19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Իրանում տոնում են Ֆիրդուսու ծննդյան տարելիցը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանում տոնում են Ֆիրդուսու ծննդյան տարելիցը

Շահնամեն կամ <<Արքաների գիրքը>> պարսկական գրականության խոշորագույն հուշարձաններից է և իրանական ժողովուրդների ազգային վիպերգությունը։ «Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի դյուցազնական պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դար։ Սա աշխարհում ամենաերկար պոեմն է, որ պատկանում է մեկ հեղինակի գրչին։Ֆիրդուսին" իրանցի հանճարեղ վիպերգուն, այս հսկայածավալ ստեղծագործությունը գրել է մոտ երեսուն տարում։Շահնամեն ստեղծման մասին պահպանվել է մի կիսահեքիաթային պատմություն, թե ինչպես փոքր կալվածատեր լինելով" Ֆիրդուսին աղջկան կնության տալուց հետո հայտնվում է ծանր տնտեսական վիճակում, ապա որոշում գրել մի մեծ վիպերգություն և նվիրել ժամանակի իշխանավորներից մեկին։Ցավոք, հեղինակի անմիջական հովանավոր Սամանյան տոհմը կորցնում է իշխանությունը, իսկ նոր իշխանավոր Մահմուդ Ղազնավին չի գնահատում հեղինակի աշխատանքը։ Ըստ լեգենդի" երբ Թուս" Ֆիրդուսու հայրենի քաղաք վերջապես  գալիս են Մահմուդ նվերները, նույն պահին քաղաքի մյուս դռնով դուրս են բերում ծերունի հեղինակի դին։Իհարկե, այս պատմությունը մի լեգենդ է, որ ստեղծվել է հետագայում իրական պատմության մասին պահպանված պատառիկների հիմամբ։ Հեղինակի մահից հետո նրա ստեղծագործությունը մեծ տարածում է գտնում և ժամանակը ճիշտ է որոշում Շահնամեն տեղը" դասելով այն համաշխարհային գրականության մեծագույն գոհարների թվին։Այսօր իրանցիները «Շահնամե»-ն համարում են  իրենց մեծագույն ազգային ստեղծագործությունը։ Հասարակ մարդիկ անգիր գիտեն «Շահնամե»-ից հատվածներ։Վերջին օրերին Իրանում ավանդաբար նշվում է Ֆիրդուսու ծննդյան տարելիցը։ 


14:12 - 27/01/2020    /    համար : 743507    /    ցուցադրության քանակը : 113