18/10/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Հանդիպում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի հետ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հանդիպում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի հետ

    Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական պարոն Թաբաթաբային ընդունեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պարոն պ.գ.թ. Ռոբերտ Ղազարյանին և ինստիտուտի Իրանի բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար պ.գ.թ. Գոհար Իսկանդարյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ ծրագրերի, մասնավորապես իրանա-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ միջազգային կոնֆերանսի անցկացման մանրամասները: Հանդիպման կարևոր կետերից էր ԻԻՀ մշակույթի կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի միջև համաձայնագրի կնքման քննարկումը: Պարոն Թաբաթաբային քննարկմա ներկայացրեց ապագա համաձայնագրի որոշ կետեր, որոնց թվում՝ «Նշանավոր իրանագետ» խորագրով ամենամյա մրցանակի հանձնումը: Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականը, բարձր գնահատելով Արևելագիտության ինստիտուտի գիտական հեղինակությունը, հույս հայտնեց, որ նպատակաուղղված աշխատանքի և ճիշտ ճանապարհային քարտեզի առկայության դեպքում կարելի է նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանում արևելագիտական կենտրոնների հետ արդյունավետ համագործակցության համար:


15:57 - 5/03/2021    /    համար : 765721    /    ցուցադրության քանակը : 194