19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Հայտարարություն


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հայտարարություն



Սույնով, տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, շնորհավորելով և ցավակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ահաբեկչական հարձակման հետևանքով Բաղդադում զոհված գեներալ - հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության կապակցությամբ, իբրև հարգանքի տուրք հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի՝ Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգության ճանապարհին գործած անզուգական սխրանքների, հունվարի 8-ին ժամը 15:00-17:00-ն և հունվարի 9-ին ժամը 11:00-12:00-ն դեսպանատանը կբացի «Սգո մատյան», որտեղ, բացի բարձրաստիճան այրերից և պաշտոնյաներից, կարող են գրառումներ անել բոլոր ցանկացողները: Հիշեցնում ենք, որ Հայաստանում իրանցի ուսանողների միությունը ևս ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմաց մոմավառությամբ և ծաղիկների խոնարհմամբ հարգանքի տուրք կմատուցի մեծապատիվ նահատակ գեներալ-հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին: Բոլոր ցանկացողները կարող են միանալ նաև այս հարգանքի տուրքի արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 8-9-ը:


16:34 - 08/01/2020    /    համար : 742447    /    ցուցադրության քանակը : 176