12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > Խորամաբադ քաղաքի զբոսայգին իր յուրհատաուկ քանդակներով


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Խորամաբադ քաղաքի զբոսայգին իր յուրհատաուկ քանդակներով

Իրանն այն երկրներից է, որտեղ հասարակական զբոսայգիների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա: Այստեղ յուրաքանչյուր քաղաք ունի իր յուրահատուկ ոճով ստեղծված այգին, որը դառնում է տեղի բնակչության հիմնական զվարճավայրերից մեկը: Ներկայումս Իրանի քաղաքային իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում զբոսայգիների կառուցմանը և ձևավորմանը: Զբոսայգիները լուծում են ոչ միայն կանաչապատման խնդիրը, այլև կիրառվում են իբրև բնակչության էսթետիկ դաստիարակման միջոց: Այսպես Լորեստան նահանգի Խորամաբադ քաղաքի զբոսայգին հայտնի է իր պատմական մոտիվներով քանդակներով, որոնք բնակիչներին հիշեցնում են Իրանի փառապանծ անցյալի ու հազարամյա մշակույթի մասին: Խնդիրն այն է, որ արձանիկները ստեղծող արվեստագետները ոգեշնչվել են նույն նահանգում գտնված և ձևով վերևում նշված արձաններին շատ նման երեքհազարամյա արձանիկներով, որոնք կարծես Իրանի դարավոր պատմության համր վկաները լինեն։


17:03 - 1/06/2021    /    համար : 769860    /    ցուցադրության քանակը : 15