վալես Ստենգերի և դրամատուրգ Ֆիլ Փըրեքի մոտ: Վերադառնալով  հայրենք` նա սկսում է դասախոսել Թեհրանի համալսարանում և գեղարվեստի ինստիտուտում: 1961թ. լույս է տեսնում նրա ՙԴրախտի նման մի քաղաք՚ պատմվածքների ժողովածուն, որ գրականագետները շատ բարձր են գնահատում: 

Դանշվարը մշտապես շեշտում էր գեղարվեստական արձակում ռեալիզմի անհրաժեշտությունը և միչև վերջ ընդհանրապես դեմ էր աբստրակցիոնիզմին` ոչ միայն գրականության, այլև արվեստի բոլոր բնագավառներում: 

1969թ. լույս է տեսել նրա առաջին վեպը` ՙՍեավուշուն ՚ (Ողբ Սիավուշի), որն անկասկած կարելի է համարել նրա գլուխգործոցը, որը ռեկորդային տպաքանակով 15 անգամ վերահրատարկվել  և թարգմանվել է 17 լեզուներով: Այն միաժամանակ համարվում է Իրանի արդի գրականության լավագույն վեպերից: Ինչպես նշում է հայտնի արձկագիր, բազմաթիվ վեպերի հեղինակ Մահմուդ Դովլաթաբադին այն լուրջ ազդեցություն է գործել Իրանի գրական ու մշակույթի ոլորտների վրա,  հավելելով, թե  իր համար նույնպես եղել է խիստ ուսուցողական:

Դոլաթաբադին անդրադառնալով տարածված այն տեսակետին, թե Դանեշվարն ստեղծագործել է Ալ Ահմադիի ազդցության ներքո և որ վերջինիս համբավով է պայմանավորված նրա գրականության ճանաչումը, շեշտել է, որ Դանեշվարը երբեք կախվածություն չի ունեցել Ալ Ահմադից, որ նրանցից յուրքանչյուրն իրանական գրականության մեջ ունի իր ուրույն  ձեռագիրը, տեղն ու դերը: Նրանք գրական աշխարհում երկու առանձին անհատականություններ են: Նշենք, որ Դանեշվարի ամենահայտնի ՙՍեավուշունը՚  վեպը, որի հետ կապված է նրա ճանաչումը, տպագրվել է Ալ Ահմադիի մահվանից հետո, որը նոր խոսք է Իրանի վիպագրության ասպարեզում և համարվում է ամենակարևոր վեպերից մեկը: Դեպքերը տեղի են ունենում 1941թ., Ֆարս նահանգում, որտեղ Մեծ Բրիտանիայի զորքերն էին տեղակայվել և Ղաշխայի ցեղի երկու ծախված առաջնորդներ, սննդամթերք էին վաճառում նրանց, ինչի պատճառով իշխող էին դարձել սովն ու դրանից բխող հիվանդություններն և հասարակական բացասական երևույթները: Դրանց դեմ պայքարի է դուրս գալիս իրանական ավնադույթներին ու սովորույթներին հավատարիմ, մտավորական մեկ այլ առաջնորդ, ով իր համոզմունքների զոհն է դառնում և նրա կինը` Զարին, Յուսե‎ֆի մահը սգում է` նրան նոր Սիավուշ ներկայացնելով, ով շրջապատված է բազում թշնամիներով: Հերոսի հուղարկավորությունը վերածվում է ժողովրդական բուռն շարժման` ընդդեմ գաղութարարների:

Սիմինը բավական հարուստ գրական ժառանգություն է թողել հանձին իր ստեղծագործությունների ու բազմաթիվ թարգմանությունների, ինչպես նաև իրանական մշակույթի վերաբերյալ հոդվածների: Նրա ՙՄարած կրակ՚ պատմվածքների ժողովածուն,  Բերնարդ Շոուի ՙՇոկոլադե զինվորի՚ ,Չեխովի պատմվածքների ՙԹշնամիները՚ ժողովածույի, ՙԲալենու այգին՚, Դիլ Քարնեգիի ՙՀաջողությամբ ապրելու գաղտնիքը՚ գրքի, Վիլիամ Սարոյանի ՙՄարդկային կատակերգություն՚ վիպակի (1955թ.) թարգմանությունները, ՙԴրախտի նման մի քաղաք՚ պատմվածքների ժողովածուն, և ՙՍեավուշուն՚ վեպը , ՙՔառասուն թութակ՚ Ջալալ Ալ Ահմադի հետ համատեղ, ՙՏնքա Հայրենիք՚ թար. Ալեն Փիթոն, ՙՋալալի մայրամուտը՚ նվիրված ամուսնու հիշատակին, ՙհարցրու չվող թռչուններին՚, ՙՄոլորված կղզին՚, ՙՄոլորված քարվանապետը՚ և Մոլորված լեռը՚ եռավեպը և այլն:

Աղբյուրը՝ Փարսիան հանդես համար 14 


11:17 - 1/11/2019    /    համար : 737916    /    ցուցադրության քանակը : 15