31/07/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Շիրազ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձեռագործ արհեստների ցուցակում գրանցված իրանական քաղաքները


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Շիրազ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձեռագործ արհեստների ցուցակում գրանցված իրանական քաղաքները

Շիրազ քաղաքը մեծությամբ Իրանի թվով հինգերորդն է և Ֆարս նահանգի կենտրոնը: Նախկինում այս քաղաքը հայտնի էր Թիրազիս, Թահրե Ռազ, Շիրսազ և այլ անուններով: Բարենպաստ կլիմայի և առևտրական տարանցիկ ճանապարհներին մերձակայության շնորհիվ այս բնակավայրը հնուց ի վեր եղել է իշխանավորների ուշադրության կենտրոնում: Դեռևս Աքեմենյան դարաշրջանում այն եղել է հինիրանական այդ արքայատոհմի գարնանային նստավայրը: Իզուր չէ, որ Շիրազի սիմվոլներից մեկը այգին է: Գարնանը քաղաքում տարածվում է նարնջենիների և թուրինջածաղիկների բուրմունքը: Քաղաքը հայտնի է իր նռով, խաղողով, լիմոնով և այլն: Այգեգործական հնամենի ավանդույթների մասին են վկայում Շիրազի հին կառույցների վրա առկա նկարազարդումները, ինչպես նաև Շիրազի այցեքարտ համարվող Էրամի, Նարենջեստան, Դելգոշա, Ջհաննեմա և այլ ագիները: Միաժամանակ այստեղով են անցնում հարավի նավահանգստային քաղաքները Իրանի հյուսիսին կապող ճանապարհները: Այդ իսկ պատճառով քաղաքում երբեք չի դադարել աշխուժությունը: Դարեր շարունակ այստեղ ծաղկել են արհեստներն ու առևտուրը, զարգացել է կարպետագործությունը, գորգագործությունը, արծաթագործությունը, կավագործությունը և այլն: Արհեստագործական երևելի ավանդույթները պահպանվել և սերնդեսերունդ են փոխանցվել դարեդար, ինչի շնորհիվ այսօր ևս Շիրազը իրավամբ Իրանի ձեռագործ արհեստների կենտրոններից է համարվում:


10:10 - 7/07/2021    /    համար : 771070    /    ցուցադրության քանակը : 18