26/02/2020

հայերեն فارسی

Կյանքի բովում առաջատար պիտի լինել, Ցավի հանդեպ համբերատար պիտի լինել, Այս հեքիաթը հենց այնպես զուր չի ավարտվի, Մեծ գործ է սա, ՄԱՐԴ ու հանճար պիտի լինել: (ԱԹԹԱՐ ՆԵՅՇԱԲՈՒՐԻ)
Բովանդակություն
Clock
News > Ֆարհադ Հասանզադեն անցել է մանկական գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի եզրափակիչ փուլ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ֆարհադ Հասանզադեն անցել է մանկական գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի եզրափակիչ փուլ

Իրանական Համշահրի օրաթերթը գրում է՝   Ֆարհադ Հոասանզադեն ընտրվել է մանկական ցրականության ոլորտում Հանս Քրիստիան Անդերսենի անվան Այ Բի Բի Այ-Նոբելյան կարգում մրցանակի թեկնածու: Ֆարհադ Հասանզադեի հետ միասին եզրափակիչ փուլ են անցել ևս հինգ թեկնածուներ՝ Մարիա Քրիստինա Ռամոսը (Արգենտինա), Բարտ Մոյրոտը(Բելգիա), Մարի Ուդե Մուղայը (Ֆրանսիա), Պիտեր Էսուտինա (Սլովենիա) և Ժակլին Վուդսոնը (Ամերիկա):

Հաղթողի անունը կհայտարարվի 2020 թվականին  Բոլոնիայի ցուցահանդեսում: Իրանցի մանկագիրը Նոբելյան մրցանակի է առաջադրվել մանկական գրականության խորհրդի կողմից <<Մանուկների և պատանիների համար գրականության ստեղծման ասպարեզում մի ամբողջ կյանք տևած հաջող գործունեության>> համար:

Ֆարհադ Հասանզադեն ծնվել է 1963 թվականին Իրանի Աբադան քաղաքում: Մասնագիտական գործունությունը սկսել է քսանյոթ տարեկանում՝ համագործակցելով տարբեր ամսագրերի և հրատարակությունների հետ: Այս բազմաբեղուն հեղինակը մինչ օրս բազում  ստեղծագործություններ է հրապարակել ամենատարբեր ժանրերում՝ վեպ, կարճ պատմվածք, ֆենթեզի, հեքիաթ և այլն: Ի թիս այլ ստեղծագործությունների կարելի է հիշել <<Մածոն մշուշում>> վեպը, <<Սերը և հայելին>> պատմվածքների ժողովածուն, <<Մանուշակագույն կոշիկի նույն թալը>> և այլն:

 


18:10 - 21/01/2020    /    համար : 743264    /    ցուցադրության քանակը : 26