18/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Ֆարհադ Հասանզադեն և Հայաստանը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ֆարհադ Հասանզադեն և Հայաստանը


Իրանցի մանկագիր Ֆարհադ Հասանզադեին հայ մանուկներից շատերը ճանաչում են անձամբ։ Հռչակավոր մանկագիրը անգամներ այցելել է  Հայաստան, շփվել պարսկերեն ուսանող հայ աշակերտների հետ, այցելել Խնկո Ապեր անվան գրադարան։ Հայ երեխաների հետ շփումը դյուրացնում է նաև այն հանգամանքով, որ երեխաները հնարավորություն ունեն ընթերցելու գրողի ստեղծագործություններից մեկը հայերեն։ Ֆարհադ Հասանզադեի գրչին պատկանող «Ինձ Զիբա կանչիր» գիրքը  պարսկերենից հայերեն է թարգմանել Գևորգ Ասատրյանը:
Գիրքը նկարագրում է Թեհրանի բազմամարդ փողոցներում հոր ու դստեր հարաբերությունը և քաղաքում տիրող մթնոլորտը: Այն պատմում է մանկատանն ապրող 15-ամյա աղջկա՝ Զիբայի և հոգեբուժարանում գտնվող նրա հոր մասին։
Հիշեցնենք, որ Ֆարհադ Հասանզադեի ստեղծագործությունները բարձր գնահատանքի են արժանացել ավելի քան 30 փառատոններում և գրողների միություններում:  2017 թվականին գրողը առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի, իսկ 2018 թվականին՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակների թեկնածու դոցենտ



Attachment : FB_IMG_1580115325574.jpg ( 45KB )


12:34 - 26/01/2020    /    համար : 743494    /    ցուցադրության քանակը : 71